Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքներից ավելի քան 100 շրջանավարտներ այսօր երեկոյան հյուրընկալվել են Կառավարական ամառանոցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկինոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով:

Տավուշի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերից նրանք ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Վերջին զանգի» առիթով կազմակերպված տոնախմբությանը: Երեխաներն անչափ ուրախ ու ոգեւորված էին իրենց մատուցված այս անակնկալից: Ոմանց դեպքում, թերեւս դպրոցի ուսուցչական կազմի կամ ծնողների նախաձեռնությամբ, խոհրդավորությունն ապահովվել էր մինչեւ վերջին պահը, եւ նույնիսկ կառավարական ամառանոցների դարպասների մոտ շրջանավարտները չգիտեին, թե ուր են եկել:

Միջոցառման ժամանակ լրագրողների համար մուտքը փակ էր: Մի քանի շրջանավարատների հետ մենք զրուցեցինք նրանց ներս մտնելուց առաջ: Անի Մկրտումյանն ասաց, որ Մովսես գյուղից է: «Եկել ենք մեր շատ սիրելի պարոն վարչապետի հետ հանդիպենք: Այսօր պիտի լիներ մեր «Վերջին զանգը», բայց երեկոյան, երբ իմացանք, որ հանդիպման ենք վարչապետի հետ, բոլոր ծրագրերը փոխեցինք ու «Վերջին զանգը» տեղափոխել ենք վաղը: Եկել ենք շատ լավ տրամադրությամբ: Ճանապարհից հոգնած ենք, բայց չի ազդում ոչինչ»,- զվարթ պատմեց Անին:

Անսպասելի լուրը նրանց հայտնել է դասղեկը. «Փորձի էինք, վերջին փորձն էինք, իբր, անում, դասղեկը եկավ ու ասաց՝ ժողովուրդ, կանգնեցրեք ամեն ինչ, գնում ենք վարչապետի մոտ: Ես թռվռում էի: Շատ ուրախ էի»:

Անի Մկրտումյանը

Երկրի առաջին դեմքի հետ հանդիպման փորձ Անին արդեն ունի: Նախկինում այցելել է Նախագահական նստավայր: «Առաջին անգամ չեմ, նախագահականում եղել եմ: Տարեկան շրջայցներ էին լինում, աշակերտները Բաղրամյան 26 էին այցելում, ես էլ այդ ծրագրի շրջանակում եկել էի: Պարոն նախագահի հետ մի անգամ հանդիպում եղել էր,  բայց մի քիչ ուրիշ տրամադրությամբ ենք եկել պարոն Փաշինյանի հետ հանդիպման, այլ հույզերով լրիվ»,- ասաց շրջանավարտը: Նա ու դասընկերներն իրենց «Վերջին զանգի» զգեստով էին, որը հաճելի հանգամանքների բերումով առաջին անգամ կրում էին ոչ թե բուն միջոցառման, այլ Երեւան ուղեւորվելիս:

Անին պատրաստվում է իրավաբան դառնալ, սովորելու է Ֆրանսիական համալսարանում եւ իրեն լավ է զգում նոր Հայաստանում, որն իրականություն է դարձել նաեւ իր մասնակցության շնորհիվ: «Նոր Հայատանում ապրելը անչափ ոգեշնչում է: Նույնիսկ մենք ինքներս Տավուշում ցույցեր կազմակերպել ենք: Մայիսի 2-ին շատ մեծ ցույց եղավ մեզ մոտ, ու տրամադրությունը, մարդիկ, ամեն ինչ շատ հիանալի էին, որովհետեւ այս օրը բոլորը միմյանց համար ուտելիք էին գնում, միմյանց խմորեղեն, հյուրթեր հյուրասիրում: Նման բան, ես 17 տարեկան եմ, այսքան ժամանակ չէի տեսել, որ անծանոթը մյուսներին հյուրասիրի: Ու իրականում սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ»,- ասաց Մովսեսի երիտասարդ բնակչուհին:

Այգեձորի դպրոցի շրջանավարտները թեպետ չեն հետաձգել «Վերջին զանգի» միջոցառումները, բայց դրանք արագ եզրափակել են, որ հասցնեն գալ Երեւան: «Այսօրվա «Վերջին զանգի» ժամանակ մի քիչ արագ ամեն ինչը կազմակերպվեց, բայց շատ հաճելի էր»,- ասաց Մանկավարժական համալսարանի ապագա ուսանող Լիանա Գրիգորյանը եւ ավելացրեց, թե վարչապետին մի խնդրանք ունի. ուզում է, որ հայաստանյան խոշոր բուհերը Բերդի տարածաշրջանում մասնաճյուղեր հիմնեն: «Որպեսզի սահմանամերձ բնակավայրերի երեխաները տրանսպոտի եւ ֆինանսական խնդիրներ չունենան, եւ բոլորին հասանելի լինի բարձրագույն կրթությունը: Իջեւանում մասնաճյուղ կա, բայց սահմանամերձ գյուղերի բնակիչների համար Իջեւան հասնելը նույնպես պրոբլեմ է»,- ասաց Լիանան:

Լիանա Գրիգորյանը

Այգեհովիտ գյուղի շրջանավարտներին կառավարական ամառանոցում հյուրընկալվելու մասին լուրը հասել է կեսգիշերին: Դասղեկը գիշերը ժամը 12-ին զանգահարել է ու տեղեկացրել, որ վարչապետից ու նրա տիկնոջից հրավեր ունեն: «Այդ ժամանակ արթնացրեցին ու ասացին, որ վաղը գնում ենք վարչապետի հետ հանդիպման»,- ասացին շրջանավարտները: Ուրախացա՞ք, թե ջղայնացաք, որ խանգարել են ձեր քունը՝ հետաքրվեցինք: «Ուրախացանք»,- ժպտալով արձագանքեցին երեխաները:  

Այգեհովիտ գյուղի դպրոցի շրջանավարտները

Կառավարական առանձնատանը, հյուրասիրությունից բացի, շրջանավարտների համար կազմակերպվել էր նաեւ շոու ծրագիր: Միջոցառման կազմակերպիչներից Հայկ Սարգսյանը, անդրադառանալով դրան, լրագրողների հետ զրույցում ասաց. «Շրջանավարտներին հրավիրել որոշվել է երեկ: Առաջին տիկնոջ որոշումն է եղել: Քանի որ տարածքը սահմանափակ է, որոշել ենք, որ ընդունելու ենք միայն սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին: Սպասվում է մեծ շոու ծրագիր, մեր էստարադային երգիչ-երգչուհիները կամավոր սկզբունքով մասնակցում են դրան, երգելու են, ուրախացնելու մեր շրջանավարտներին, որոնք հնարավորություն չեն ունեցել գյուղի պայմաններում «Վերջին զանգ» տոնել. կան գյուղեր, որտեղ ընդամենը երկու շրջանավարտ է եղել: Հիմա իրենք հնարավորություն ունեն մեծ շուքով, վարչապետի հետ միասին տոնելու իրենց վերջին զանգը»,- ասաց Հայկ Սարգսյանն ավելացնելով, որ երեխաների տեղափոխությունը կազմակերպել են մարզպետները՝ վարչապետի հրահանգով: Շոու ծրագրի ընթացքում շրջանավարտների համար ելույթ են ունեցել Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Դալիթան: 

Տպել
8594 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում