Նիկոլ Փաշինյանը ի՞նչ տարբերակով կարող է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը #ԻմՔայլը շարժման ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր հարցերից մեկը ներկա խորհրդարանի լուծարումն ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է լինելու:

ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի արձակման մի քանի տարբերակ կա: Սակայն, ինչպես նշում է Փաշինյանը, արդար ընտրություններ կազմակերպելու համար նախ հարկավոր է փոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը: Կառավարության արդեն պատրաստի ծրագրում եւս անդրադարձ է կատարվում այս խնդրին: 

Սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ 105 պատգամավորներից 63-ի կողմ քվեարկությունը (պատգամավորերի ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը): Եվ եթե անգամ ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեն Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին, ապա, այնուամենայնիվ, հարկավոր կլինեն նաեւ ՀՀԿ խմբակցությունից 16 պատգամավորի ձայն: Թե ինչպես կքվեարկի Հանրապետական խմբակցությունը, դեռեւս պարզ չէ:

Վերադառնանք ԱԺ-ի լուծարմանը: Տարբերակներից մեկը Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքն է, որը մենք արդեն շրջանցել ենք. խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին երկրորդ ընտրության ժամանակ ընտրել է ՀՀ վարչապետ:

Մյուս դեպքում՝ Ազգային ժողովը կլուծարվի, եթե Խորհրդարանը հունիսի 7-ին հավանություն չտա Կառավարության ծրագրին եւ ընթացակարգի համաձայն կրկին երկու անգամ վարչապետ չընտրի՝ ըստ Սահմանադրության հոդված 151-ի երրորդ կետի, այն է՝ «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո Ազգային ժողովի լուծարման միայն մեկ տարբերակ կա. վարչապետը հրաժարական է տալիս:

Այնուհետեւ՝ Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո յոթ օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կրկին կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ՝ ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասի. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Եւ եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում եւ կամ ընտրվելուց հետո Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, Ազգային ժողովը լուծարվում է:

Կառավարության ծրագիրն արդեն հավանության է արժանացել գործադրի կողմից եւ այն կներկայացվի օրենսդիրին: Հունիսի 7-ին խորհրդարանը կորոշի՝ հավանություն է տալու այդ ծրագրին, թե՝ ոչ: ՀՀ փոխվարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ծրագրի հավանության դեպքում ինչպե՞ս են հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավինյանն ասաց, որ դրա մասին պետք է խոսել որոշ ժամանակ անց:

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը կարծում է՝ բոլորը գիտակցում են, որ խորհրդարանից դուրս Հայաստանը մի իրողության մեջ է, խորհրդարանում՝ մեկ այլ, եւ այդ երկու իրողություններն իրար հետ ընդհանրություն չունեն: Նրա խոսքով՝ որքան երկար շարունակվի այս վիճակը, այնքան Հայաստանի անվտանգությունը կթուլանա.

«Իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է լինեն քաղաքական որոշման արդյունք: Այսինքն՝ Ազգային ժողովի չորս խմբակցության միջեւ պետք է ընդհանուր համաձայնություն լինի»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, Հովակիմյանի կարծիքով՝ քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրի չհաստատման տարբերակ չի դիտարկվում եւ նույն ՀՀԿ-ականները, ըստ էության, չեն խոսում այն մասին, որ ծրագիրը տապալելու են:

Ազգային ժողովի արձակման մյուս տարբերակը Հովակիմյանը դիտարկում է Կառավարության հրաժարականով.

«Երբ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ լինեն եւ համաձայնություն ձեռք բերվի նաեւ արտախորհրդարանական ուժերի կողմից, այդ ժամանակ խորհրդարանի լուծարման կարելի է հասնել Կառավարության հրաժարականի եւ նոր վարչապետ չընտրելու միջոցով»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Վերջինս նշում է, որ քաղաքական իրողությունը ՀՀԿ-ին թույլ չի տա օրենսդրական փոփոխություններին դեմ քվեարկել, որովհետեւ այդ քայլը հանրության կողմից կդիտվի որպես հակահեղափոխություն, եւ մարդիկ նորից փողոց դուրս կգան:

«Բանական մարդիկ նման քայլի չեն գնա, դրանից չեն շահելու, եւ անիմաստ ժամանակ է կորչելու, այն ժամանակը, որը պետք է ծախսվի քաղաքական ճգնաժամը լուծելու վրա: Այս նոր Հայաստանը միս ու արյուն պետք է ստանա պետական կառույցների նորացող տեսքով: Եթե առաջնորդվենք հանրապետականների բանավոր հայտարարություններով, ապա խնդիր չի լինի, որովհետեւ ասում են՝ գործելու ենք հանուն Հայաստանի: Եթե չբոյկոտեն, եթե հայտարարություններին հավատարիմ մնան, ընթացքը կարգին կլինի: Ի վերջո, բոլոր նախագծերը պետք է համաձայնությամբ լինեն, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- եզրափակեց ԱԺ ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:

Տպել
9922 դիտում

Պիտի հաստատենք մեր հեղափոխությունը. Օսլոյում բնակվող կինը որոշել է հետեւել Փաշինյանի կոչին եւ հանրաքվեի օրը լինել ՀՀ-ում

5-րդ զորամիավորման զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժանյանների ընտանիքին (լուսանկարներ)

1-ին զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ. ՊՆ

IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է Visa Signature պրեմիում դասի քարտը

Երևանն աճուրդով վաճառում է 11 հողատարածք. նախնական գները՝ 1.6-30 մլն դրամ

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-ստանալու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկներին հանձնեց 5մլն դրամ պարգեւները

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է. ԱԻՆ

Պաշտպանը միջնորդեց վերադարձնել Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը կամ դրա քարտը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

ՍԴ-ի մասին օրինագիծը դեռ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ժամանակ կա. Լիլիթ Մակունց

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, խլեց շինությունս ու հողը. բաց նամակ վարչապետին

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

Մեղադրանքը խստացնելու որեւէ հիմք չկար. Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան

Մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել. Մեղրիում հսկողությունն ուժեղացվել է

Պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 2019-ի 10 լավագույն մարզիկներին (լուսանկարներ)

Աքորիում անկած խոզերից վերցված նմուշներից ժանտախտի փորձաքննություն չի արվել. համապատասխան ախտորոշիչներ Հայաստանում չկան