Ցմահ ազատազրկված 5 դատապարտյալ դիմում է վարչապետին ու արդարադատության նախարարին

Ցմահ ազատազրկված 5 դատապարտյալ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արդարադատության նախարար պարոն Արտակ Զեյնալյանին: Նամակում, մասնավորապես, գրված է. 

«ՎԵՐԱՑՆԵԼ ՀԻՆ ՌԵԺԻՄԻ` ՈՉ ՄԻ ՑՄԱՀԱԿԱՆԻ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ

Հայաստանում գոյույթուն ունի «ցմահականների խնդիր»։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրինակ՝ ա) 22 տարեկանից ցածր քաղաքացիներին նման ծանր պատժի չարժանացնելու եվրոպական պահանջը, բ) նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թվականի օրինախախտ «ներման» հրամանագիրը, գ)  բազում օրենսդրական, միջազգային հռչակագրերի եւ սահմանադրական փոփոխությունների հետ ցմահականների վերաբերյալ կայացված որոշումները չվերանայելու օրինախախտ համառությունը, ե) ցմահականների գործի նյութերի ոչնչացման հարցը։ Այլ բաղադրիչներ նույնպես գոյություն ունեն, սակայն մենք ցանկանում ենք կենտրոնանալ ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման բացառման խնդրի վրա։ Վերոնշյալ բոլոր խնդիրների միասնական հետեւանքն այն է, որ ցմահականների քանակի առումով ամբողջ Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը բնակչության քանակի համեմատ ամենաբարձր ցուցանիշն ունի։

Ստորագրյալներս մաս ենք կազմում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ենթակա ցմահ ազատազրկյալների։ Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում։ «Ցմահ ազատազրկում» պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատիժ ազատազրկման միջոցով» պատժատեսակի եւ մինչ օրս արդեն իսկ բանտում իրենց մահկանացուն են կնքել 26 ցմահականներ։

Համաձայն քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի 1.1 եւ 1.2 կետերի գոյություն ունեն 17 ցուցանիշեր, որոնց հիման վրա դատարանը պետք է որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման կամ պայմանական ազատությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն, իրականում հաշվի է առնվում բացառապես դրանցից երկուսը՝ տույժի առկայությունն ու խրախուսանքի բացակայությունը։Ոչ ցմահականների պարագայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար այս երկու պատճառաբանությունները արգելք չեն հանդիսանում եւ ոչ ցմահականները առնվազն որոշ պարագաներում կարողանում են օգտվել վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից։

Եթե ոչ ցմահական դատապարտյալները կարող են սպասել պատժի ամբողջական ժամկետի ավարտին, ապա ցմահ ազատազրկյալն ազատության վերադառնալու այլ տարբերակից օգտվելու հնարավորություն չունի։ Եթե վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մեխանիզմը չի գործում, ուրեմն նրա նկատմամբ գործում է մեկ այլ պատիժ, որը ծանոթ է «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական ազատման հնարավորություն» անունով։ Նման պատժատեսակ ՀՀ-ում գոյություն չունի։

Ցմահականները հայտնվում են «անկախ» հանձնաժողովի առաջ, որտեղ նրանց 20 ու ավելի տարիների պահվածքի վերաբերյալ քննարկումը տեւում է 2-ից 5 րոպե։ Այն ցմահականները, ովքեր դատարանում կես ժամ տեւող նիստում բողոքարկում են այդ որոշումը, նույնպես մերժման են արժանանում: Ամեն ինչ ձեւական է։

Մենք արդեն չենք կարող չեզրակացնել, որ ցմահականներից ոչ մեկին ազատ չարձակելու անմարդկային «դոկտրինը» անցած ռեժիմի հիմքերից մեկն էր հանդիսանում։ Այդ «դոկտրինը» ուժի մեջ է մինչեւ հիմա։ Այն տեսել ենք ամրապնդված` նախագահական ապարատի, գլխավոր դատախազի եւ գերագույն դատարանի նախագահի համատեղ ջանքերով։ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու Մարդու Իրավունքների պաշտպանը լուռ մեղսակիցներն են եղել այս իրավիճակի։ Իսկ ՔԿ համակարգը, ցմահականների նկատմամբ մերժման որոշումներ կայացնելը հեշտացնելու համար շարունակ ուռճացրել է տույժերը եւ բացառել խրախուսանքները։ Մի խոսքով, վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բացառապես քաղաքական պատճառներով է, որ չի գործել ցմահականների պարագայում։

Ցմահականների խնդիրը քաղաքական խնդիր է։ Այդպես է, քանի որ ցմահականի ազատումը օրենքի սահմաններում լուծվող խնդիր չէ առայժմ։ Այդպես է, քանի որ ՀՀ-ում իրավունքի ինստիտուտներ հանդիսացող դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը, եւ այլն միասնաբար ամրապնդում են նման բանի բացառումը։ Այս երեւույթը պարզապես նախորդների ձեւավորած համակարգային անօրենության եւ կամայականության հերթական օրինակն է։

Խնդրում ենք Ձե՛զ՝ պարոն վարչապետ եւ Ձե՛զ՝ պարոն նախարար, որ

  • կասեցնեք ցմահականների վերաբերյալ նախորդների կողմից հաստատված վերոնշյալ ներքին «կարգը»,
  • դատապարտյալի վարքագծի արդար գնահատման եւ դատական գործընթացի արդար կատարման համար միջոցներ ձեռնարկեք,
  • չարամիտ խախտումներից բացի, (հեռախոսի հետ կապված) մյուս տույժերը հիմք չհամարվեն քննարկումներին,
  • հստակորեն խրախուսվեն ինքնազարգացման, կրթական, կերպարվեստի աշխատանքային եւ կամային դրական բոլոր դրսեւորումները,
  • վերոնշյալների հիմամբ եւ անկախ նրանից, թե նրանց նկատմամբ հանձնաժողովի կամ դատարանի որոշում գոյություն ունի թե ոչ, սկզբից ու արդարորեն վերանայվեն անխտիր բոլոր 20 տարվա ազատազրկումը բոլորած ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման գործերը (այսինքն՝ վերացվեն հաջորդ առիթի հետաձգումներն ու 1.5 կամ 3 տարվա սպասման ժամանակահատվածները)։ 

Հարգանքով՝ 

Արծրունի Արսեն (25տ)

Գրիգորյան Ստեփան (23տ)

Մանուկյան Աշոտ (23տ)

Մկրտչյան Արթուր (23տ)

Մնջոյան Արմենակ (25տ) 

17-5-2018»:

Տպել
4758 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին