Կվերադառնա՞ Արցախը բանակցային սեղանի շուրջ. արցախյան հարցի կարգավորման նոր դիրքորոշումը

Հայկական հեղափոխությունն աշխարհաքաղաքական երանգավորում չուներ՝ դրա արդյունքում արտաքին քաղաքական վեկտոր չփոխվեց: Այդ իրողությունն ամրագրվեց Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Սակայն Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցության պահպանումն ամենեւին չի ենթադրում սեփական շահերի դեմ տարվող քաղաքականություն: Չի բացառվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կկատարվեն մարտավարական որոշակի փոփոխություններ:

Արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկը, անշուշտ, Արցախի խնդիրն է, որին ծավալուն անդրադարձ եղավ մայիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Խնդրի մասին խոսվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հարցազրույցների եւ ասուլիսների ընթացքում: Արցախի մասով հնչած դիրքորոշումներն ընդհանրացնելով կարելի է եզրակացնել նախ եւ առաջ այն, որ գլոբալ առումով Հայաստանի դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաեւ ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակը:

Նախորդ տարիների դիրքորոշման հետ համեմատած միակ աչքի զարնող տարբերությունն այն է, որ նորից օրակարգ է վերադարձել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության գաղափարը: Դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է»,- ասել է վարչապետը: 

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ դա պարտադիր պայման է «հստակ, հավասարակշիռ ու տեւական խաղաղության հասնելու համար»: Բալայանը նշել է նաեւ, որ այս մոտեցումը նորություն չէ՝ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ տարիներ շարունակ խոսվել է:

«Այսօր մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տեւական եւ ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերվում է բուն բանակցային գործընթացին, ապա դրա վերաբերյալ եւս առանձնահատուկ վերաբերմունք կա նոր իրականությունում: Բանակցություններում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը հայաստանյան իրադարձություններից հետո առաջին ակտիվությունը ցուցաբերեց մայիսի 15-ին՝ հանդիպելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանք տեղեկացրել էին վերջինիս, որ նախատեսում են հունիսին հանդիպել Հայաստանի ղեկավարությանը: Մամեդյարովը նշել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

Բանակցությունների անհրաժեշտությունն ընդունելով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ ներկայիս պայմաններում, երբ Իլհամ Ալիեւը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին, խոսում է մայրաքաղաք Երեւանը գրավելու մասին՝ բանակցությունները ձեւական բնույթ են կրում։

«Դրանք բանակցություններ են բանակցությունների համար, եւ ոչ թե կարգավորման համար։ Քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող, սա աքսիոմա է»,- ասել է Փաշինյանը:

Խաղաղությանը միտված մթնոլորտի կարեւորության մասին է խոսել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 23-ին իր ռուս գործընկերոջ հետ կայացած հեռախոսազրույցում: Լավրովի հետ զրույցում նա նաեւ բարձր գնահատականի է արժանացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Եթե Մինսկի խումբը ջանքեր չգործադրի բանակցային գործընթացի հանդեպ երկուստեք վստահությունը վերականգնելու համար՝ գործընթացը կհայտնվի փակուղում, ինչն էլ իր հերթին կբերի անկանխատեսելի՝ հնարավոր է նաեւ կողմերից մեկի համար ողբերգական հետեւանքների: Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս պահին կողմերից ոչ մեկը չունի մյուսին վերջնականապես ծնկի բերելու ներուժը:

Միգուցե, դա հենց այն իրավիճակն է, երբ հարկ է հիշել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքը ուղղված վարչապետին, որում նա վստահեցնում էր Փաշինյանին, որ ԶՈՒ մարտունակությունը կլինի այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ կստեղծի հաջող բանակցություններ վարելու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ ուժի դիրքերից: Այլ կերպ ասած՝ կպարտադրենք խաղաղություն:

Տպել
8832 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով