Արցախում առաջին անգամ ստորին վերջույթի զարկերակների միջամտություն են կատարել, ստենտավորել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ:

ԱՀ առողջապահության նախարարության նպատակային աշխատանքների եւ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հայազգի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի աջակցության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, երեք անգամ նման միջամտություններ են կատարվել Արցախում: Սակայն նախորդ դեպքերում դրանք իրականացվել են Արա Ուղուրլյանի կողմից՝ տեղի մասնագետների մասնակցությամբ, իսկ արդեն այս անգամ բոլոր աշխատանքները կատարել են արցախցի բժիշկները՝ սփյուռքահայ անոթաբանի անմիջական հսկողությամբ:

Մասնագետները նախապես անցկացրել են ավելի քան 31 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողներին եւ արդյունքում կատարվել է 16 վիրահատություն: Վիրահատական միջամտությունները իրականացվել են պետական պատվերի շրջանակներում, իսկ ստենտերը եւ մյուս անհրաժեշտ պարագաները տրամադրվել են բարեգործական հիմունքներով՝ անոթային վիրաբույժի կողմից: Արա Ուղուրլյանը նշել է, որ իր նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է՝ շեշտելով, որ այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ կդառնա:

Անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկներն ընդգծել են, որ արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարման խնդիրը: Նրանք կարեւորել են հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար, թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, եւ որին՝ դեղորայքային բուժում:

Անգիոգրաֆիկ կենտրոնի ներդրումը կարեւորագույն քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում: Կենտրոնում տեղադրված գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի միջոցով են կատարվում սրտի եւ մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվում ու բուժվում անոթային խնդիրներ ունեցողները:

Տպել
1046 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել