Հայ սամբիստները ֆինանսական խնդիրներ են ունենում. ֆեդերացիան ասում է՝ պետությունը չի օգնում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դժգոհ է մարզաձեւի նկատմամբ պետության վերաբերմունքից: Խնդրի մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ֆեդերացիայի նոր նախագահ Միքայել Հայրապետյանը: Նա նշեց, որ միջազգային մրցաշարերից իրենք մշտապես վերադառնում են մեդալներով, սակայն ի տարբերություն օլիմպիական մարզաձեւերով զբաղվող հայ մարզիկների, սամբիստները հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում:

«Կխնդրեի մեր կառավարությանը, սպորտի ղեկավարությանը, որ սամբոյի նկատմամբ ավելի ուշադիր լինեն: Ուշադիր են, շնորհակալ ենք եղած ուշադրության համար, բայց մենք, լինելով ոչ օլիմպիական մարզաձեւ, միջազգային հարթակներում՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից բերում ենք ոսկե եւ արծաթե մեդալներ, հայոց եռագույնը բարձրացնում ենք եւ հիմնը հնչեցնում ենք, իսկ մեր մարզիկները, ի տարբերություն օլիմպիական մարզաձեւերով զբաղվողների, մի քիչ ավելի վատ սոցիալական պայմաններում են եւ այդքան չեն խրախուսվում, ինչպես այլ սպորտաձեւերը ներկայացնողները: Միջազգային հարթակից բերած ոսկե մեդալը պետք է հավասար լինի բոլորին: Բոլորը պետք է հավասար լինեն»,- ասաց նա:

Որպես օրինակ նա բերեց ՀՀ սամբոյի հավաքականի առաջատար Տիգրան Կիրակոսյանին (52 կգ): Նա աշխարհի չեմպիոն է: Օրերս էլ Աթենքում 4-րդ անգամ կարիերայում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Միջազգային մրցաշարերում բազմաթիվ անգամներ զբաղեցրել է մրցանակային տեղեր: Նա էլ խնդիրներ ունի: Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման ժամանակ նրան Վանաձորում բնակարան են նվիրել, սակայն այն կիսաքանդ վիճակում է: Խոստացել են նաեւ վերանորոգման գումար տալ, սակայն չեն տվել: Տունը ոչ կարողանում է վաճառել, ոչ էլ վերանորոգել:

«Բարձր նվաճումներ ունի, միջազգային հարթակներից բերած բազմաթիվ մեդալներ: Այսօր ակնհայտ փաստ՝ ունի սոցիալական խնդիրներ, ունի բնակարանի հետ կապված խնդիր, ապրում է ծնողների, եղբոր ընտանիքի հետ: Նման մարզիկը, ինձ թվում է, արժանի է ՀՀ տարածքում ապրել արժանավայել, մարզվել եւ ուրախացնել հանրությանը ոսկեփայլ մեդալներով: Կխնդրեմ ղեկավարությանը՝ մեր վարչապետին, սպորտի ղեկավարությանը, ուշադրություն դարձնել նման քաղաքացիներին՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնք հպարտությամբ իրենց աշխատանքն անում են, եռագույնը ծածանում են եւ հիմնը հնչեցնում են՝ ի փառք Հայաստանի Հանրապետության եւ մեծ սպորտի»,- ասաց Հայրապետյանը:

Տիգրան Կիրակոսյանին նվիրած բնակարանը Վանաձորում

Օրերս՝ մայիսի 17-20-ն Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները վերադարձան 6 մեդալով: Բացի Կիրակոսյանի ոսկուց՝ հավաքականն ունեցավ 5 բրոնզ: Դրանք նվաճեցին 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը (մարզական սամբո), 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը (մարտական սամբո), 57 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը (մարտական սամբո), 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբո) եւ 82 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը (մարտական սամբո):

Տպել
1609 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում