Լրագրողին բռնի ուժով մեքենա նստեցրած Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել

Մեր տեղեկություններով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով): Մեր տեղեկություններով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված այս գործի շրջանակներում լրագրող Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին. լրագրողը Երեւան-Աբովյան մայրուղում իրականացնում էր իր աշխատանքը՝ նկարահանելով այնտեղ տեղի ունեցող գործողությունները, մասնավորապես՝ ցուցարարների կողմից մայրուղու փակումը եւ ոստիկանների գործողությունները: Նկարահանելու պահին նրան են մոտեցել մի քանի ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ հորդորել են դադարեցնել նկարահանումները: Տիրայր Մուրադյանը ոստիկաններին ասել է, որ ինքը լրագրող է եւ իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, սակայն ոստիկանները չեն լսել լրագրողի հորդորները եւ նրան բռնի ուժով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենայի մեջ, տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ: Լրագրողին բռնի ուժով մեքենան նստեցրածն էլ հենց Աբովյանի ոստիկանապետն է: Լրագրողի պատմելով՝ ճանապարհին ոստիկանները մի քանի զանգ են կատարել՝ համոզվելու համար, որ ինքը լրագրող է, չնայած որ Տիրայր Մուրադյանը կրել է լրագրողի վկայական: Այնուամենայնիվ, ճանապարհի կեսից լրագրողին բաց են թողել: Մեր տեղեկություններով, Աբովյանի ոստիկանապետի եւ նրա ենթակաների կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով անգամ ծառայողական քննություն նշանակված չէ:

Տպել
10742 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել