Լեւոնը՝ ֆուտբոլային պրոեկտի կազմկոմիտեի անդամ. համակարգում է նաեւ Ադրբեջանի գործերը

«Արցախ» ֆուտբոլային թիմի, ՀՀ 2004 թ. ծնվածների հավաքականի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը 2-րդ տարին անընդմեջ ՀՀ-ն է ներկայացնում «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրում: Այս անգամ նա գնում է ոչ թե որպես մարզիչ, այլ կազմկոմիտեի անդամ: Մասնակից երկրների թիվը 64-ից հասել է 211-ի, եւ լրացուցիչ համակարգողների կարիք է զգացվել: Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում ցուցաբերած ակտիվությամբ Լեւոնը գրավել է նախագծի կազմակերպիչների ուշադրությունը, եւ այս տարի 9 երկիր՝ այդ թվում Ադրբեջանը, մասնակցելու է նրա պատասխանատվությամբ: Լեւոնը պետք է համակարգի այդ երկրների կողմից մինչեւ 12 տարեկան մեկական ֆուտբոլիստի ու լրագրողի, ինչպես նաեւ չափահաս 2 լրագրողի մասնակցությունը: ՀԺ-ի հետ զրույցում նա պատմեց ադրբեջանցիների հետ աշխատանքի կազմակերպման մասին:

«Պետք է գործուղվեի Բաքու, բայց հասկանալի պատճառներով՝ չգնացի: Վրաստանի սահմանից էի կարգավորում: Ես եւ Անդրկովկասի ու Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաեւան գնացինք Վրաստանի եւ Ադրբեջանի սահման, բայց ես չանցա: Ադրբեջանի ներկայացուցիչը, որը զբաղվում է այս հարցով, նորմալ, ադեկվատ մարդ է: Անցած տարի Սանկտ Պետերբուրգում արդեն իրար հետ լեզու էինք գտել: Աշխատանքների մասին ինձ զեկուցում են հեռախոսով: Հանձնարարությունները նրանք կատարել են բարձր մակարդակով: Երբ Սանկտ Պետերբուրգում անցած տարի ամփոփում էինք, գլխավոր կազմակերպիչն ասաց, որ միայն այն, որ միասին ամփոփում ենք, ու հայն ու ադրբեջանցին նստած իրար հետ նորմալ զրուցում են, արդեն ցույց է տալիս, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» կարգախոսը 100% աշխատում է»,- ասաց նա:

Բացի Ադրբեջանից՝ Լեւոն Ղասաբօղլյանի պատասխանատվության տակ են նաեւ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Մոնղոլիանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, ինչպես նաեւ Հայաստանի պատվիրակությունները: Որպես ֆուտբոլիստ Հայաստանից այս տարի ընտրվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի 2006 թ. ծնվածների թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը: Ինչպես անցած տարի, ընտրության ժամանակ, բացի ֆուտբոլային որակներից, ուշադրություն են դարձրել նաեւ անգլերենի իմացությանը եւ սոցիալապես ակտիվ լինելուն: Լեւոնն ընդգծում է, որ 12-ամյա ապագա ֆուտբոլիստի համար սա կարեւոր փորձ է:

«Շատ մեծ փորձ է նրա համար, շփում, փորձի փոխանակում: Ուղղակի ցանկանում եմ, որ Էրիկը խաղա լիարժեք, հանգիստ: Կարողանա շուտ ադապտացվել այդ կոլեկտիվին ու դրսեւորի իրեն լավագույն  կողմերով»,- ասաց նա:

Էրիկ Հարությունյան

Մարզիչն իր աչքով է տեսել՝ որքան դրական ազդեցություն են նման միջոցառումներն ունենում երեխաների վրա ու ինչպես են խթան դառնում, որ նրանք իրենց առջեւ նոր դնեն: Անցած տարի նա նույն ծրագրին որպես մարզիչ գնացել էր իր սանի՝ Էդգար Ասլանյանի հետ: Նշում է, որ տղայի մոտ ոգեւորությունը նույնն է մնացել նաեւ նախագծի ավարտից հետո:

«Բավականին լավ հանդես եկավ: Նրա համար էլ շատ մեծ փորձ էր: Էդգարի գոլը ճանաչվեց մրցաշարի լավագույն գոլ: Դրանից հետո նրա մոտ էլի նկատվում էր ոգեւորություն: Ճիշտ է՝ արդեն նրա հետ չեմ աշխատում, բայց անընդհատ ինձ հետ կապի մեջ է, զանգում պատմում է իր խաղերի մասին»,- ասաց նա:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ռուսական «Գազպրոմ» ընկերության հիմնադրած մրցաշարն է: Անցկացվում է ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Այս տարի տեղի է ունենալու Մոսկվայում հունիսի 8-15-ը: Բոլոր երկրների պատվիրակություններն աշխարհի 2018 թ. առաջնության բացման Սաուդյան Արաբիա-Ռուսաստան խաղին ներկա գտնվելու հնարավորություն են ունենալու: Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 14-ին:

Հայաստանից ընտրված 12-ամյա լրագրող Սամվել Գեւորգյան

Տպել
5419 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ