Տնտեսագիտականի ռեկտորն այլեւս չի ուզում աշխատել Տարոն Մարգարյանին պաշտպանած երիտասարդի հետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլներ եւ գործադուլներ են իրականացվում՝ պահանջելով նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձը:

Քոլեջի դասախոսներից մեկը, որը նաեւ վարչական աշխատանք է կատարում, առանց անունը հրապարակել ցանկանալու ասաց, որ դասապրոցես չի իրականցվել երեկ, այսօր եւ հավանաբար չի իրականացվի նաեւ վաղը: Նշեց, որ Սերգեյ Խառատյանի պաշտոնավարման կարճ ժամկետում՝ ընդամենը 11 ամսում, կրթական այս հաստատությունը բավական ձեռքբերումներ է ունեցել. եթե նախկինում առկա են եղել բազմաթիվ կոռուպցիոն երեւույթներ, քոլեջը ձմռան ամիսներին երբեք չի աշխատել, որովհետեւ ջեռուցում չի եղել եւ այլն, ապա հիմա այդ խնդիրները վերացվել են: Նկատեց, որ նախկինում ընդունելության ժամանակ քոլեջում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր, բայց հիմա դիմորդների հետաքրքրությունը մեծացել է եւ քոլեջի ղեկավարությունը դիմել է կառավարությանը՝ հնարավորինս մեծ թվով՝ 300 տեղ հատկացնելու համար: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ Խառատյանից առաջ աշխատած տնօրենի թողած 15 միլիոն դրամ պարտքի մասին, որը նա վերադարձրել է:

Օրենսդրության համաձայն՝ քոլեջի տնօրենի նշանակումը պետք է լինի մրցութային կարգով, իսկ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է մասնակցել քննությունների եւ ձեռք բերել համապատասխան հավաստագիր: Հատկանշական է, որ Սերգեյ Խառատյանը քոլեջը 11 ամիս ղեկավարել է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Յուրաքանյուր երեք ամիսը մեկ նա վերանշանակվել է, մինչեւ որ կստանա մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հավաստագիրը: Բայց հերթական երեք ամիսը չլրացած՝ նա պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այդուհանդերձ, մեր զրուցակից դասախոսը նշեց, որ Սերգեյ Խառատյանը դեմ չէ վերադառնալ:

Վերջինս Տնտեսագիտական համալսարանի այն ուսանողներից է եղել, որոնք 2013 թվականին ակտիվ պայքար էին մղում, որպեսզի խոչընդոտվեր լրագրողների մուտքը համալսարան եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը կազմակերպվեր աչքից հեռու տարբերակով: Մինչեւ նախորդ տարի Սերգեյ Խառատյանը եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը: Եղել է ռեկտոր Կորյուն Աթոյանի խորհրդականը: Դրանից հետո բուհի ռեկտորը, փաստորեն նրան տեսել է ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնում:

Անդրադառնալով աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառին եւ քոլեջ վերադառնալու պատրաստակամության մասին մեր հարցին, Սերգեյ Խառատյանը պատասխանեց. «Ես, եթե չեմ սխալվում, ամսի 15-ին օրենքով սահմանված կարգով քննությունները հանձնելուց հետո ստացել եմ հավաստագիր, որից հետո խոսակցություն եմ ունեցել բուհի ղեկավարության հետ եւ դրանից այն եմ հասկացել, որ չեն շարունակելու ինձ հետ աշխատելը: Ուրբաթ օրը ես դիմում եմ գրել եւ ազատվել աշխատանքից»: Հետագայում, ըստ նրա, տեղեկացել է, որ ուսանողները դասադուլ են կազմակերպել, նրանց միացել են որոշ աշխատակիցներ եւ ինքը, տեսնելով նրանց ոգեւորվածությունը, նայելով նրանց աչքերի մեջ, խոստացել է, որ կվերադառնա: Իսկ ինչ փոխվեց, որ բուհի ղեկավարությունը, որը նրան նախ քոլեջի տնօրենի պաշտոնակատար էր նշանակել, հետո պարբերաբար երկարաձգել այդ կարգավիճակում աշխատելու ժամկետը՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հետագայում նաեւ նշանակել քոլեջի տնօրենի պաշտոնում, հանկարծ փոխել է միտքը: Հնարավո՞ր է դա կապված է Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, եւ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը կարծում է, թե քոլեջի տնօրենի պաշտոնում Սերգեյ Խառատյանի նշանակումը միանշանակ չի ընդունվի նոր կառավարության ու ԿԳ նախարարի կողմից: «Ֆինանսատնտեսագիտական քոլեջը Տնտեսագիտական համալսարանի ստորաբաժանում է համարվում եւ ստորաբաժանման ղեկավար, ըստ կանոնադրության, նշանակում է տվյալ պահին գործող ռեկտորը, իր լիազորությունների մեջ է մտնում: Ելնելով դրանից՝ ես չեմ կարող ասել, թե քանի որ քաղաքական իրավիճակը փոխվել է կամ կա նոր կառավարություն, դա է պատճառը»,- ասաց նա:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության օրը տեղի ունեցածին, Սերգեյ Խառատյանը նկատեց, որ ցավում է այդ միջադեպի համար, ընդգծեց, որ երիտասարդ էին ու որ այն ժամանակ ներողություն են խնդրել իրենց գործողություններից տուժածներից:

ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելով: «14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից եւ այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝  համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը եւ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են եւ հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից: Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
15348 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան