Ընտրական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ նախարարների երդման արարողությունը, որից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանելով հարցին, թե առաջիկայում էլ են կադրային փոփոխություններ սպասվու՞մ, մասնավորապես, մարզպետների հետ կապված, ասաց. «Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»:

Վարչապետը խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, նշեց, որ այն օրակարգում է:

«Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց վարչապետը:

Նա ավելացրեց, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը եւս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձեւաչափով կմասնակցի»,- ասաց Փաշինյանը:

ՀԺ-ի հարցին էլ՝ արդյո՞ք ԵԼՔ դաշինքը կրկին միասնական է մասնակցելու ընտրություններին, վարչապեն ասաց, որ դա քննարվելիք հարցերից է, իսկ մեր այն հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ ԵԼՔ-ում տարաձայնությունները հարթվեցին ու փողոցային պայքարի դուրս չեկած դաշինքի անդամները կառավարության կազմ մտան, վարչապետը պատասխանեց. «Տեսաք, թե ինչպես չեղավ»:

Սակայն, մինչեւ արտահերթ ընտրությունները Փաշինյանի օրակարգում նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է: Փոփոխությունների նախագիծն առաջիկայում պատրաստ կլինի, վարչապետը լրագրողի հարցին ի պատասխան նշեց՝ հնարավորինս արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ»: ԿԸՀ-ի կազմի փոփոխության հարցի հետ կապված էլ Փաշինյանը հայտարարեց, որ այն անկախ մարմին է, բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ պետությանը հասցված վնասը վերականգնվելու է։ Սա կառավարության խնդիրներից մեկն է: Լրագրողների հարցին, թե ԱԱԾ պետը խոսել է պետբյուջե միջոցներ վերադարձնելու մասին, բայց քրեական պատասխանատվության մասին չի խոսել, վարչապետն ասաց, որ մեկը մյուսին չի հակասում։

«Մեր քաղաքական դիրքորոշումը այն է, որ մենք գիլյոտիններ չենք պատրաստվում շարել Երեւան քաղաքում։ Եթե կա պետությանը հասցված վնաս, մեր խնդիրը այդ վնասը վերականգնելն է, եւ քրեական օրենսգիրքն ունի շարք պրոցեդուրաներ, եւ դրանք ամենատարբեր հնարավորություններն են տալիս»։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է վերաբացվի Միհրան Պողոսյանի օֆշորային գործը, վարչապետը նշեց, որ ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները կօգտագործվեն ըստ անհրաժեշտության:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի անհրաժեշտությունը չի տեսնում, որին պատասխանել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Վարչապետ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադառնալով հեռակա այս երկխոսությանը, նշեց.

«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք՝ մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը չի լսել կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչ է ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ»։

Դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դրական է գնահատում «Ես եմ» ծրագիրը, վարչապետը մեկնաբանեց.

«Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված: Այսօր խոսում ենք այն մասին, որ որեւէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա: Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»,- ընդգծեց Փաշինյանը։

Լրագրողի հարցին էլ, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխություն նախատեսվո՞ւմ է, Փաշինյանն պատասխանեց. «Եթե այդպիսի խնդիր կլինի, այդ մասին կտեղեկանաք»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է արդեն 13 օր, սակայն մինչեւ այս պահը շնորհավորանքեր չի ստացել ՀՀ երեք նախագահներից: Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ իրեն չեն շնորհավորում նախկին նախագաները, Փաշինյանն ասաց՝ ըմբռնումով է մոտենում:

«Ըմբռնումով եմ վերաբերվում։ Ինչպես տեսնում եք՝ գործող նախագահները նախընտրում են շնորհավորել։ Կարծում եմ՝ արարողակարգային խնդիր է», - ասաց Փաշինյանը։

Արդյո՞ք նեղացած են նախկին նախագահները, հարցին էլ վարչապետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, արձանագրեց, որ տնտեսության վիճակի պետական վերլուծությունը փաստում է, որ տնտեսությունն ունի դրական միտումներ եւ դրական սպասումներ:

«Տնտեսության զարգացման ամենակարեւոր խնդիրն օրինականությունն է, անկախ դատական համակարգը եւ մրցակցային դաշտը, քաղաքական առումով մենք այսօր դա ունենք. մնում է՝ դրա գոյությունն ամրապնդվի եւ վստահություն դառնա մարդկանց մոտ, եւ այդ ամեն ինչը կկարգավորվի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համակարծիք է այն պնդումների հետ, որ կառավարությունը տնտեսության զարգացմանը նպաստելու համար մեկ բան պետք է անի՝ «չխանգարի»:

«Մենք առաջինը չենք խանգարի տնտեսության զարգացմանը եւ կօգնենք ամեն ինչում»,- ասաց նա:

Հարցին էլ՝ տնտեսական աճի ցուցանիշ սահմանվելո՞ւ է, ինչպես նախընտրում էր հայտարարել Սերժ Սարգսյանը, վարչապետն պատասխանեց.

«Ես չեմ ուզում կոնկրետ ծուղակ ինքներս մեզ համար լարենք, վստահություն ունեմ, որ Կառավարությունն իր առաջ դրված բոլոր խնդիրները լիարժեք կլուծի: Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելիս չենք պատրաստվում չմտածված քայլեր անել, եւ նաեւ քաղբանտարկյալների հարցում չենք մտածում չմտածված քայլեր անել»,- ասաց նա:

Տպել
5502 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է