Լոռիում կին գառնարածն ահազանգում է՝ գայլերի հնարավոր հարձակումների մասին (լուսանկարներ)

Լոռու մարզի Ուռուտ գյուղում գայլերը կրկին ակտիվացել են:

Այս մասին Armtimes.com-ին ահազանգել է գյուղի գառնարած Հասմիկ Այվազյանը, որն արդեն մի քանի տարի է՝ հովվությամբ է զբաղվում: Կինը մտավախություն ունի, որ գայլերը հնարավոր է հարձակվեն ոչ միայն անասունների, այլ նաեւ մարդկանց վրա:

Նմանատիպ դեպք արդեն իսկ գրանցվել է նախորդ տարի, երբ, կնոջ պնդմամբ՝ գայլերը հարձակվել էին իր պահպանության տակ գտնվող հոտի ու անձամբ իր վրա. «Մի քանի օր առաջ գառներին սարն էի տարել արածացնելու, գյուղացիները զանգին, թե այ Հասո, գելերը գալիս են դեպի անասունը, զգույշ եղի, ես էլ ձենս գցեցի, սկսեցի գոռգոռալ, գելերը փախան»,- պատմեց տիկին Հասմիկն ու հավելեց, որ օրեր անց էլ կրկին գայլերը փորձել են մոտենալ գառներին, սակայն ձայներից փախել են՝ թեթեւ վնաս պատճառելով ոչխարներից մի քանիսին:

Տիկին Հասմիկն ասում է, որ բազմիցս է ահազանգել իրավիճակի մասին, սակայն որեւէ մեկը գայլերի դեմն առնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում. «Իմ միակ աշխատանքը սա է, 3 տարի է՝ հովիվ եմ, բայց ամեն անգամ վախենալով եմ սար բարձրանում, որ գայլերը չվնասեն ինձ ու գյուղացիների անասուններին»,- ասաց նա:

Տպել
11918 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ