Տնտեսական ստերը շարունակվելու են. նախկին վարչապետը՝ ԱՎԾ պետի վերանշանակման մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ստեփան Մնացականյանի ԱԱԾ պետ նշանակելուն:

«Ստեփան Մնացականյանի վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել է վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է, ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարու՞մ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։ Նոր իշխանությունները պետք է հետեւողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։

Օրինակ, քանի կար ասում էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո Նիկոլ Փաշինյանը գնաց մոտը եւ տեսավ մինչ այդ չտեսած թուղթը։ Է, լավ արեցիր։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, կլինի որ Արմեն Սարգսյանը կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ եւ ո՞րտեղ է հարստացել։ Սկզբից ներկայացավ որպես խոշոր գործարար, հետո հասկացավ, որ դա հարիր չէ նախկին դեսպանին եւ նախագահին ու ասաց, որ տղաների շնորհքն է։ Հետո հայտարարեց, որ աշխատավարձ չի ուզում։ Հետո մամուլից հուշեցին, որ եղբայր աշխատավարձ պիտի ուզես, որ պետության առաջ հաշվետու լինես, այլապես հարց է ծագում ո՞վ է քեզ վճարում։ Չ՞է որ այս մարդը նախագահ է։

Խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու։ Հուսով եմ, որ այս ամենին կավելանա նախկին իշխանությունների սարքած մազութի գործը։ 3 տարի քաշքշելուց հետո, տեսնելով, որ իմ մասով նման գործ չկա (դա էր պակաս, չ՞է որ ես եմ լուծել 24-ժամյա հոսանքի մատակարարման խնդիրը) մի կողմ քաշվեցին. նյարդերս ուտելուց հետո։ Դրանից հետո դիմել եմ դատախազություն։ Եթե գործ չկա, ապա դատեք այդ մի քանի կլյաուզնիկին։ Դատախազն ինձ գրեց, որ այդ կլյաուզնիկները բացատրություն են գրել, որ կատակ են արել։ Իսկ ինձ հնարավորություն չտրվեց այս ամենը Հ1-ով հայտարարել։ Բայց այստեղ էլ պատվիրատու կար։ Ո՞վ էր»,- գրել է Բագրատյանը։

Տպել
3349 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ