Երևան
27 °C
ՀՀ կառավարության նորընտիր նախարարները սկսել են գերատեսչություններում ձեւավորել իրենց թիմերը: Ասել է, թե հայեցողական պաշտոնների «ազատում-ընդունում» գործընթաց են սկսել: Մասնավորապես` մամուլի խոսնակների մասով երեկ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: Մամուլում տեղեկություններ կան, որ այս պաշտոնը զբաղեցնելու է Հանրային ռադիոյի հաղորդավարուհի Լյուսի Քոչարյանը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Օհանյանին փոխարինել է Մարինե Կարապետյանը: Սա պայմանավորված է նրանով, որ այս գերատեսչության ղեկավար է նշանակվել Արծվիկ Մինասյանը: Նա բնապահպանության նախարարությունից այս նախարարություն է բերել նաեւ իր խոսնակին: Աննա Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իր ազատման դիմումը մակագրել է նախկին նախարար Սուրեն Կարայանը:
«Էթիկորեն ճիշտ չէ, որ մնայի: Խոսնակի պաշտոնը հայեցողական է, թիմի հետ գալիս են եւ թիմի հետ գնում: Ես դիմումս պարոն Կարայանին էի ներկայացրել»,- ասաց Օհանյանը:
Հայկական ժամանակի տեղեկություններով՝ Կարայանի օգնականը եւս ազատվել է սեփական նախաձեռնությամբ:
Ֆինանսների նախարարությունում փոփոխություն չի եղել: Նախարարի խոսնակը շարունակում է լինել Լուսինե Մկրտչյանը:
Գյուղատնտեսության նախարարության խոսնակ Անի Սմբատյանը եւս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նա այս պաշտոնից ազատվելու համար դիմել էր նախկին նախարար Իգնատի Առաքելյանին:
Հայկական ժամանակի տեղեկություններով՝ այս պաշտոնը զբաղեցնելու է տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի խոսնակ Կարինե Մանգասարյանը: Այս նշանակումը պայմանավորված է նրանով, որ նորանշանակ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը ՀՅԴ-ական է եւ բավականին ջերմ է Լոքյանի հետ: Ի դեպ, Խաչատրյանը եղել է նաեւ Լոքյանի տեղակալը՝ մինչեւ Շիրակի մարզ գործուղվելը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Անուշ Դանիելյանն էլ է սեփական դիմումի համաձայն ազատվել: Նախարար Մանե Թանդիլյանը մեր զրույցում ասաց, որ նոր նշանակում դեռ չի եղել:
ՊՆ-ի խոսնակը շարունակելու է լինել Արծրուն Հովհաննիսյանը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստաեց նաեւ Հովհաննիսյանը:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ շարունակում է կատարել իր պարտականությունները, եւ նախարարի հետ այս թեմայով քննարկում դեռ չի եղել:
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության խոսնակը եւս չի փոխվի: Անահիտ Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում հասատել է տեղեկությունը:
Կրթության եւ գիտության նախարարությունում խոսնակը շարունակում է մնալ Լուսինե Մարգարյանը: Վերջինս մեր զրույցում ասաց, որ հետագայի մասին բան չի կարող ասել:
Սփյուռքի նախարարությունը 2017 թվականի դեկտեմբերից խոսնակ չունի: Նոր նախարարը Հայկական ժամանակին փոխանցեց, որ բաց մրցույթ է հայտարարվել:
Մշակույթի նախարարության խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարական էր տվել, երբ Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց նախարարի ԺՊ-ի պաշտոնից: Նոր նախարարի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Սպորտի նախարարությունում խոսնակի հաստիքը զբաղված չէ: Արդարադատության նախարարությունում եւս: Հարցերը մամուլի հետ կարգավորում է տեղեկատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: Նա իր աշխատանքը շարունակելու է նաեւ նոր նախարարի հետ:
ԱԻՆ-ում եւս խոսնակի հաստիքը զբաղեցրած չի եղել: Խոսնակի պարտականություններն իրականացնող Նանա Գնդոյանը մեր զրույցում նշեց, որ ինքը տեղեկատվության վարչության պետի տեղակալն է եւ շարունակելու է աշխատել իր պաշտոնում: Դավիթ Տոնոյանի նախարար լինելու ընթացքում նախարարի առաջարկությամբ կատարել է նաեւ խոսնակի պարտականությունները:
Ի դեպ, ուժային կառույցներիում՝ ԱԱԾ-ում եւ Ոստիակնությունում մամուլի «պոստի» աշխատակիցների փոփոխություն չի լինելու:
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
© 2024 Հայկական ժամանակ