Ռեւանշիստները սթափեցրին հեղափոխականներին. խմբագրական

Երեւանում ու Հայաստանի մի քանի մարզերում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են սպասվող օպտիմալացումից, որի հետեւանքով աշխատատեղեր են կրճատվելու: Տաքսու վարորդները բողոքում են, որ իրենց արտոնագրերի վճարները բարձր են: Մի խումբ մարդիկ ճանապարհ են փակում պահանջելով «Սասնա ծռերի» անհապաղ ազատ արձակումը: Մալաթիայի տոնավաճառի աշխատողները պահանջում են նվազեցնել իրենցից գանձվող վարձավճարները: Բողոքում են հանքափորները, կաթ մթերողները եւ այլն: Նույնիսկ նաիրիտցիներն են պահանջում վերագործարկել «Նաիրիտը» ու փակել իրենց աշխատավարձերի գծով ունեցած պարտքերը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է մայիսի 8-ին, կառավարությունը ձեւավորել է ընդամենը երկու-երեք օր առաջ: Այլ կերպ ասած, նույնիսկ 10 օր էլ չի անցել այն օրից, երբ գործադիր իշխանության ղեկավար է դարձել Փաշինյանը, իսկ նոր նախարարները դեռ անգիր չեն սովորել իրենց աշխատասենյակների տեղը: Ու սա այն դեպքում, երբ դեռ ձեւավորվել է միայն կառավարությունը: Դատաիրավական համակարգը առայժմ մեծամասամբ գտնվում է Փաշինյանի թիմի ազդեցությունից դուրս եւ ակնհայտորեն աշխատում է հենց նրա դեմ: Տեղական իշխանությունները նույնպես գտնվում են այդ թիմի ազդեցությունից դուրս:

Այս պայմաններում ասել, թե բողոքի ցույցերը բոլորովին ինքնաբուխ են, այնքան էլ տրամաբանական չի հնչի: Ասել, որ դրանք կազմակերպված են, ապացույցների որոշակի պակաս կա: Անշուշտ, բողոքողների մեծամասնությունը առաջնորդվում է ազնիվ մղումներով եւ փորձում է լուծել իր խնդիրները: Նրանք ակամայից են նպաստում իրավիճակի անիմաստ սրմանը եւ աջակցում այն ուժերին, որոնք փորձում են ռեւանշի հասնել եւ վերանայել համաժողովրդական շարժման արդյունքները:

Կան նաեւ խմբեր, որոնք ոչ միայն հստակ ուղղորդվում են, այլեւ ռեւանշիստների օրգանական բաղկացուցիչ մասն են: Ինչպես օրինակ երեկ մի հրահանգով Երեւանի քաղաքապետարան ժամանած «մեր քաղաքապետը Տարոնն է» գրառումներով մեկ-երկու տասնյակ անձինք, որոնց բարեկամական ու «գործնական» կապերը Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի հետ հայտնի են շատ շատերին: Նրանց քաղաքապետը իրոք Տարոն Մարգարյանն է: Միայն նրանց քաղաքապետը:

Շատ կարճ ժամկետում ցույցերի այսպիսի հորդառատությունը առաջին հայացքից շատ մտահոգիչ է թվում: Շատերը նույնիսկ կանխատեսումներ են անում, որ սա կվերածվի համատարած քաոսի եւ խիստ բացասաբար կանդրադառնա հեղափոխության հետագա ընթացքի վրա: Նման մտահոգությունները, անշուշտ, գոյության իրավունք ունեն: Բայց սոցիալական ցանցերում սկսվել է մի գործընթաց, որը շատ ուշագրավ է: Շարժման ամենագաղափարական ու ակտիվ համակիրների հատվածը, որը, այսպես ասենք՝ եղանակ է ստեղծում հանրության տարբեր հատվածների շրջանում, բայց միաժամանակ չի հանդիսանում Փաշինյանի թիմի անդամ, մի քանի օր առաջ խոշորացույցով ուսումնասիրում էր կառավարության նոր անդամների կենսագրությունները, քննադատում նրանց նշանակումները, տառ առ տառ վերլուծում Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ ու էլի քննադատում, այս օրերին կտրուկ փոխել է դիրքորոշումը: Հիմա նրանց ուշադրության կենտրոնում հակահեղափոխությանը դիմադրելն է: Այլ կերպ ասած, բողոքի մի քանի ակցիաներից ռեւանշիստների օգտվելու փորձերը մոբիլիզացրել են շարժման ամենաթանկարժեք ռեսուրսը՝ այն մարդկանց, որոնք որեւէ անձնական ակնկալիք չունեն շարժումից ու միաժամանակ համարում են այս հեղափոխությունը հենց իրենցը: Սա մարդկանց այն մեծաթիվ խումբն է, որոնք հեղափոխությունից հետո ստանձնելու են նոր իշխանության վերահսկողի, նրանց անընդհատ լարված աշխատանքի պարտադրողների դերը: Մի պահ շատերին թվաց, որ հեղափոխությունն ավարտվել է, եւ արդեն եկել է նոր իշխանությանը վերահսկելու ժամանակը: Իսկ տեղի ունեցող ցույցերը նրանց սթափեցրին, եւ նրանք կրկին ստանձնեցին հեղափոխությունը պաշտպանելու գործառույթը: Եթե ավելի պարզ, ապա ռեւանշիստների գործողությունները կրկին մոբիլիզացրին  հեղափոխության հիմնական բանակը: Հիմա նրանք իրենց անձնական գործն են համարում հեղափոխությունը մինչեւ վերջ տանելը եւ ՀՀԿ-ին ու նրա արբանյակներին վերջնական ու անվերապահ պարտության մատնելը:

Այս տեսանկյունից ինչ պետք է սպասել առաջիկայում: Վերը նշված թեմաներով իրականացվող ցույցերի ծավալների եւ ուժգնության մեծացում դժվար թե լինի: Մասնավորապես Երեւանում փողոց փակելով՝ դատախազությանը ստիպել անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ քայլեր անել, անհեռանկարային է: Վրաններով փողոց փակելով՝ պայքարի վեկտորը ուղղվում է միայն կառավարության դեմ: Սա այդ պահանջով ցույցերի մասնակիցների թվի աճի դժվար թե բերի: Ավելի շուտ տեղի կունենա հակառակը: «Նաիրիտը» վերագործարկելու պահանջով ցույցերը նույնպես չեն ծավալվի, որովհետեւ 10 օր աշխատած կառավարությանը նման պահանջ հղելը հանրության շրջանում աջակցություն չի ստանա: Ու ընդհանրապես, տասնյակ տարիների ընթացքում անընդհատ վերարտադրվող իշխանությունների կուտակած, մեղմ ասած, խնդիրները, չի կարող 10 օրվա ընթացքում լուծել մի թիմ, որը խաղաղ, անցնցում ու անկորուստ կոտրել է այդ վերարտադրության անպարտելի թվացող մեխանիզմը եւ  ստանձնել խնդիրները լուծելու պարտականությունը: Նոր կառավարությանը նման պահանջ ներկայացնելու պարզապես անտրամաբանական է ու ժամանակավրեպ: Եվ դա հասկանում են շատերը, շատ շատերը, գրեթե բոլորը: Եվ սա է այն երաշխիքը, որ ժամանակավրեպ բողոքի ցույցերը ոչ միայն չեն ծավալվելու, այլեւ գնալով մարելու են: Դրան կնպաստի նաեւ նոր կառավարության սառնասրտությունը եւ իր հռչակած նպատակներից ու գործողություններից որեւէ կերպ չշեղվելու հաստատակամությունը: Գոնե առայժմ այդ հաստատակամությունը ակնհայտ է: Չնայած մեծ գայթակղությանը՝ խնդիրները հին ՀՀԿ-ական մեթոդներով լուծելու դրսեւորումներ նոր կառավարությունը, բարեբախտաբար, չի ցուցաբերում: Համառորեն չի ցուցաբերում:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 17-ի համարում:

Տպել
7002 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ