Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետության նոր ձեւավորված կառավարթյան Կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանն է:

Արայիկ Էդուարդի Հարությունյանը ծնվել է 1979 թվականին Երեւան քաղաքում: Սովորել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում: 2003 թվականին ստացել է արաբագիտության մագիստրոսի աստիճան: 1998 թվականից մեկ տարի սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»): Գիտական վեց հոդվածի հեղինակ է:

Արայիկ Հարությունյանը 2007 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում, «Արաբական Արեւելքի արդի պատմություն եւ տարածաշրջանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

#ԻմՔայլը շարժման առաջին օրը Երեւանում. Արայիկ Հարությունյանն ու շարժման մասնակիցները «գրավեցին» ԵՊՀ-ն

2005-2006 թվականներին Հարությունյանն աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին միջազգային բաժնի պատասխանատու է աշխատել 1in.am կայքում, ապա 2013-2015 թվականներին նույն բաժնի պատասխանատու՝ Araratnews.am կայքում:

Հարությունյանը 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, իսկ 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

Արայիկ Հարությունյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից է: 2013-2015 թվականներին եղել է ՔՊ հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, այնուհետեւ մինչեւ 2016 թվականը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանն իր թեկնածությունն է առաջադրել ԵԼՔ դաշինքի ցուցակով՝ Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում: 2017 թվականի մայիսի 14-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ:

Հարությունյանը 2018 թվականի մարտի 31-ից մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման քայլերթին, ապա բողոքի զանգվածային գործողություններին: Վերջինս բազմիցս ելույթներ է ունեցել Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքենրի ժամանակ:

ԿԳՆ Արայիկ Հարությունյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ #ԻմՔայլը շարժման քայլերթի վերջին օրը՝ Երեւան մտնելիս (ձախից՝ աջ)

#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո, 2018թ. մայիսի 11-ին Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար:

Տպել
14266 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ