«Պոլիտեխնիկ» մարզական ակումբը 4 տարի է՝ չի գործում. բուհը վերականգնելու նպատակ չունի

«Պոլիտեխնիկ» մարզական ակումբը, որը տասնամյակներ շարունակ գործել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կից, 4 տարի է՝ դադարեցրել է աշխատանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանը: Նա նշեց, որ ակումբում իր ավելի քան 30 տարի աշխատանքի ընթացքում մարզական թիմերն ունեցել են մեծ հաջողություններ, հաղթել են հանրապետական առաջնություններում, ֆուտզալի թիմը նույնիսկ մասնակցել ու լավ ելույթներ է ունեցել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Բացի այդ՝ այն նաեւ 70-75 աշխատատեղ է ապահովել բուհի ֆիզկուլտուրայի ամբիոնի աշխատակիցների համար, ֆինասական լրացուցիչ աղբյուր է եղել բուհի համար. ամսական որոշակի գումար է փոխանցել:

«Շատ մեծ ավանդույթներ ունեցող «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը, որն այն ժամանակ թնդում էր որպես բուհական առաջին ակումբ, առ այսօր չի գործում: Կան ինչ-որ խմբեր, բայց հիմնական աշխատանք մեծ սպորտի համար, ուսանողական սպորտի զարգացման համար գոյություն չունի, մասսայականություն ընդհանրապես գոյություն չունի: Մենք ապահովում էինք ե՛ւ մասսայականությունը, ե՛ւ սպորտային բարձր նվաճումները»,- ասաց նա:

Ակումբը բուհի հետ համագործակցել է պայմանագրով: Կնքվել է 1 տարվա պայմանագիր, որն ամեն տարի թարմացվել է: 2014-ին, սակայն ամեն ինչ փոխվել է: Այդ ժամանակվա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, նախ ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատել է Սամվել Մեհրաբյանին, ապա օգոստոսի վերջին չի թարմացրել «Պոլիտեխնիկի» հետ պայմանագիր, եւ այն դադարել է գործել: Մեհրաբյանը կարծում է, որ Թոքմաջյանը բուհի մարզական համալիրի հետ կապված իր ֆինանսական նպատակներն է ունեցել եւ իրեն հեռացրել ու ակումբի հետ համագործակցությունից հրաժարվել է այդ նպատակներն իրագործելու համար:

«Թոքմաջյանն ուզում էր ՀԱՊՀ-ն ու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանը միացնել իրար, եւ ինքը ֆինանսական մեծ գործունեություն կծավալեր՝ նաեւ մեր համալիրում վերանորոգման աշխատանքներ կատարելով եւ այլն, եւ այլն, եւ պարզ է, թե այդ գումարները որտեղից են. հիմնական գումարն առաջանում է շինարարությունից: Դե անձնական շահն էր, եւ այդ ամենը կիրականար, եթե նա չվարկաբեկվեր (խմբ. նկատի ունի Թոքմաջյանի հետ կապված սեքս սկանդալը)»,- ասաց նա:

Մեհրաբյանը համարում է, որ այժմ բուհում մարզական կյանքն այնքան լավ կազմակերպված չէ, ինչպես այն ժամանակ, երբ «Պոլիտեխնիկը» կար: Ակումբի հետ պայմանագրի ժամկետը չերկարաձգելուց հետո բուհում սպորտը սկսել է ղեկավարել այն ժամանակ ուսխորհրդի նախագահ, այժմ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը: Հիմա 2 ուսանող է զբաղվում դրանով, նրանց էլ վերահսկում է 2 դասախոս: Մեհրաբյանը նշում է, որ մեծ ցավ է ապրում սպորտային ներկա կյանքը տեսնելով, հատկապես սրտնեղում է լողավազանի համար, որտեղ նախկինում բազմաթիվ երեխաներ են մարզվել: Թոքմաջյանն այն քանդել է վերանորոգելու նպատակով, ու մինչեւ հիմա չի վերանորոգվել:

«Պարոն Թոքմաջյանի «ջանասիրության» պատճառով ամեն ինչը վերացավ, վերացավ լողավազանը, վերացավ ընդհանրապես սպորտը»,- ասաց նա:

ՀԱՊՀ-ում, սակայն չեն կարծում, որ առանց «Պոլիտեխնիկի» ուսանողների մարզական կյանքը տուժել է: Նշում են, որ իրենք միշտ էլ ունեցել են խմբեր, որոնք մասնակցել ու շարունակում են մասնակցել տարբեր մրցաշարերի, ցույց են տալիս բարձր արդյունքներ: Այս մասին ՀԺ-ին իր մեկնաբանությունը տվեց Գոռ Վարդանյանը:

«Բոլոր ժամանակներում Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը պատվով կազմակերպել է ուսանողության մարզական կյանքը: Մենք բոլոր միջոցները տրամադրել ենք, ջանք եւ միջոց չենք խնայել, որպեսզի ուսանողական կյանքը ծաղկի: Ես կարող եմ ցուցանիշները ձեզ տալ. ամեն տարի Պոլիտեխնիկական համալսարանը 16-17 ձեւերի հանրապետական ուսանողական մարզական խաղերի մասնակցում է ու զգալի առավելություն է ցույց տալիս նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թիմերի նկատմամբ»,- ասաց նա:

Սամվել Մեհրաբյանը նշում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախկին նախարարությունն ունի համապատասխան որոշում, ըստ որի, բուհերում պետք է վերականգնվեն մարզական ակումբները: Գոռ Վարդանյանն էլ ասում է, որ ինքը ԿԳՆ-ից ստացել է միայն օրինակելի կանոնակարգ, որի հիման վրա իրենք պետք է համակարգեն իրենց թիմերի գործունեությունը: Թիմերը պետք է ակումբային կարգավիճակ ստանան, որպեսզի կարողանան մասնակցել ՀՀ մարզական ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին:

«Նպատակն ակումբային մրցույթներում ակումբի ձեւաչափով մասնակցելն է, որպեսզի այդ ակումբային առաջնություններին ակումբի կարգավիճակով կարողանանք մասնակցենք: Զուտ կարգավիճակայի խնդիր է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հարցերը նախատեսում են ավարտել հունիսին:

Մեհրաբյանը նաեւ նշում էր, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, հիմնվելով ուսանողների, քաղաքացիների, մարզական հիմնարկների խնդրանքների վրա, նամակ է գրել բուհի ռեկտորին եւ «Պոլիտեխնիկի» գործունեությունը վերականգնելու առաջարկ է արել: Վարդանյանն ասում է, որ ակումբի հետ պայմանագիրը չթարմացնելու որոշումը եղել է բուհի նախկին ղեկավարությանը, եւ ինքը դրա մասին մեկնաբանություն տալ չի կարող, իսկ ինչ վերաբերում է վերականգնելուն, ապա այս պահին նման անհրաժեշտություն չկա. այլ կազմակերպությունների հետ համագործակցելու մասին կմտածեն, եթե սեփական ուժերով չկարողանան լուծել իրենց առջեւ դրված առաջադրանքները:

Տպել
3654 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները