Տիգրան Ավինյան. Հայաստանի Հանրապետության 29-ամյա փոխվարչապետի կենսագրությունը

Նոր ձեւավորված Կառավարության ամենաերիտասարդ անդամներից մեկը ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Երկու երեխաների հայր 29-ամյա Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երեւանում, սովորել Երեւանի Պուշկինի անվան 8-րդ միջնակարգ դպրոցում, ապա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

2011 թվականին ավարտել է Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով: Ունի մագիստրոսի կոչում:

Տիգրան Ավինյանը 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։

2009-2013 թվականներին աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ»-ում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։

Ավինյանը 2010-11 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով, ապա 2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, իրականացրել տեղադրում «Կոնտուր Գլոբալ» ընկերության համար: 2014 թվականից հիմնադրել եւ ղեկավարում է «Սայբեր Վիժն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ:

2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի պաշտպանական գործողություններին: Պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրել է պատվոգրով՝ սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին Ավինյանն ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ:

Տիգրան Ավինյանը ԵԼՔ դաշինքի ցուցակով մասնակցում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա նույն դաշինքի ցուցակով 2017 թվականին ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:

2018 թվականի մարտի 31-ից մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման քայլերթին, ապա բողոքի զանգվածային գործողություններին: Վերջինս հանդես է եկել ելույթներով ու հայտարարություններով՝ բողոքի ակցիաների ընթացքում շրջափակել կառավարական շենքերը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ #ԻմՔայլը շարժման քայլարշավի օրերին (աջից՝ ձախ)

#ԻմՔայլը շարժման ընթացքում ապրիլի 22-ին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալությունից հետո ձերբակալվում է նաեւ ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը՝ կասկածյալի կարգավիճակով: Ավինյանը կասկածվում էր զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեկ օր անց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին: 

#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո, 2018թ. մայիսի 11-ին Ավինյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Տպել
20445 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը