Խոշոր բիզնեսը՝ ընդդեմ փոքրի. ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը զրկում մարդկանց օրվա հացից

70-ամյա Ժենյա Մարգարյանն ու դուստրն արդեն մի քանի տարի պայքարում են իրենց շենքի ու «Հայաստան» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող ընտանեկան փոքր բիզնեսը՝ Անդրանիկի 50/5 հասցեում գործող «Անտառային ձայներ» խանութը պահպանելու համար: Ժենյա Մարգարյանի դուստրը՝ Արաքսյա Հակոբյանը, ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համահիմնադրությամբ ստեղծված «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն ցանկանում է վերցնել իրենց օրինական 104 քմ տարածքով խանութը՝ հիմնավորելով, որ այդ տարածքը համադրվում է «Հայաստան» կինոթատրոնին պատկանող հողամասի տարածքի հետ:

Արդեն 4 տարի Հակոբյանների ընտանիքն իրենց խանութի տարածքը պահպանելու համար դատական քաշքշուկների մեջ է: Շինությունը՝ ներկայիս խանութը, դեռեւս 1997-1998 թվականներին կառուցել է Արաքսյա Հակոբյանի հայրը՝ երջանկահիշատակ Գագիկ Հակոբյանը: Իսկ Գագիկ Հակոբյանի կողմից այդ շինությունում ծավալած ձեռնարկատիրական գործունեության մասին փաստում են 1998 թվականից կատարված վճարները՝ զբաղեցրած տարածքի օգտագործման, վարձավճարի մուծման, հողի հարկի վճարման, կոմունալ վճարների անդորրագրերի առկայությունը:

Հակոբյանների խանութը

Թեեւ այն օրինական է, առկա է սեփականաշնորհման վկայական, այդուհանդերձ «Հայաստան» կինոթատրոնի շենքի նախկին սեփականատեր «Արմեն Ակոբ» ՍՊԸ -ն վարչական դատարանում վիճարկել է Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով խանութի տարածքը օրինական կարգով տրվել է Հակոբյանների ընտանիքին: Վարչական դատարանում՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, 4 տարի տեւած դատական պրոցեսը լուծվել է հօգուտ «Հայաստան» կինոթատրոնի շենքի նախկին սեփականատիրոջ:

«Կինո Հայաստանի» շենքը

Հակոբյանների ընտանիքի ներկայացուցիչ՝ փաստաբան Գեւորգ Մկրտչյանը, որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարանում: Գեւորգ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործը քննվում է 2014 թվականից: Առաջին ատյանում գործի քննության ընթացքում դատարանը երկու անգամ քննությունը հայտարարել է ավարտված, սակայն նորից վերսկսել է, այդ ընթացքում փոխվել է նաեւ դատավորը, սակայն 2017 թվականի նոյեմբեր ամսին «Արմեն-Ակոբ» ՍՊԸ-ի հայցը, այնուամենայնիվ, բավարարվել է, իսկ Հակոբյանները ներկայացրել են վերաքննիչ բողոք:

Թեպետ հայցը ի սկզբանե ներկայացված է հենց քաղաքապետարանի դեմ, իսկ դրա բացասական հետեւանքները կրում են Հակոբյանների ընտանիքը, սակայն նույնիսկ բավարարված պահանջի պայմաններում, քաղաքապետարանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, դրանով կրկին ապացուցելով այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետարանը բախտի կամ, այսպես ասած, «արդարադատության» քմահաճությանն է թողել Հակոբյանների անվամբ դեռեւս 2003 թվականին օրինականացված շինության ճակատագիրը, իսկ դրան զուգահեռ, նաեւ այս ընտանիքի գոյության աղբյուրը:

Մայիսի 11-ին տեղի ունեցած վերաքննիչ բողոքի քննությանը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր ներկայացել, ինչպես նաեւ բողոքի վերաբերյալ գրավոր չէր հայտնել իր դիրքորոշումը: Իսկ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ փաստաբան Սյուզաննա Մալխասյանը, բողոքի վերաբերյալ առարկություններ չէր բերել: Ավելին՝ վերջինս այդ դատական նիստին հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանն էլ առարկություններ չունի:

«Փաստաբան Սյուզաննա Մալխասյանն այնքան էր համոզված իրենց հաղթանակում, որ նույնիսկ ինքը բողոքի վերաբերյալ առարկություններ չէր բերել, երբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանն էլ առարկություններ չունի: Երեւանի քաղաքապետարանի եւ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի նման գործելաոճի եւ վարքագծի գնահատականները թողնում եմ ձեզ, բայց նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը, հանդիսանալով տվյալ գործով պատասխանող եւ որպես վարչական մարմին, կրելով որոշակի պարտականություններ, դրանք ուղղակի անտեսում է, եւ հարց է առաջանում՝ հօգուտ ո՞ւմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանների ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը:

Գեւորգ Մկրտչյանն առանձնացրեց մեկ կարեւոր հանգամանք եւս, որ գործով չկան թույլատրելի ապացույցներ, դատարանը առաջին ատյանում պատշաճ չի գնահատել եղած ապացույցները, հիմնվել է միայն իր կողմից նախապես ընդունված, սակայն չհաստատված հանգամանքների վրա: «Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ դատարանը չի  գնահատել նախկինում քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը, ըստ որի՝  հայցվորին պատկանող հողամասը չի կազմում 5000 քմ, այլ 3923 քմ է: Դատարանն այդ ապացույցը չի գնահատել որեւէ կերպ»,- ասաց Մկրտչյանը: Նրա վկայությամբ՝ Երեւանի քաղաքապետարանը, հանդիսանալով պատասխանող կողմ, չի կատարել իր պարտականություններն ամբողջությամբ՝ մասնավորապես, չներկայանալով դատական նիստերին.

«Այսօրվա դատական նիստում էլ հայցվորը վկայակոչեց այն հանգամանքը, որ փաստորեն քաղաքապետարանը ընդունում է այդ վճիռը: Ստացվում է այնպես, որ բացասական հետեւանքները ոչ թե քաղաքապետարանն է կրում, այլ Ժենյա Մարգարյանը: Քաղաքապետարանի մարտավարությունը  շատ պարզ է՝ չի խառնվում որոշումներին, թեպետ որոշումը ինքն է կայացրել, բայց թողնում է «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ին եւ Ժենյա Մարգարյանին: Մի կողմում կանգնած է մեծ  բիզնեսը՝ «Հայաստան» կինոթատրոնը, մյուս կողմում՝ Ժենյա Մարգարյանի փոքրիկ տաղավարը, որի հաշվին ինչ-որ հարցեր են լուծվում: Այս կերպ, մեծ բիզնեսը խոչընդոտում է մանր բիզնեսի զարգացմանը»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը:  

Նշենք, որ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է նույն «Հայաստան» կինոթատրոնի շենքում՝ Անդրանիկի 74 հասցեում, ունեցել է 21 հիմնադիր, այդ թվում նաեւ՝ Արմեն Ամիրյանը, սակայն նրա գործունեությունն այժմ դադարեցված է: Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ կինոյի շենքը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի կողմից օտարվելուց հետո՝ 2014 թվականից են առաջացել հիմնական խնդիրները, քանի որ տարածքը նշված է եղել 5000 քմ, սակայն փաստացի տարածքն այդքան չի կազմել, այլ պակաս՝ 3923 քմ:

Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ 5000 քմ-ի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է 2006 թվականին, իսկ խանութի սեփականատեր Գագիկ Հակոբյանի 104 քմ մակերեսով խանութինը ավելի վաղ՝ 2003-ին: 

Մեր այն հարցին, թե արդյո՞ք «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն «Հայաստան» կինոթատրոնին կից տարածքներն էլ նման ճանապարհով է ձեռք բերել՝ փաստաբան Մկրտչյանը պատասխանեց, որ կառաջնորդվի միայն փաստերով եւ կնշի այն, որ դատական տեղեկատվական համակարգում այս ընկերության կողմից նաեւ այլ անձանց դեմ կան ներկայացված հայցեր, որոնք լուծվել են հօգուտ «Արմեն Ակոբ»-ի:

Փաստորեն, Ժենյա Մարգարյանի դեպքը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի բիզնեսի ճանապարհին հայտնված առաջին «խոչընդոտներից» չէ, այլ կարելի է ասել՝ հերթականն է: Նշենք, որ «Արմեն Ակոբ»-ը Արմեն Ամիրյանի կողմից հիմնվել է 2000 թվականին, իսկ 2010 թվականին հեռուստաալիքը վաճառվել է «Հոպար Մեդիա» ընկերությանը, եւ այդ հաճախականությամբ սկսվել հեռարձակել նորաստեղծ ATV հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՀԺ–ն անդրադարձել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր եւ ընտանիքի անդամների նախորդ տարվա եկամուտների եւ գույքի հայտարարագրից ստացված տեղեկատվությանը, համաձայն որի՝ անցյալ հարկային տարում Ամիրյանի եկամուտները կազմել են 83,242,138 ՀՀ դրամ եւ 180.000 ԱՄՆ դոլար:

Դիմելով իրավասու մարմիններին՝ փաստաբան Մկրտչյանն ընդգծեց մի կարեւոր հանգամանք. «Իմ մոտ տպավորություն է, որ դատարանը չի ուզում ինչ-որ անձանց ցավ պատճառել, բայց ու՞մ հաշվին, դիմացինի: Քաղաքապետարանն այսօր Ժենյա Մարգարյանի հաշվին լավություն է անում «Արմեն Ակոբ»-ին: Վերջինս նաեւ արձանագրեց մեկ ցավոտ փաստ, որ հասել ենք այն իրավիճակին, երբ արդարությունը պահելն արդեն դիտարկվում է բարի կամքի դրսեւորում:

Հակոբյանների ամբողջ բակի եւ հարեւանության անունից ՀԺ-ի հետ խոսեց հարեւանուհի Սվետլանա Մաթեւոսյանը՝ ասելով. «Մենք բոլորս էլ տեսել ենք, թե տարիներ շարունակ էդ փոքր հողակտորից ինչպես է խանութ սարքել, բռերով հողը քանդել է, դատարկել, երկար ժամանակ տեղը ազատագրել՝ նոր ինչ-որ բան է սարքել Գագիկը, որը հիմա չկա:

Մենք վստահ ենք, որ սթրեսների ու այդ ամենի հետեւանքն արդյունք էր նրա առողջության կտրուկ վատթարացման եւ վաղաժամ մահվան: Այսօր էլ կինն ու աղջիկը հանապազօրյա հացի խնդիր են լուծում, որը պարզապես իրավունք չունեն իրենց ձեռքից վերցնել»,- ասաց Սվետլանա Մաթեւոսյանը: Իսկ ընտանեկան փոքր բիզնեսի պատասխանատուն՝ Արաքսյա Հակոբյանը, վստահեցրեց, որ պայքարելու են մինչեւ վերջ, եթե Հայաստանում ոչինչ չստացվի, ապա գործը մինչեւ Եվրոպական դատարան են հասցնելու:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:

Տպել
20567 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է