ԲՀԿ-ական թեւի նախարարները համակուրսեցիներ են. մեկը մյուսի համար «երաշխավոր» է կանգնե՞լ

Նոր ձեւավորված կառավարության ԲՀԿ-ական թեւում պարզվում է, որ հեռու-մոտիկ բարեկամներ կան: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը համակուրսեցիներ են: Նրանք 1990-95 թվականներին սովորել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ինչն էլ առիթ է հանդիսացել, որ մեկը մյուսի հաշվին նախարարի պորտֆելի տեր դառնա:

Քաղաքացուն 2012 թվականին «բոմժ» անվանած եւ դրանով «ճանաչում» ձեռքբերած Արթուր Գրիգորյանը, որը մինչեւ նախարար դառնալը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչը, ըստ տեղեկությունների՝ անձամբ է երաշխավորել Ծառուկյանին, որ Աշոտ Հակոբյանին տրվի տրանսպորտի նախարարությունը:

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե իր համար էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են, ասաց.

«Էներգետիկայի նախարարի հետ ես համակուրսեցի եմ, ես դա չեմ հերքում, բայց ես նաեւ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից ԲՀԿ անդամ եմ եւ հիմա թիմային որոշմամբ նշանակվել եմ տրանսպորտի եւ կապի նախարար: Եթե հիշում եք մամուլում շեշտվեց, որ նշանակումների մեջ էներգետիկայի ներկայիս նախարարը ամենաանաչառ եւ ամենաանկաշառ նախարարներից մեկն է եւ ես չեմ հերքում դրանով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարության աշխատանքներին, ապա Աշոտ Հակոբյանն ասաց, որ խնդիրները աստիճանաբար ներկայացվում են:

«Երեկ մենք տաքսու վարորդներին ընդունեցինք եւ նշեցինք, որ գրավոր ներկայացնեն իրենց խնդիրները»,-ասաց նա եւ նկատեց, որ ոչ բոլոր խնդիրներն են վերաբերել իրենց ոլորտին: Նա նշեց, որ իրենց նախարարությանը վերաբերող խնդիրների մի մասն արդեն քննարկվում է: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախկինում ինքը եղել է ՀՔԾ-ի պաշտոնյա եւ ինչով դա կարող է օգնել այս աշխատանքին, նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ նախորդ իմ աշխատանքը, եթե չօգնի, չի խանգարի»:

Աշոտ Հակոբյանը նշեց, որ երեք օր է ինչ աշխատում է եւ Հյուսիս-հարավ ծրագրին նոր պետք է ծանոթանա, քանի որ ոլորտը մեծ է: Նա վաղաժամ համարեց գնահատել, թե ինչպիսի ժառանգություն է ստացել, սակայն նկատեց, որ ժողովրդի մեջ դժգոհ մաս կա:

Տպել
4976 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է