Կամ թաքցրեք խաչը, կամ բարձրացրեք վարտիքը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

12/05/2018 schedule15:40

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո հաջորդ քայլը ժամանակավոր կառավարություն կազմելն էր: Մի հին անեկդոտ կա. դրախտը ֆրանսիական խոհանոցն է, գերմանական տեխնիկան, անգլիական բյուրոկրատիան, իտալացի սիրեկանը եւ ամերիկյան ոստիկանությունը: Դժոխքն էլ՝ որոշիչների պարզ տեղափոխությունը՝ անգլիական խոհանոց, ֆրանսիական տեխնիկա, գերմանական բյուրոկրատիա, ամերիկացի սիրեկան, իտալական ոստիկանություն:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած ժամանակավոր կառավարության երկու նշանակում՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի թեկնածությունն ու ԱԱԾ պետի պաշտոնին՝ Արթուր Վանեցյանի թեկնածությունը, ավելի շուտ, հնարավոր է ամերիկացի սիրեկանի ու իտալական ոստիկանության հետ համեմատել: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում այս բարձր պաշտոններին հասարակության կողմից ոչ միանշանակորեն ընկալվող այս մարդիկ:

Նիկոլ Փաշինյանը, ունենալով ժողովրդի մանդատն ու վստահությունը, ի պաշտոնե կարող է նախապատվությունը տալ այս կամ այն թեկնածուին: ՀՀ քաղաքացիների համար չափազանց զգայուն՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Վալերի Օսիպյանին, եւ պոստ ֆակտում տեղյակ պահել այդ մասին՝ սա դարձավ բազմաթիվ եւ, անկեղծ լինենք, հիմնավոր դժգոհությունների առիթ:

Նիկոլ Փաշինյանն այս նշանակումը կապում է սիրո եւ թավշյա հեղափոխության փիլիսոփայության հետ: Ստացվում է՝ ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի:

Վալերի Օսիպյանը նշանակվել է, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «աշխարհին ապացուցի, որ ժողովրդի ու ոստիկանների միջեւ փշալարեր չկա՞ն»: Սակայն դա ապացուցելու համար նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել: Մարդն ունի սխալվելու իրավունք եւ հնարավորություն՝ սխալն ուղղելու: Օսիպյանի դեպքում կարելի էր հարգել հազարավոր քաղաքացիներին, որոնք տարիների ընթացքում այս կամ այն հանրահավաքից խիստ շոշափելի ու ցավոտ հիշողություններ ունեն անձամբ Վալերի Օսիպյանից:

Նույնքան տարակուսելի է ԱԱԾ-ի նորանշանակ պետը, որը գլամուր տղամարդու իմիջ ունի՝ դատելով մամուլում հրապարակված նրա եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ ընտանեկան լուսանկարներից: Եթե հաշվի առնենք նաեւ «Հետք»-ում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ ԱԱԾ պետի հայրը գնել է 2 անհատական բնակելի տուն՝ 48 միլիոն եւ 198 միլիոն դրամով, ինչպես նաեւ՝ 22 միլիոն դրամով՝ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա http://hetq.am/arm/ news/88755/aats-nor-tnoreni-pashtonya-u-gortsarar-milionater-harazatnery.html, Արթուր Վանեցյանի նշանակումը եւս ավելի շուտ բացասական տրամադրություն է առաջացնում:

 Այս դեպքում այնքան տեղին է հնչում հայտնի արտահայտությունը. «Սիրելինե՜րս, կամ պարանոցի կախված խաչը թաքցրեք, կամ բարձրացրեք վարտիքը»:

Հիմնավորումներն էլ, թե «Օսիպյանը պրոֆեսիոնալ է կատարել վատ հրամանները ու նույնքան պրոֆեսիոնալ կկատարի նաեւ լավ հրամանները» հիշեցնում են Եվգենի Զամյատինի «Վիշապը»: Գրել է 1918-ին: Գործողության վայրը սառնամանիքից քարացած Պետերբուրգն է, գործող անձինք՝ «վիշապամարդիկ»: Նրանցից մեկը՝ հրացանն ուսին, պատմում է, թե ինչպես հենց նոր հրացանի շեղբով խոցեց ինտելիգենտ արտաքինով մեկին: Հետո նույն այս վիշապը հանկարծ նկատում է գետնին ընկած սառչող ճնճղուկին, վերցնում նրան, տաքացնում իր շնչով ու բաց թողնում երկինք: Տեսնելով թռչող ճնճղուկին՝ «վիշապը մինչեւ ականջները բացեց իր բերանը՝ հումանիստական ժպիտով: Երիտասա՛րդ էր, սենտիմենտա՛լ…»:

Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարության երեկվա նշանակումները՝ Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարար, Արարատ Միրզոյան՝ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ, Դավիթ Տոնոյան՝ Պաշտպանության նախարար, Մխիթար Հայրապետյան՝ Սփյուռքի նախարար, Սուրեն Պապիկյան՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Մանե Թանդիլյան՝ սոցապ, եւ Արտակ Զեյնալյան՝ արդարադատության նախարար, հաջող նշանակումներ էին: Եվ միայն այս նշանակումները փոքր-ինչ մեղմացրին նախորդ օրվա նշանակումների լարվածությունը:

Փաշինյանի շուրջը համախմբվելու եւ նրան վարչապետի պաշտոնին գործուղելու առանցքային հանգամանք էր նրա պարզությունը՝ սկսած ընտանեկան միջավայրից, կենցաղից՝ վերջացրած մարդկային հարաբերություններով:

Նա, ինչպես նաեւ կառավարության նոր անդամները, ենթադրում եմ, պետք է փոխեն հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի՝ տասնամյակներով կարծրացած կլիշեն:

Ինչպիսի՞ն էին մեր պաշտոնյաները. որպես կանոն՝ մեծամիտ, ցինիկ, անհաղորդ, հասարակությունից մեկուսացած, աշխարհին սպասարկող մեքենայի պատուհանից նայող, շքեղությունների ու ճոխ կենցաղի սիրահար: Վկան՝ նրանց հայտարարագրերը:

Կառավարության նոր անդամների համար ծառայողական մեքենաներից, հարկատուների հաշվին զանազան հարմարություններից հրաժարվելը թերեւս առաջին քայլերից մեկը պետք է լինի: Ոտքով, հասարակական տրանսպորտով աշխատանքի գնացող նախարարը նույնքան սովորական պիտի լինի, որքան աշխատանքից հետո ոտքով տուն գնացող նախագահ Արմեն Սարգսյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների պարզությունը կփոխի նաեւ քաղքենիական մթնոլորտը, երբ բարձրաստիճան պաշտոնյայի կին լինելը ենթադրում է փարթամ սանրվածք ու թանկարժեք հագուստ, վտանգավոր երկարությամբ եղունգներ: Երբ նրանց զավակները դպրոց կամ բուհ են գնում թիկնապահներով ու թանկարժեք ավտոմեքենաներով:

Կառավարության նոր անդամները պետք է մխիթարվեն այն գիտակցությամբ, որ իրենք՝ ամեն օր պետական ծառայության գնալով, սխրանք են կատարում: Ինչպես «Նույն այն Մյունհաուզենը» կինոնկարի քաղաքապետը. «Ես ինքս էլ ծառայում եմ: Ամեն օր, առավոտյան ժամը 9-ին պետք է գնամ քաղաքապետարան: Չեմ կարող ասել` դա սխրանք է, բայց դրանում ինչ-որ հերոսական բան, այնուամենայնիվ, կա»:

Տպել
41703 դիտում

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը