Նիկոլի հետքերով. զբոսաշրջային նոր տուր Գյումրիից

Թավշյա հեղափոխության օրերին Գյումրին զբոսաշրջիկների պակաս չունեցավ:  Հայաստանյան դեպքերից չվախեցած օտարերկրացիները ե՛ւ եկան Հայաստան, ե՛ւ մնացին, ե՛ւ մասնակցեցին հանրահավաքներին: Ցույցերն ընկալեցին որպես տոն, հայ ժողովրդի պայքարն՝  արդար, պայքարի ձեւերն՝ ապշեցնող: Ավստրիայից Հանս Դոլլերի ղեկավարությամբ Գյումրի եկած խմբի անդամներն ուրախ են, ասում են անկրկնելի պահեր են ապրել հայկական հեղափոխությունից: Սկզբում մի փոքր տարակուսել են, սակայն հունվարից պլանավորված տուրը հետաձգել չեն ցանկացել:

«Մեր այցը Շիրակ տուր տուրիստական գործակալության հետ էինք պլանավորել, երբ տեսանք, թե այստեղ ինչ է կատարվում, իհարկե, անհանգստացանք, բայց հետո մեզ ասացին, որ վախենալու կարիք չկա, ցույցերը խաղաղ են: Եւ մենք որոշեցինք վստահել Գյումրու գործակալությանը, մեր հայտը չհանեցինք եւ առանց վախի եկանք»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց ավստրիական զբոսաշրջային խմբի ղեկավար Հանս Դոլլերը:

Հանրահավաքներին մասնակցել են առանց վախի: Նաեւ հաղթական ծափերն են սովորել: Հիմա, երբ պետք է միասնական որոշում կայացնեն, ձեռքերն օդ են պարզում եւ ցուցարարների նման ծափահարում են:

«Ճիշտն ասած չէինք պատկերացնում, որ նման հեղափոխություն կլինի, որովհետեւ նախքան մեր Հայաստան գալը մեկ շաբաթ առաջ իմ հայաստանաբնակ ընկերներից իմացա, որ ցույցեր են եւ գնալով զարգանում են: Բայց որ այսքան արագ կզարգանան իրադարձություններն ու արագ էլ կավարտվեն՝ վերջնական հանգուցալուծմամբ, երեւակայել անգամ չէինք կարող: Ես եւ իմ խումբը հիացած ենք, թե հայերն ինչպես են ցույցեր անում: Երբ վարչապետի ընտրությունն էր, մենք գտնվում էինք Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում, այդ պահը շատ-շատ հուզիչ էր, երբ տեսանք, թե ինչպես, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն է ընտրվել, աշխատակիցները միանգամից կանգնեցին ու հպարտությամբ ու արցունքներով սկսեցին Հայաստանի հիմնը երգել: Մենք նման բան չէինք տեսել ու չենք մոռանա երբեք»,- պատմեց պարոն Դոլլերրը: 

Նա Հայաստան առաջին անգամ չի եկել, առաջին այցն եղել է 88-ին: Դոլլերը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի հիմնադիրներից է: Ասում է՝ շատ լավ գիտի, թե հայերն ինչի համար եւ ում դեմ էին պայքարում: Ազնիվ էր այդ պայքարը:

«Բեռլին» հյուրերի տունն է ավստրիական այս խմբին հյուրընկալել: Տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն, ով ի դեպ, նաեւ Գերմանիայի Դաշնային հանրապետության պատվավոր հյուպատոսն է Հայաստանում, պատմեց, որ նախապես պայմանավորված այլ խմբեր էլ են ունեցել, որոնց մի մասը չի եկել Հայաստան: Բայց չեն դժգոհում: «Մի քանի տուրիստի չգալը խնդիր չէ, փոխարենը Հայաստանն այնպես գովազդվեց աշխարհում, որ առաջիկայում զբոսաշրջային բում է սպասվում»:

Լուսանկարում Ալեքսան Տեր-Մինասյանն է,ԳԴՀ պատվավոր հյուպատոսը

Հայաստանը երբեք նման հնարավորություն չի ունեցել այս ձեւով ներկայանալու աշխարհին, դրական, Թավշյա հեղափոխություն եւ ամենակարեւորն այն է, որ համաշխարհային նշանակության հեռուստաալիքներն ու հեղինակավոր մամուլը խոսեցին այս մասին, ամբողջ օրը ցուցադրեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունեները, վերլուծեցին եւ գրեցին մեր մասին: Հայաստանն այսօր եթե նույնիսկ իր ամբողջ բյուջեն էլ ծախսեր, չէր կարողանա նման գովազդ ունենալ: Իսկ սրանից դրական բան զբոսաշրջության համար չէր կարելի սպասել, մենք միշտ երազում էինք, որ CNN-ով Հայաստանի մասին ինչ-որ բան ասեն, քանի որ CNN-ով մի փոքր տեսահոլովակ տալն արդեն միլիոններ է, բայց այս օրերին CNN-ից ամբողջ օրը Հայաստանի մասին էին խոսում: Սա ուղղակի բախտավորություն եւ հրաշք կարելի է համարել զբոսաշրջային առումով: Սա հրաշալի գովազդ էր, որի արդյունքը մենք հետո կտեսնենք»,-ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը:

«Գյումրի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Գոռ Թորոսյանը եւս չդժգոհեց հեղափոխական Հայաստան այցելած զբոսաշրջիկներից: 7 տուր են հետաձգել եւ   հայաստանյան բոլոր տուր-օպերատորների հետ միասին հայտարարություն են տարածել, որ եթե իշխանությունների կողմից խաղաղ ցույցի մասնակիցների վրա ուժ կիրառվի, իրենք գործադուլ կանեն՝ Հայաստանում կաթվածահար անելով ամբողջ տուրիստական ոլորտն իր ենթակառուցվածքներով:

«Նիկոլ Փաշինյանի ձերբակալության օրն էլ մեր այդ հայտարարությունը կրկնեցինք եւ պատգամավորներին հենց տարան, մենք գործադուլ արեցինք: Մեծ խումբ ունեինք, որ Գյումրի էր գալու, ներողություն խնդրեցինք՝ հասկացան »,-պատմեց Գոռ Թորոսյանը:

Լուսանկարում Գոռ Թորոսյանն է, «Գյումրի տուր»տուրիստական գործակալության տնօրենը

Որքան էլ տարօրինակ է, սակայն իր վաստակած գումարը երբեք քամուն չտվող եւ խիստ հաշվարկով առաջնորդվող արտերկրի զբոսաշրջիկներն, ովքեր նախնական պայմանավորվածություն ունեին Հայաստան այցելելու եւ դեռ գարնանն էին կանխավճարը փոխանցել «Գյումրի տուր» գործակալությանը, գումարը ետ չեն պահանջել:

«Ես առաջարկել եմ իրենց կանխավճարները ետ ուղարկել, սակայն որեւէ մեկը չհամաձայնեց: Ասացին՝ ի նշան  նոր Հայաստանի նկատմամբ ծնված վստահության: Նաեւ տեղյակ պահեցին, որ այցերը չեն չեղարկում, այլ՝ հետաձգում են ընդամենը»:

Տեղի հյուրանոցները եւս գործակալությանը տույժ-տուգանքի չեն ենթարկել՝ նախապես պատվիրված եւ չօգտագործված սենյակների համար: Չնայած պայմանագրում մենք հատուկ կետ ունենք՝ նախատեսված  նման դեպքերի համար, սակայն հարցը փաստաթղթային ձեւակերպումներին չհասավ, իրար հասկացանք մարդկային լեզվով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Գոռ Թորոսյանը:

Տուրիստական գործակալություններն արդեն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացվող պատմություններում կներառեն նաեւ Թավշյա հեղափոխությունը: Գյումրիում «Շիրակ տուր» տուրիստական գործակալությունը մի նախագիծ է քննարկում ՝ «Նիկոլի հետքերով»: Սկզբում կատակել են, սակայն հիմա կատակը գաղափար է դառնում: Չի բացառվում, որ մոտ ապագայում այս տուրիստական գործակալությունը զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռի Նիկոլ Փաշինյանի Գյումրիից մեկնարկած #ԻմՔայլը քաղաքացիական նախաձեռնության եւ Թավշյա հեղափոխության բոլոր դրվագներին ծանոթանալ հենց իրադարձությունների վայրերում, լինել այնտեղ, որտեղ եղել են Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդը: Այսինքն, «Նիկոլի հետքերով» տուրը կներառի ամբողջ Հայաստանը:

Տպել
13473 դիտում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը