Ուր են գնում թոշակառուներից պահվող գումարները, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների բողոքը

ՀՀ քաղաքացի 80-ամյա թոշակառու կինը, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, արդեն մի քանի ամիս է՝ զրկված է իր թոշակից: Կինն ունի առողջական լուրջ խնդիրներ, ի վիճակի չէ տեղաշարժվել եւ չի կարողանում գալ Հայաստան:

Վերջին անգամ թոշակ ստացել է 2017 թվականի սեպտեմբերին, եւ եթե մինչեւ այս տարվա սեպտեմբեր չներկայանա, կզրկվի մեկ տարվա թոշակից: Ռուսաստանաբնակ դուստրը՝ Նաիրա Ներսիսյանը, խնդրի կարգավորման նպատակով եկել է Հայաստան, որպեսզի հասկանա, թե օրենքի ո՛ր կետերի եւ ինչ չափորոշիչների համաձայն է մայրը զրկվել թոշակից:

«Գնացի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ինձ այնտեղ ասացին, որ համաձայն օրենքի՝ առանց ներկայանալու եւ ստորագրելու կարող են թոշակ ստանալ միայն նրանք, ովքեր բանտում են կամ հոգեկան խնդիրներ ունեն, իսկ այն, որ մայրս ինսուլտ է տարել եւ չի կարողանում տեղաշարժվել՝  հաշվի չի առնվում»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Ներսիսյանը, որը փորձում է հնարավորն անել՝ մոր հասանելիք գումարը վերադարձնելու համար:

Նաիրան նշեց, որ բացի մոր դեպքից՝ համոզված է, որ նման խնդրի առաջ այսօր կանգնած են Մոսկվայում գտնվող բազմաթիվ թոշակառուներ. «Գոյություն ունի, սկայպ, վայբեր, որի միջոցով կարող են տեսնել եւ համոզվել, որ տվյալ անձը ողջ է: Կա նաև նոտարական գրասենյակ, որը կարող է հաստատել տվյալ մարդու կենդանությունը, բժշկի թուղթ ունենալը եւ այլն: Ինչի՞ համար են հասցնում այստեղ»:

Նաիրա Ներսիսյանը վստահ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երկրից բացակայող թոշակառուները այդ գումարը չստանան: Վերջինս նշեց, որ մոր մոտ արդեն 1 միլիոն դրամ է հավաքվել, որը կորելու է անհայտ ուղղությամբ. «Հիմա, եթե ես ուզում եմ մորս բերել, պետք է բժիշկ վարձեմ, որովհետև առանց բժշկի հսկողության դա շատ վտանգավոր է, պետք է ինքնաթիռում հատուկ նստատեղ պատվիրեմ, որ նա գա, ստորագրի ինչ-որ անտեղյակ պետի կողմից տրվող թուղթ»,-ասաց դուստրը:

Նաիրա Ներսիսյանի մայրը խնդրել է, որ եթե գումարը չտան, գոնե փոխանցեն ինչ-որ մանկատան, կամ կարիքավոր ընտանիքի, այդ կերպ կիմանա, որ մի բարի գործ է կատարել, սակայն դստերը չեն պարզաբանել, թե գումարն ինչ նպատակով է օգտագործվելու. «Հարցնում եմ՝ ու՞ր է գնում այդ գումարը, որը դուք տարբեր մարդկանցից պահում եք՝ բացատրություն չկա, ասում են՝ չգիտենք»:

Նաիրա Ներսիսյանը պնդում է, որ կարևոր է օրենքում ավելացնել մի կետ, որ եթե մարդը տեղաշարժման խնդիր ունի, թույլ տան տեսաշարով կամ մեկ այլ տարբերակով ճշտել իսկությունն ու գումարը փոխանցել հասցեատիրոջը: Խնդրի հետ կապված ՀԺ–ն պարզաբանում խնդրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի քարտուղար Տաթև Խաչատրանն ասաց, որ եթե քաղաքացին երկար տարիներ բացակայում է երկրից, վերադառնալով՝ ստորագրության միջոցով կարողանում է ստանալ միայն վերջին մեկ տարվա կուտակված գումարը, իսկ մնացած գումարն անցնում է պետբյուջե: Վերջինս նաև նշեց մեկ այլ պարտադիր պայման, որ եթե տվյալ քաղաքացին անկողնային հիվանդ է, ապա այս դեպքում էլ որոշակի արտոնություններ են տրվում միայն այն պարագայում, եթե նա գտնվում է Հայաստանի տարածքում:

ՀՀ Պետական կենսաթոշակների մասին 33 Հոդվածի 6 -րդ կետի համաձայն՝ Կենսաթոշակը անկանխիկ (բանակային քարտ եւ այլն) եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ: Թոշակառուն մեկ լիազորագրով կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի համար: Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի:

Տպել
7908 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը