Ի տարբերություն Ս. Սարգսյանի իշխանության` Փաշինյանը ավելի ամուր ժողովրդական հենարան ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հանդիպում են ունենալու Սոչիում: Հայ-ռուսական հարաբերությունները կդառնան հավասարազո՞ր, թե՞ Ռուսաստանը կմնա թելադրողի դիրքում: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Քաղաքագետը կարծում է, որ սպասվելիք հանդիպումը առաջին դեմքերի մակարդակով միմյանց դիրքորոշումների հետ լավ ծանոթանալու եւ երկուստեք հավաստիացումները լսելու վերաբերյալ է լինելու.

«Այնուամենայնիվ, սա հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի մասով կարեւոր հանդիպում է լինելու: Ես շատ կուզեի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ընթացքում վերահաստատեր այն հայտարարությունները, որոնք խաղի կանոն են լինելու իր կողմից եւ որոնք պիտի նույնքան հարգվեն Ռուսաստանի կողմից: Մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ այլնի վերաբերյալ, հետո, ինչպես Հայաստանի վարչապետն է անկեղծորեն հավաստիացնում՝ Հայաստանում ռուսական շահերին ոչինչ չսպառնալու վերաբերյալ՝ կլինի դա ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, թե մեկ այլ խնդրի: Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինի Հայաստանի որոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու, միեւնույն է՝ մի բան ակնհայտորեն պիտի «շողուլի» բերվի. դա երկու երկրների հարաբերությունների իրավահավասարությունն է, երկու կողմերի հավասար հարգանքը՝ մեկը մյուսի շահերի և պետական նշանակության խնդիրների նկատմամբ»,- նշում է Ստյոպա Սաֆարյանը:

Մեր հարցին՝ եթե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանն ավելի զիջողական դերում էր, ապա ի՞նչ կարող ենք սպասել Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը գոյություն է ունեցել միայն արտաքին լեգիտիմության հաշվին, իսկ Փաշինյանի դեպքում այդպես չէ.

«Այսինքն՝ արտաքին դերակատարներն են բացահայտ հայտարարել կամ ցույց տվել, որ իրենք աշխատելու են Սերժ Սարգսյանի կառավարության հետ, և նա չի ունեցել ներքին լեգիտիմություն: Նիկոլ Փաշինյանն այսօր միջազգային հանրության առաջ կարող է հանդես գալ ոչ միայն որպես ներքին լեգիտիմ ղեկավար, այլեւ մի ղեկավար, որն արդեն իսկ կաշկանդված է ժողովրդական կարծիքով ու աջակցությամբ: Նա այլեւս չի կարող քայլեր կատարել Հայաստանի ինքնիշխանության դեմ: Փաշինյանն ունի այդ հանրային աջակցությունը, լեգիտիմության պաշարը, եւ այս կտրվածքով, թերեւս, Ռուսաստանի հետ հավասար հարաբերութունների թեզը պաշտպանություն գտնելու է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով.

«Ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության, որը հիմնված էր միայն արտաքին լեգիտիմության վրա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենվում է ինքնիշխան քաղաքացիների լայն աջակցության վրա, եւ այդ կտրվածքով Փաշինյանն ավելի ամուր՝ ժողովրդական հենարան ունի, եւ հանդես է գալու ՀՀ-ի ինքնիշխանությունից բխող քայլերով՝ առանց մտածելու, որ ինքը կկորցնի իշխանությունը: Այդ իշխանությունը ներքեւից է, ժողովրդից»,-մեր զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունում, Սաֆարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղան բերելու կոնցեպցիան Ալիեւին իր տեղը դնելու բացառիկ հնարավորություն է.

«Ես չգիտեմ՝ Ռուսաստանն ինչպես է գնահատում իրավիճակը Ապրիլյան պատերազմից հետո, բայց Ռուսաստանում պիտի հասկանան, որ այդ պատերազմը ոչ միայն Հայաստանի դեմ էր, այլ նաեւ Ռուսաստանի շահերի: Եւ նրանք ակնհայտ պիտի հասկանան, որ այդ պատերազմի արդյունքների մանիպուլացիան Ադրբեջանի իշխանությունների կողմից չափազանց վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ հենց Ռուսաստանի համար: Նկատի ունեմ այն մանիպուլացիան, որ Ալիեւը հաղթել է, եւ դեռ կարող է հաղթել: Հիմա Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ռուսաստանի համար բացառիկ հնարավորություն է Ալիեւին իր տեղը նստեցնելու՝ եթե ոչ անձամբ, ապա Հայաստանի օգնությամբ, Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի: Սա շատ կարեւոր շահագրգռություն է Ալիեւին զսպելու, իր տնակը վերադարձնելու, որ նա Ապրիլյան պատերազմի չնչին արդյունքներով չփորձի երազել ավելի մեծ արկածախնդրությունների եւ այլոց շահերի համար ավել մեծ վտանգներ հարուցելու մասին»,-մեր զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Տպել
10366 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ