Դավիթ Տոնոյանը այն մարդն է, որն ունի փորձ եւ համապատասխան գիտելիքներ. Դավիթ Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն մնացած նախարարությունների պաշտպանության նախարարության գործառույթները կապված են ոչ միայն երկրի ռազմական անվտանգության հետ, այլ նաեւ Արցախի անվտանգության հետ, Տոնոյանի նշանակման վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցինք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին:

- Պարոն Բաբայան, Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, Արցախում ինչպե՞ս են ընդունել դա:

- Մենք բազմիցս ասել ենք, որ առհասարակ բոլոր նշանակումները Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին վերաբերվող հարցեր են` քաղաքական իմաստով: Արցախը որեւէ ձեւով չի միջամտում այդ բոլոր գործընթացներին, դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների, քաղաքական ուժերի ներքին խնդիրն է: Դավիթ Տոնոյանը երկար տարիներ աշխատել է ՊՆ-ում, եղել է փոխնախարար, հետո եղել է ԱԻ նախարար, այսինքն՝ նա մի մարդ է, ով ունի փորձ եւ համապատասխան գիտելիքներ:

Ընդհանրապես ցանկացած քաղաքականություն, նույնիսկ ամենալավ քաղաքականությունը կարող է ձախողվել, եթե նորմալ կադրեր չլինեն: Կադրային քաղաքականությունը ցանկացած քաղաքական նախաձեռնության հիմքն է: Եթե կադրային քաղաքականությունում թերացում լինի, դա անմիջապես երեւալու է բոլոր ոլորտների վրա: Կադրերը, իրոք ամեն ինչ որոշում են, սա է ընդհանուր բանաձեւը: Մենք որեւէ ձեւով չենք միջամտում այդ գործընթացներին, եւ ուզում ենք, որպեսզի համապատասխան կադրեր լինեն բոլոր ոլորտներում:

- Բնականաբար, ՀՀ Պաշտպանության նախարարը որոշակի ազդեցություն ունի նաեւ Արցախում, արդյո՞ք Դավիթ Տոնոյանն ընդունելի է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ, առհասարակ Արցախի իշխանությունների համար:

- Մենք խոսել ենք, որ այսպիսի ցանկացած նշանակում, հատկապես բանակում անկախ նրանից՝ ով է նշանակվում այս կամ այն պաշտոնին, պետք է որ երկու հանրապետությունների փոխգործակցությունը` նաեւ ռազմական ոլորտում, պահպանի բարձր մակարդակի վրա եւ էլ ավելի խորացնի ու զարգացնի:

Պարոն Տոնոյանին մաղթում ենք ամենաբարին եւ լավը, հուսով ենք, որ համագործակցությունը կզարգանա եւ կընդլայնվի: Իրեն վաղուց ենք ճանաչում, դրա համար հույս ունենք, որ նույն ձեւով կշարունակվի համագործակցության բարձր մակարդակը եւ հատուկ ուշադրություն կդարձվի երկու հայկական պետությունների բանակի մարտունակությանը, եւ այս ոլորտը մշտապես կլինի հատուկ ուշադրության կենտրոնում նաեւ ՀՀ իշխանությունների համար:

Տպել
2803 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան