Ծնողներս տեղափոխվեցին դոմիկ, իրենց փոքրիկ տունը տվեցին մեզ, որ դուրսը չմնանք (տեսանյութ)

Գյումրիում բնակվող եւ ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Խուրշուդյանների ընտանիքն օգնության խնդրանքով դիմել է ՀԺ-ին: Ընտանիքում ձախորդությունները հաջորդել են իրար եւ նրանք հայտնվել են անելանելի վիճակում: Խուրշուդյան ամուսիններն ունեն երկու անչափահաս դուստր, ավագ դուստրը՝ 15-ամյա Ժենյան, ծանր հիվանդ է եւ մինչև չափահաս դառնալը պիտի պարտադիր բժիշկների հսկողության տակ գտնվի:

Լուսանկարում՝ 15-ամյա Ժենյան

Ամուսնության 4-րդ տարում մեծ դժվարություններից հետո ծնված աղջիկը, լույս աշխարհ է եկել սրտի արատով: Տարիներ առաջ երեխայի վիրահատության եւ բուժման համար ընտանիքը վարկ է վերցրել, որը մինչ օրս չի մարվել, փոխարենը կրկնապատկվել եւ եռապատկվել է: Դրան է գումարվել մեկ այլ անհաջողություն. Աննայի ամուսինը՝ Գագիկը Խուրշուդյանը, աշխատավայրում վնասվածք է ստացել՝ կորցնելով ձախ աչքի տեսողությունը:

Խուրշուդյանների 11-ամյա դուստրը

Նախ, դստեր վիրահատությունն ու հաջորդող պարտադիր բուժումները, ապա ամուսնու վիրահատությունը Աննա Խուրշուդյանի ընտանիքին հասցրել է ծայրահեղ աղքատության եւ անելանելիության եզրին: Երիտասարդ ընտանիքը չունի տուն, ապրում է Աննայի ծնողների տանը. «Ծնողներս տեսան, որ սարսափելի վիճակում ենք, իրենք տեղափոխվեցին դոմիկ, իրենց փոքրիկ տունը տվեցին մեզ, որ դուրսը չմնանք»,- մեր զրույցում պատմեց Աննա Խուրշուդյանը:

Այսօր նրանք տարբեր բանկերում ունեն վարկային պարտքեր, վերցրել են՝ մեկը մյուսով փակելու համար, սակայն չեն կարողացել փակել չնչին աշխատավարձի պատճառով: Աննայի ամուսինն աշխատում է պահակ՝ չնչին աշխատավարձով, իսկ ինքը դպրոցում գործավարուհի է եւ ստանում է 55 հազար դրամ:

Աջակցության համար բազմիցս դիմել են իշխանության համապատասխան մարմիններին, գրեթե բոլոր հիմնադրամներին եւ ոչ մի արձագանք չեն ստացել: Առողջապահության նախարարությունից խնդրել են արտերկրում դստեր բուժման հարցը հոգալ, կրկին արձագանք չեն ստացել, փոխարենը օր-օրի պարտքերն ավելացել ու կուտակվել են:

Երկու անչափահասներ, հաշմանդամություն ունեցող դուստր եւ մոտ երեք միլիոն ՀՀ դրամ պարտք՝ տարբեր բանկերում: «Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպություն», «Ֆինկա», varks. am, «Արդշինբանկ», «Ինեկոբանկ» եւ «Ամերիա» բանկերից տարբեր չափի գումարներ են վերցրել, որն էլ ժամանակին չմարելու հետևանքով ավելացել է, սոցիալապես անապահով ընտանիքի համար հսկայական գումար կազմել:

Տեսանյութ՝

Տպել
3862 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի