Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերին հաղթանակի կապակցությամբ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայաստանցիները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ #ԻմՔայլը նախաձեռնության շրջանակներում պահանջում էին, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը թողնեն իշխանությունը: Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Այսօր՝ մայիսի 8-ին էլ Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանը վարչապետ ընտրեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում անգլերենով գրել է, որ ցանկանում է, որ ՀՀ-ն այնպիսի վայր լինի, որտեղ ամեն քաղաքացի իր երազանքներն իրականացնելու հնարավորություն կունենա:

«Այսօր հատուկ ուրախություն եմ զգում իմ ժողովրդի համար: Ողջ Հայաստանով մեկ մի քանի շաբաթ տեւած խաղաղ եւ ժողովրդական ակցիաներից հետո մեր երկիրն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես ժողովրդի ձայնը կարող է լսելի լինել: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր երազանքներն իրականացնելու լավագույն հնարավորությունները կունենա,- գրել է նա ու հայերենով ավելացրել,- Կեցցես, Հայ ժողովուրդ»:

Ֆուտբոլիստը գրառմանը կից նաեւ հետեւյալ լուսանկարն է հրապարակել.

Ավելի վաղ՝ շարժման ընթացքում, Մխիթարյանն ասել էր, որ հայ շողովրդի հետ է: Նա նաեւ կոչ էր արել ցուցաբերել խոհեմություն եւ խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով:

Տպել
2510 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի