2 անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին տարբեր հանցանքներում հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են ցուցմունք տալուն հարկադրելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Այսպես, Անդրանիկ Զեքյանը, նախազուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում գտնվելու ժամանակ նույն բաժնի օպերլիազոր Նարեկ Ավետիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Համլետ Վասիլյանը եւ բաժնի պետի տեղակալ Մնացական Խաչատրյանն իրեն հարկադրել են Արմավիր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ ցուցմունք տալ, թե, իբր, տեսել է, որ իր ծանոթ Նարեկ Հարությունյանը դանակով հարվածել է համաքաղաքացուն: Միաժամանակ սպառնացել են, որ նման ցուցմունք չտալու դեպքում հիշյալ հանցագործության կատարման համար ինքն է դատապարտվելու: Ուստի, վախենալով ոստիկանների սպառնալիքից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյաները հանիրավի են մեղադրվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու` ցուցմունք տալուն հարկադրելու մեջ: Հիմնավորվել է, որ Անդրանիկ Զեքյանը սուտ մատնություն է կատարել իր ծանոթ Նարեկ Հարությունյանին պաշտպանության տակ առնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակադրվածությամբ եւ այդպիսով ոստիկաններին մեղադրել է չկատարած հանցագործության մեջ:

Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Զեքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Սուտ մատնության հատկանիշներով քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է իր տված նախնական ցուցմունքից եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Ա. Առուշանյանին: Մասնավորապես, Դ. Եփրեմյանը հայտնել է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ իրեն ճանաչման ներկայացված` ենթադրյալ հանցանք կատարած անձին ճանաչել եւ հետագայում իր ցուցմունքը պնդել է Ա. Առուշանյանի ուղղորդմամբ, քանի որ ինքը իրականում չի ճանաչել նշված անձին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, այդ թվում` առերես հարցաքննությունների եւ հարցաքննված անձանց ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյան հանիրավի է մեղադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ընդ որում, Դ. Եփրեմյանը նույնպես խոստովանել է, որ Հատուկ քննչական ծառայությանը գիտակցաբար սուտ տեղեկություններ է հաղորդել Ա. Առուշանյանի կողմից իրեն ուղղորդելու վերաբերյալ` փորձելով այդ կերպ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին զերծ պահել քրեական պատասխանատվության ենթարկվելուց: 

Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Դ. Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասով:

Դ. Եփրեմյանի եւ Ա. Զեքյանի կողմից սուտ մատնություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

Տպել
3717 դիտում

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է