Դուք ունեք հանրային լայն շրջանակի աջակցություն. Գարեգին Բ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:

Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:

Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետեւողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին:

Տպել
1718 դիտում

«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս

Պաշտպանները միջնորդել են արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի երեխաներին պատկանող շարժական եւ անշարժ գույքը

Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են ձյան տեղումներ

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է ռուսական սերիալում. ռուսական միստր Բինն է (տեսանյութ)

Այսօրվա միջադեպից հետո իրոք մտածում եմ՝ գուցե ԱԺ նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն․ Վլադիմիր Վարդանյան

«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. կեսգիշերին խախտել են հասարակական կարգը

Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ (տեսանյութ)

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)

Խախտումներով արված գնահատմամբ իրականացված պետգույքի օտարման հետևանքով պատճառվել է 500 մլն դրամի վնաս

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

Պատգամավորներից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա. Լենա Նազարյան

Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Արմեն Գեւորգյանի պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը, իսկ Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանը ծննդյան օրը (լուսանկար)

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Քննիչի կողմից փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության գաղտնալսման դեպքով ՔԿ-ում ուսումնասիրություն է ընթանում

«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Արման Աբովյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Մարուքյանն իր պնդմանը ապացույցներ դեռ չի ներկայացրել. դատախազությունն էլ խախտումներ չի հայտնաբերել