Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ թիմի հետ հաղթանակ են տոնում հազարավոր մարդիկ

Երեւանի Հանրապետության հրապարակում առավոտից հավաքված հազարավոր մարդիկ՝ հիմնականում ճերմակ շապիկներով, հետեւում էին ԱԺ նիստին: Վարչապետի ընտրվելուց հետո, երբ հրապարակվեց ձայների քանակը, հրապարակում իրական ցնծություն էր:

Քվեարկությունից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ, դստեր ու ողջ թիմի ուղեկցությամբ եկավ Հանրապետության հրապարակ: Նրա ներկայությամբ քաղաքացիների ուրախությունը կրկնապատկվեց, ամենուր Նիկոլ Փաշինյանի նկարով, «Դուխով» գրառումներով շապիկներ, գլխարկներ կրող մարդիկ հրավառություն էին անում, վանկարկում վարչապետի անունը, փուչիկներ արձակում:

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

Նա նշեց, որ հաղթանակն այն չէ, որ ինքն ընտրվել է ՀՀ վարչապետ, այլ այն է, որ ժողովուրդն է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: «Այսօր եւ սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու՝ ով կլինի իշխանության մեջ, եւ այդ 1 սուբյեկտը ՀՀ քաղաքացին է:

Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ, դրանք ընդամենը ծառայություն են ժողովրդին ու այսուհետ ՀՀ ժողովուրդը պետք է հոգ տանի, որ այդ պաշտոնյան ծառայի անմնացորդ, ես ծառայում եմ հայրենիքիս ու Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթով հանդես եկավ նաեւ Ռոզի Արմենը:

Այնուհետեւ Ն. Փաշինյանը խնդրեց թույլ տալ իրեն՝ անցնել իր պարտականությունների կատարմանը, իսկ մարդիկ կարող են հրապարակում մնալ ու տոնել ինչքան ուզում են, քանի որ դա իրենց հաղթանակն է:

Այս խոսքերից հետո, ելույթի խոսքով հանդես եկավ նաեւ Սասուն Միքայելյանը: Նա ասաց, որ սա բոլոր-բոլորի հաղթանակն է: 1992 թվականին՝ Շուշիի ազատագրման օրը, ինքը ծանր վիրավորվել էր, բայց ողջ մնացել, իսկ այսօր տեղի ունեցավ իր երկրորդ վերածնունդը:

Բոլորին ողջունեց նաեւ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը:

Տպել
3245 դիտում

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը