ԱԺ-ում սկսվել է վարչապետի քվեարկության նիստը, Փաշինյանին ուղղված հարցեր չկան. թարմացվող

13:45- Խոսքը տրվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, այնուհետեւ հայտարարվեց քվեարկություն: Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգմավոր, դեմ՝ 42: Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: 

13:25- Վահրամ Բաղդասարյանը կրկնեց գրեթե նույն տեքստը, ինչ ասվել էր մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, նշեց, որ պարզապես խաղաղության սահմանման համար են աջակցելու Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, իրենց կարծիքը չի փոխվել, տա Աստված՝ իրենք սխալվեն: Նրա օգտին կքվեարկեն 11 պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը հորդորեց 11 պատգամավորին չանձնավորել, չհամարել, որ նրանք անցել են հակառակ կողմը, այլ պարզապես այդ 11 պատգամավորին ՀՀԿ-ն է կոչ արել քվեարկել՝ քվե ապահովելու համար, նրանց փոխարեն կարող էր լինել այլ 11 պատգամավոր:

13:12- ՀՅԴ խմբակցության անունից ձայնը տրվեց Արմեն Ռուստամյանին:

13:10- Հերթը խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներինն է: ԵԼՔ-ից ելույթ է ունենում Էդմոն Մարուքյանը. «Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորս կարող ենք մասնակցել փոփոխությունների կատարմանը: Համակարգը քանդվել է, եւ մենք այսօր հնարավորություն ունենք կառուցելու նորը՝ ՀՀ պետական շահերի, քաղաքացու հիմնարար իրավունքների հիման վրա: Բոլոր ջանքերը՝ ուղղված ՀՀ քաղաքացու հաղթանակը կոտրելուն, կանցնեն ապարդյուն:

Թող Աստված պահպանի հայ ժողովրդին»:

13:05- Մտքերի փոխանակության ավարտից հետո Արա Բաբլոյանը լրացրեց Լենա Նազարյանի խոսքը՝ նշելով, որ իսկապես ճիշտ է ասված, որ հայ ժողովրդի, հայերի մասին խոսում է ողջ աշխարհը, ճիշտ է, որ աշխարհը հիացած է այս հեղափոխությամբ, բայց նաեւ պետք է նշել, որ աշխարհը ցնցված է նաեւ ՀՀ իշխանության ու ոստիկանության պահվածքից:

13:00- Ելույթներով հանդես եկան Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, այժմ խոսում է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Արարատ Միրզոյանը կոչ արեց չկոտրել ժողովրդի ոգին:

12:48- Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, հարց ու պատասխանների համար հերթագրվելիս պարզվեց՝ հարցեր չկան:

Ելույթների համար հերթագրվեց 5 պատգամավոր՝ 4-ը ԵԼՔ-ից ու Նաիրա Զոհրաբյանը:

12:42- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, նշեց, որ հենց այս օրը վարչապետի թեկնածու ընտրելն ու ժողովրդի դե յուրե հաղթանակը նշելը պատահական չէ:

«Համոզված եղեք՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի համար: ՀՀ-ում իրականացված ոչ բռնի ու թավշյա հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին, Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան երբևէ։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակություն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ, ինչը մենք պետք է ծառայեցնենք ՀՀ շահերին»,- ասաց Փաշինյանը, շարունակելով ելույթն ու նշելով իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում իրականացվելիք առաջնահերթությունները՝ մենաշնորհների ու կոռուպցիայի վերացման, բիզնեսի խթանման, ներգաղթի նպաստման, բանկային տոկոսների կրճատման ու տասնյակ այլ հարցերի շուրջ:

«Առաջնահերթություններից մեկն այն է, որ մեծ տեմպերով պետք է զարգանա նաեւ գյուղատնտեսությունը, չափազանց կարեւոր է, որ կառավարությունը օգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռը թեթեւացնելու համար: Մենք մտադիր ենք կրճատել բանկային ահռելի տոկոսները, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան եւ ԵԱՏՄ ներկրումների համար: ՀՀ-ում ոռոգման ջուրն այնքան հասանելի պետք է դառնա, ինչքան էլեկտրաէներգիան:

Վերջին 1 ամսում մեր երկիրը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է, մեր երկիրը լուսաբանվել է մեծամասամբ դրական լույսի ներքո՝ բարձրացնելով մեր երկրի վարկանիշը, սա կանխատեսում է զբոսաշրջության զգալի աճ՝ տարվա երկրորդ կեսին:

Քրեածին մակարդակը մեր երկրում պետք է հասնի մաքսիմալ ցածր մակարդակի, այս համերաշխության մթնոլորտը պետք է նպաստի դրան:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեր շահը պետք է շարունակի մնալ ՀՀ քաղաքացին: ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, ՌԴ դաշնակցային հարաբերությունների բնագավառներում զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկում ենք որպես մեր երկրի առաջնահերթություններից մեկը»:

12:12- «Մենք՝ բոլորս, մասն ենք ժողովրդական զարթոնքի, որն իր խաղաղության ու անգամ տոնականության շնորհիվ արդեն իսկ անվանվում է եւ մեր հիշողության մեջ կմնա որպես սիրո հեղափոխություն: Հայաստանի քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց մերժվածության, անարդարության զգացումը կիսել են միայն ընտանիքի անդամների հետ, այդ ճնշվածությունը դուրս հանեցին փողոց, սակայն այդ վախը չվերածվեց բռնության, այլ վերածվեց միասին գործելու ոգեւորության: Տարբեր գաղափարների ու տարբեր սոցիալական խավերի մարդիկ իրենց ձայնը բարձրացրեցին, հասան հաղթանակի:

Ինձ համար մեծ ուրախություն է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնելու համաժողովրդական շարժման առաջնորդ եւ ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը վայելող թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Լենա Նազարյանը ու ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կենսագրական մանրամասները:

12:04- Ազգային ժողովում արդեն մեկնարկել է վարչապետի ընտրության համար հրավիրված նիստը: Քվորում կա, ներկա է 100 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց աշխատել առանց ընդմիջման, պատգամավորները կողմ քվեարկեցին այդ առաջարկին: Այնուհետեւ նշվեց, որ ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

Լենա Նազարյանը հրավիրվեց՝ ներկայացնելու վարչապետի թեկնածուին:

Տպել
4699 դիտում

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով