Կներեք, որ ֆիզիկապես ուշացա հեղափոխությունից, բայց հոգեպես այստեղ էի. Սերժ Թանկյան

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներողություն խնդրեց հայաստանցիներից, որ ավելի շուտ չի կարողացել միանալ այստեղ ընթացող թավշյա հեղափոխությանը: Նրա ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց այսօր՝ մայիսի 7-ին՝ 20:00-ի սահմաններում: Նրան օդանավակայանում դիմավորելու էր եկել ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հրավերով էլ նրա հետ Թանկյանին դիմավորելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հավաքվել էին օդանավակայանի շրջակայքում: Թանկյանն ու Փաշինյանը ժողորդի հետ միասին գնացին Հանրապետության հրապարակ, որտեղ հանդես եկան ելույթով:

Սերժ Թանկյանն ասաց.

«Բարեւ, սիրելի՛ ժողովուրդ: Շատ կարոտել եմ ձեզ: Շատ հուզված եմ: Ուզում եմ գրածներս կարդալ, որ չշփոթվեմ:

Իմ սիրելի՛, հաղթակա՛ն ժողովուրդ, մեր նոր ազատ, անկախ եւ երջանիկ Հայաստանի հետ: Շատ կներեք, որ ֆիզիկապես մի փոքր ուշացա այս գեղեցիկ հետափոխությունից, բայց հավատացեք, որ վերջին 2-3 շաբաթը հոգեպես այստեղ էի՝ ձեզ հետ, եւ ոչ միայն ես, այլեւ ողջ սփյուռքահայությունը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգի պարծանքի արժանի հայրենիք: Հիմա արդեն ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ:

Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է ցեղասպանությամբ, երկրաշարժով եւ պատերազմով, բայց այժմ այս շարժումով դուք բարձրացրեցիք ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը:

Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն էր, որ բոլորովին հաղթահարեց այլ բացասական բոլոր ուժերին, բայց դուք նախ հաղթահարեցիք ձեր վախը: Ես ձեր նման տարիներով երազում էի այս օրվա մասին եւ լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով:

Տարիներով ինձ ասում էին. «Սե՛րժ, արի Հայաստան, եւ 100 հազար ժողովուրդ կհետեւի քեզ»: Իմ պատասխանը միշտ նույնն էր. «Երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնելու, ոչ Սերժ Թանկյանի պետքը պիտի ունենա, եւ ոչ այլ անձերի, քանի որ պատրաստակամ պետք է լինի պայքարելու»:

Խոնարհվելով ձեր առջեւ՝ ես եկա ձեզ հետեւելու եւ ձեզ աջակցելու, կերտելու համար երազանքի հայրենիք:

Ուզում եմ շնորհավորել Նիկոլին եւ բոլոր մեր երիտասարդներին, կազմակերպիչներին, որ կարողացան հուսահատությունը եւ զայրույթը վերածել դրական, խաղաղ եւ արդյունավետ պայքարի: Բրավո: Շնորհակալություն»:

Հիմա համբերության ժամանակն է: Այսինքն՝ գործը նոր է սկսելու: Պետք է շարունակել պայքարը այս գործով, բարեփոխումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում, սիրելի՛ ժողովուրդ: Շնորհակալություն»,- ասաց նա:

Թանկյանն անընդհատ ասում էր, որ Երեւանում համերգ չի տալու, սակայն ի վերջո մի փոքր երգեց: Նա կատարեց «Բարի արագիլ» երգից մի հատված: 

Այնուհետեւ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի՛ ժողովուրդ: Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ: Ո՞նց եք:

Ժողովո՛ւրդ ջան, ո՞ր օրն էր, որ գնում էինք Գյումրի: Այդ օրը իմ մեքենայի մեջ էր նաեւ Արսինե Խանջյանը, եւ մենք չգիտեինք, թե ճանապարհին ինչ է տեղի ունենալու, եւ երբ Աշտարակում Ագարակում, բոլոր գյուղերում փակում էին ճանապարհը, եւ մենք դուրս էինք գալիս, եւ մեզ դիմավորում էին աղ ու հացող, երգով-պարով, Արսինե Խանջյանը գրում էր անընդհատ, Ատոմ Էգոյանին եւ Սերժ Թանկյանին ասում էր. «Հազար ափսոս, որ դուք այստեղ չեք եւ չեք տեսնում, թե ինչ է տեղի ունենում: Բայց այսօր ստացվեց այնպես, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան ընկած ճանապարհին նույնը կրկնվեց և Սերժ Սարգսյանը.... (խմբ. Փաշինյանը պատահաբար Սերժ Թանկյանի փոխարեն ասաց՝ Սերժ Սարգսյան, և հավաքված հազարավոր մարդի ծիծաղեցին)»,- ասաց նա:

Թանկյանը մոտեցավ խոսափոխին և կատակեց.

«Ինձ մի մերժեք»:

Հետո Փաշինյանը շարունակեց ելույթը.

«Սե՛րժ ջան, ինձ մոտ վերջին 15 տարին ավտոմատ ռեժիմ է. հենց ասում եմ Սերժ, հետևից Սարգսյանը գալիս է, կներես»:

«....եւ Թանկյանը սեփական աչքերով տեսավ այն, ինչ տեսել էր Արսինե Խանջյանը: Այնպես որ, Արսինե՛ ջան, իսկապես շատ ուրախ եմ, եւ Սերժն էլ շատ ուրախացավ՝ այդ մթնոլորտը տեսնելով Հայաստանի Հանրապետությունում:

Երեկ իմ ընկերներից մեկն էր եկել Լոնդոնից եւ ասում էր, որ արդեն օդանավակայանի դռան մոտից մթնոլորտի փոփոխությունը երեւում է: Եվ մարդիկ այսօր ճանապարհներին ասում էին՝ սա ուրախություն է, եւ մենք նրանց ասում էինք՝ ժողովո՛ւրդ ջան, դա է ամենակարեւոր բանը: Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին այլեւս երբեք ուրախությունը, հպարտությունը, երջանկությունն ու հզորությունը չպետք է պակասի:

Կեցցե՛ հզորագույն Հայաստանի Հանրապետության քաղաքաղին, կեցցե՛ հզորագույն հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում:

Ժողովո՛րդ ջան, լրացել է վարչապետի ընտրությունների 2-րդ փուլի թեկնածուների առաջադրման ժամկետը: Եվ այս պահի դրությամբ առաջադրված է 1 թեկնածու, եւ այդ թեկնածուին դուք եք առաջադրել:

Վաղը՝ 12:00-ին, Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը, եւ ինչպես պայմանավորվել էինք, ժամը 11-ից կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին, խնդրում եմ՝ հավաքվել Հանրապետության հրապարակում: Ես ուզում եմ ասել՝ նախ, ես արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը, ԵԼՔ խմբակցությունը, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը եւ «Հանրապետական» խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն՝ ունենք 95% հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Մարդիկ հարցնում են ասում են՝ վաղը աշխատանքի՞ ենք, դասի՞ ենք եւ այլն, բա վաղը գործադուլ, դասադուլ չե՞նք անում: Ո՛չ, ժողովո՛ւրդ ջան, վաղը գործադուլ, դասադուլ չենք անում: Ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր:

Եվ ուրեմն, սա Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի ազգային միասնության ժամն է, սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության աստղային ժամն է: Եվ վաղը մենք հավաքվում ենք ժամը 11-ից Հանրապետության հրապարակում՝ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու, Արցախի Հանրապետության, սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության դարակազմիկ հաղթանակը տոնելու եւ նշելու:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք մենք  եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Հա-յաս-տան, Հա-յաս-տան:

Եվս մեկ անգամ ողջունենք մեր փառապանծ հայրենակից, մեր եղբայր Սերժ Թանկյանին: Ուզում եմ մի գաղտնիք բացել: Ճանապարհին ես Սերժ Թանկյանին համոզում էի մշտական բնակության տեղափոխվել Հայաստան, եւ նա խոստացավ, որ կմտածի այդ մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
4513 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն