Լուսանկարում՝ ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, Մոսկվա, 05.05.18.

Հայկական հեղափոխության հաջող ընթացքը որոշակի մտավախություններ է առաջացրել ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում: Որոշ բանախոսներ չեն խորշում անգամ «ապստամբությունն արյան մեջ խեղդելու» անհրաժեշտության մասին կոչերից: Եթե մի կողմ թողնենք նման հայտարարությունների զգացմունքային կողմը՝ պետք է փաստենք, որ դրանք արվում են ընդհանուր առմամբ լայն հասարակության ցանկացած տեսակի կամարտահայտման նկատմամբ ունեցած վախից դրդված:

Մայիսի 5-ին «Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր» Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր փողոց դուրս բերել հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր մարդկանց՝ ընդդեմ Վլադիմիր Պուտինի հերթական նախագահական ժամկետի: Նավալնին համացանցում ակտիվորեն անցկացնում էր իրազեկման ակցիաներ թե՛ տեսաուղերձների, թե՛ տեքստային տարբերակներով: Ապրիլի 30-ին՝ Մոսկվայում, Սախարովի հրապարակում անցկացվեց քաղաքապետարանի հետ համաձայնեցված հանրահավաք՝ ընդդեմ Telegram մեսենջերի արգելափակման: Դրան մասնակցեցին 10 հազարից ավելի մարդ: Ըստ երեւույթին, սա պետք է ոգեշնչեր ռուսաստանցի ընդդիմադիրներին, սակայն մեկ շաբաթ չանցած՝ մայիսի 5-ին, այդքան մարդ հավաքվեց ամբողջ Ռուսաստանում անցնող բողոքի ցույցերին:

Մայիսի 5-ի բողոքի ցույցերի մեծ մասը համաձայնեցված չէին տեղական իշխանությունների հետ: Դա եւս իր դերը խաղաց ցույցերի սակավամարդ լինելու առումով: Սակայն մայիսի 5-ի բողոքի ակցիաների սակավամարդության հիմնական պատճառներն այլ էին:

Հարկ է նշել, որ Նավալնին պատրաստվել էր ցույցերին հավուր պատշաճի՝ արեւմտյան «դասագրքային» տարբերակով: Ընտրվել էր հարմար պահ՝ նախագահի երդմնակալության նախօրեն, հանգստյան օր, ընտրվել էր ժողովրդավարական առումով ճիշտ կարգախոս՝ «Նա մեր ցարը չէ», կատարվել էր գրագետ իրազեկում: Ակցիաների ընթացքում անգամ փորձ էր կատարվել օգտագործել մեր թավշյա հեղափոխության դրական լիցքը՝ ցուցարարների վանկարկումների մեջ հաճախ զուգահեռներ էին անցկացվում հայաստանյան իրադարձությունների հետ:

Բողոքի համառուսաստանյան ալիքի տապալումը պայմանավորված է մի քանի սուբյեկտիվ պատճառներով, որոնք Նավալնին երբեք հաշվի չի առել եւ շարունակում է անտեսել: Նախ եւ առաջ Ռուսաստանի բնակչության բազմազանությունը ազգային, կրոնական, սոցիալական եւ քաղաքական առումներով: Այդ իսկ պատճառով Հայաստանի հետ տարվող զուգահեռները խիստ պայմանական են: Եթե Հայաստանում իշխող կուսակցությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, զուրկ էր ներքին լեգիտիմությունից, ապա Վլադիմիր Պուտինը ներքին լեգիտիմության խնդիր չունի: Այստեղից բխում է Նավալնիի կարգախոսի խոցելիությունը՝ ռուսաստանցիների մի ստվար զանգված անթաքույց կերպով Պուտինին ցար է համարում:

Լայն հասարակության ներգրավումը ձախողվեց նաեւ այն պատճառով, որ Նավալնին հասցրել է հոգնեցնել իր քաղաքական օրակարգով եւ ճնշման միջոցներով: Ներկա օրակարգը չի գրավում նոր մարդկանց, իսկ մինչ այդ մոբիլիզացված հասարակությանը՝ չի բավարարում: Իսկ ճնշման միջոցները՝ հանրահավաքային եւ երթային պայքարը ավարտվում են Նավալնիի եւ նրա թիմակիցների բերման ենթարկումով կամ ձերբակալությամբ: 

Հաջորդ, թերեւս որոշիչ տարբերությունն այն է, որ Նավալնին համակարգի դեմ պայքարում է համակարգված եւ կենտրոնացված: Մայիսի 5-ի նախօրեին մի շարք քաղաքներում բերման ենթարկվեցին Նավալնիի թիմակիցները, ինչը լուրջ հարված հասցրեց մոբիլիզացիոն գործընթացին: Ռուսաստանի հասարակությունը պատրաստ չէ ապակենտրոնացված պայքարի՝ նրանց պետք է առաջնորդ, ընդ որում բավական նյութական՝ փողոցում կանգնած: 

Իշխանությունները ավելի լավ են ճանաչում սեփական երկրի բնակչությանը: Դա ակներեւ է դառնում, երբ դիտարկում ենք տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի նկատմամբ ունեցած տարբեր մոտեցումները: Ձերբակալությունների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Մնացած քաղաքներում՝ հիմնականում Ուրալից արեւելք, ոստիկանական ուժ է գործադրվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իրական վտանգ կար, որ խաղաղ ցույցը կարող է վերաճել բախման ընդդիմադիրների եւ, օրինակ կազակների կամ պուտինամետ Ազգային Ազատագրական Շարժման ակտիվիստների միջեւ:

Նմանատիպ տարբերակված մոտեցումը բացատրվում է նրանով, որ Մոսկվայում եւ Պետերբուրգում հասարակությանը պետք է վախեցնել ուժ ցուցադրելով, իսկ «պրովինցիաներում» ցույցի դուրս գալը, հանրահավաք կազմակերպելու իրավունքի իրացումը արդեն իսկ ժողովրդավարություն է՝ անկախ դրված պահանջի կատարումից:

Բացի այդ, ռուսական լրատվամիջոցները տարիներ շարունակ հանրությանը ներկայացնում են բողոքի դուրս գալու ուկրաինական սցենարի հետեւանքները՝ արյուն, քաղաքացիական պատերազմ, տարածքային կորուստներ: Այդպիսով բողոքի ակցիաները ենթագիտակցական մակարդակով վախ են առաջացնում հանրության մոտ: Հայկական հեղափոխության վտանգը նրանում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել ռուսական ԶԼՄ-ների այս վերոնշյալ թեզի հետ եւ հաղթել:

Սակայն դա կլինի ընդամենը մեկ կետի չեղարկում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում հեղափոխությունը բացառվում է այն պատճառով, որ բացակայում է քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ նրանով, որ չկա հեղափոխության հանրային պահանջ: Ընդդիմության առաջնորդի՝ որպես միավորող ուժի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ապահովված չեն վերոնշյալ երկու պայմանները: Ռուսաստանում մարդիկ, անկախ հանգամանքներից, ընդունում են Պուտինին, որը, մինչ փողոցային ընդդիմությունը զբաղված էր մայիսի 5-ին բերման ենթարկվածներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելով, մայիսի 7-ին չորրորդ անգամ երդվեց ծառայել Ռուսաստանի Դաշնությանը՝ եւս 6 տարի:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 8-ի համարում:

Տպել
4181 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ