Գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռեւս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, 1995թ. հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, մահացել է Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութի քննչական մեկուսարանի մենախցում:

Դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը տվյալներ ձեռք չի բերել Ա.Ս.-ին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ եւ  1995թ. մարտի 3-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ 1994թ. դեկտեմբերի 30-ին դաստիարակչական ուղղիչ գաղութից Ա.Ս.-ն, թվով վեց դատապարտյալների հետ, տեղափոխվել է Երեւանի ալրաղաց կոմբինատ, աշխատելու, որտեղից դիմել է փախուստի: 1995թ. հունվարի 3-ին նա հայտնաբերվել եւ տեղափոխվել է գաղութ, որտեղ, վարչական շենքի 2-րդ հարկից կրկին ցանկացել է դիմել փախուստի, սակայն աստիճաններից գլորվել է եւ ստացել մարմնական վնասվածքներ:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քննչական մեկուսարանի տեսուչը խցից ձայն լսելով դիտանցքով տեսել է, որ Ա.Ս.-ն ընկած է մահճակալի կողքին ու չի արձագանքել իր հարցերին: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է պատասխանատու հերթապահին, ում թույլտվությամբ բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, սակայն Ա.Ս.-ն մահացել է:

2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել 1994թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 1995թ. մարտի 27-ը Աբովյան քաղաքի անչափահասների եւ կանանց քրեակատարողական հիմնարկում որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն եւ հայտնել, որ անձամբ ականատես է եղել նշված ՔԿՀ-ում Ա. Ս.-ի սպանությանը: Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Հ.-ն հավելել է, որ 1994թ. վերջին հիշյալ ՔԿՀ կալանավորների կողմից կատարված անկարգությունների ժամանակ Ա. Ս.-ն եւ եւս մեկ անձ դիմել են փախուստի: 1995թ. հունվար ամսին վերջիններս հայտնաբերվել են, որից հետո նշված հիմնարկի մեկուսարանում ՔԿՀ աշխատակիցները ծեծելով սպանել են Ա. Ս.-ին:

2018թ. մարտի 16-ին Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել նաեւ Ա. Ս.-ի հոր՝ Է. Ս.-ի դիմումը, որում վերջինս նշել է, որ որդին իրականում սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են:

Վերջինս նշել է նաեւ, որ 1995թ. հունվարին որդու դին տուն տանելուց հետո իրենց տունը գիշեր-ցերեկ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հերթափոխով հսկվել է, սակայն ընտանիքի անդամները տեսախցիկով գաղտնի տեսագրել են որդու վրա շպարով ծածկված բազմաթիվ կոտրվածքները եւ այլ վնասվածքները:

2018թ. մարտի 16-ին Ա. Ս.-ի մահվան դեպքի մասին այս հայտարարություններն ու հաղորդումն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով այդ մահվան դեպքի առթիվ ավարտական որոշման վերանայման վարույթ է հարուցվել եւ քննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քննության ընթացքում սպանված պատանու ծնողները նույնաբովանդակ բացատրություններ են տվել՝ նշելով, որ Աբովյանի ՔԿ հիմնարկի մենախցում Ա. Ս.-ին ծեծի ենթարկելով սպանել են ՔԿՀ աշխատակիցները՝  գտնվելով հարբած վիճակում: Նրանք հայտնել են նաեւ, որ ՔԿՀ-ում իրենց ահաբեկել են՝ ասելով, որ «կատարվածի մեջ քիթը խոթելու դեպքում» կարող են սպանել ընտանիքի մյուս անդամներին, ինչից իրենք վախեցել են եւ որեւէ քայլի չեն դիմել:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները համադրելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներ հետ՝ պարզվել է, որ Ա. Ս.-ի մահվան ժամկետների հետ կապված առկա է ակնհայտ անհամապատասխանություն, բացի այդ, չեն եղել Ա.Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ տվյալները:

Նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները կասկածի տակ են դնում Ա. Ս.-ի մահը բարձրությունից, իսկ մյուս վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով առաջացած լինելու վերաբերյալ վարույթն իրականացրած քննիչի հետեւությունները: Վերոգրյալից ելնելով՝ առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության հանցակազմի առկայությունը պատշաճ կարգով ստուգելու, դատապարտյալի մահվանը հանգեցրած եւ մյուս վնասվածքներն ստանալու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն:

Արդյունքում, նկատի ունենալով, որ ի հայտ են եկել վերացվող որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմնին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են այն անձանց մեղավորությունը, ում նկատմամբ գործով վարույթը կարճվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է ընդունել վերացնել դեռեւս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

Տպել
7804 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ