Նավալնին ազատ է արձակվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի հարյուր է կազմում (լուսանկար)

լուսանկարում՝ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը

Նախօրեին Մոսկվայում չարտոնագրված հանրահավաք կազմակերպելու մեղադրանքով բերման ենթարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գիշերը բաց է թողնվել: Ազատ արձակվելու մասին հայտարարել է ինքը Նավալնին՝ թվիթերի իր էջի գրառման միջոցով, որտեղ նա նշել է, որ իրեն հասցեագրված 2 մեղադրանք կա՝ չարտոնագրված հանրահավաքի կազմակերպում եւ իրավապահ մարմիններին ցույց տված դիմադրություն:Նշենք, որ Մոսկվայի քաղաքապետարանը ավելի վաղ թույլտվություն է փոխանցել՝ Ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայում 15 հազար հոգանոց հանրահավաք անցկացնելու համար, ու չնայած սրան, Նավալնին ցույցի ժամանակ հորդորել է դուրս գալ քայլերթի Տվերսկոյ ու Պուշկինի փողոցներում:Նավալնիի կոչերը քաղաքապետարանը որակել է որպես պրովակացիա ու նախազգուշացրել, որ չարտոնագրված ակցիաների անցկացման դեպքում իրավապահ մարմինները կգործեն օրենսդրությանն համապատասխան:Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հաղորդագրության փոխանցմամբ, չարտոնագրված ցույցին մասնակցելիս է եղել մոտ 1500 մարդ: Ավելի քան 600 հոգի, այդ թվում նաեւ առաջնորդը՝ Նավալնին, բերման էին ենթարկվել:Նշենք, որ այս հանրահավաքն ու ցույցերը՝ «Նա մեզ համար ցար չէ» կոչով, կազմակերպված են ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության, որը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 7-ին:

Տպել
3907 դիտում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը