ՇՊՀ-ում նստացույցը ժամանակավոր է դադարեցված, Սահակ Մինասյանի հեռանալու պահանջն ուժի մեջ է

Կեսօրին Շիրակի պետական համալսարանում սկսված ցույցն ըննդեմ Սահակ Մինասյանի ընթացավ անսպասելի զարգացումներով: Համալսարանի բակում հավաքված ցուցարարները սկզբում պահանջեցին ռեկտորի հրաժարականը՝ վանկարկելով «ՀՀԿ հեռացիր»,«Սահակ՝ խայտառակ»,«Ամոթ, ամոթ»:

Ռեկտորի կողմնակից դասախոսները սկսեցին վիրավորել իրենց տեսակետը չկիսող եւ բակում ցուցարարներին միացած մյուս դասախոսներին:

Ցուցարարներին ներս մտնելու հնարավորություն չտրվեց, փոխարենը բակ իջավ ռեկտոր Սահակ Մինասյանն ու ասաց՝ երկար ժամանակով չի եկել, շատ զբաղված է: 2016 թվականի մի հրապարակում հիշեցնելու նպատակով է ներքեւ իջել: «2016թվականին Լեւոն Բարսեղյանն իր մի հոդվածում գրել է, որ Սահակ Միանսյանը ռեկտոր է նշանակվել մի բուհում, որտեղ տարեկան կոռուպցիոն շրջանառությունը 450-ից 550.000 դոլարի է հասնում: Այ հիմա էս ձեր բողոքը դրա վերացման շնորհիվ եղավ»,-ասաց Սահակ Մինասյանն ու արժանացավ սուլոցների, վիրավորական խոսքերի: Գագիկ Համբարյանը նրան անվանեց սովետական կլասիկ  կաշառակեր, ով առանց ամոթի խոսում է կաշառակերության վերացումից:

Շատ արագ ՇՊՀ հասավ նաեւ Լեւոն Բարսեղյանը, որպեսզի, ինչպես ինքն ասաց, Սահակ Մինասյանը թե բան ունի ասելւո, իջնի, անձամբ իրեն ասի: 

«20 տարի ասել եմ, ճիշտ կլինի էս տարածքն ամբողջությամբ մաքրվի, վերադառնա նախասովետական շրջանի, կարտոլ, կուկուռուզ ցանվի, ինչպես կար էն ժամանակ, մանկավարժական ինստիտուտը պետք է հականեխվի, սա ասել եմ 20 տարի շարունակ՝ հաշվելով կաշառքի չափերը, ստուգարքների կաշառքի չափերը, քննության, ընդունելության չափերը, որեւէ մեկը չի հերքել, որեւէ մեկը զրպարտության, վիրավորանքի համար դատի չի տվել, խոսքերիս տեր եմ։ Սահակ Մինասյանը Շիրակի մարզի կրթության համակարգի չարիքներից մեկն է, ես սրանք առաջին անգամ չեմ ասել, առաջին անգամ չեմ ասում, առիթից օգտվելով չէ, որ ասում եմ, ասել եմ, կրկնում եմ, ուղղակի իմացա, որ իմ անունից ինչ-որ բաներ է խոսել, եկա։ Եթե բան ունի ասելու, թող գա խոսա, տեսնեմ ինչ ունի ասելու»,-ասաց Լեւոն Բարսեղյանն ու նշեց, որ ինքն այս բողոքի գործողության հետ կապ չունի, ընդամենն  իր ֆեյսբուքի էջում դրել է մարդկանց նախաձեռնության հայտարարությունը: Ամեն մեկն ինքը պիտի քանդի իր կոնցլագերը: Սահակ Մինասյանը Լեւոն Բարսեղյանի հետ հանդիպման չիջավ:

Այնուհետ ուսանողները որոշեցին մինչեւ ժամը 14:00-ն սպասել ռեկտորի հրաժարականին, հակառակ պարագայում, 14-ից հետո մտնել համալսարանի շենք: Ինչպես եւ ակնկալվում էր, ժամը 14:00 ոչինչ տեղի չունեցավ, համալսարանի բակում հավաքված ցուցարարները մտան ներս, որտեղ որեւէ մեկը չկար: Բոլոր լսարանները դատարկ էին, դեկանատներն ու ամբիոնները՝ փակ: Ուսանողները տեղյակ պահեցին, որ երեկ դեկաններն ու դասախոսները զանգել են ուսանողներին հրահանգել են այսօր համալսարան չգալ:

Համալսարանի ներսում անվտանգության աշխատակիցը ցուցարարներին արգելեց մտնել վարչական մաս: «Ամոթ» եւ «Հեռացիր» վանկարկումներով շենքից դուրս եկած ուսանողներն ու դասախոսները համալսարանի բակում անժամկետ նստացույց հայտարարեցին եւ պահանջեցին հանդիպում ԿԳ նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հետ:

Տեւական ժամանակ սպասելուց հետո ստացվեց Վահրամ Մկրտչյանի պատասխանը՝ Գյումրի կգա երկուշաբթի, ժամը 12-ին: ՇՊՀ-ում նստացույցը ժամանակավորապես դադարեցվեց, Սահակ Մինասյանի հեռանալու պահանջը մնաց ուժի մեջ: 

Տպել
3174 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)