Համացանցի ազդեցությունը Հայաստանի իշխանափոխության վրա

21-րդ դարում աշխարհի գլխավոր զենքերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, համացանցն է: որ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած #ԻմՔայլը շարժումը վիրտուալ տարածքում սկսվել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերներից, երբ նա 14 օր Գյումրիից քայլեց դեպի Երեւան: Այդ ընթացքում թե՛ քայլերթի եւ թե՛ արդեն Երեւանում շարունակված շուրջօրյա ցույցերի լուսաբանումը կատարվել է բացառապես օնլայն հարթակում: Հայաստանյան հեռուստատեսությունները գրեթե ոչինչ «չէին նկատում», մինչ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական տալը:

Ինչքանո՞վ նպաստեց համացանցը հայաստանյան հեղափոխությանը: Մեր հարցերին պատասխանել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, հայաստանյան իշխանափոխության վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ համացանցը:

- Իշխանափոխության շրջանում համացանցի ազդեցությունը ահռելի է եղել, եւ ամենալուրջ երեւույթը եղել են ուղիղ եթերները: Կարծում եմ՝ սա հետագայում կմտնի մեդիայի հետ կապված դասագրքեր, քանի որ այն, որ ամեն ինչ ուղիղ եթերով էր գնում, Փաշինյանը ուղիղ եթեր էր մտնում իր ֆեյսբուքից, բանակցությունները ուղիղ եթեր էին գնում, դա կոտրեց մի շատ կարեւոր բան՝ քարոզչական մեթոդները չէին աշխատում: Որովհետեւ մարդիկ ստիպված չէին միջնորդավորված վերլուծությունների հիման վրա հասկանալ, թե ինչ է կատարվում, նրանք անմիջապես ականատեսն էին: Այնպես որ համացանցը շատ կարեւոր դեր կատարեց: Իհարկե, յուրաքանչյուր հեղափոխական կամ քաղաքացիական շարժում ոգեւորում է նաեւ տարբեր մեմերով, ցանցը դրանց գեներատորն է, ինչ-որ հեղեղ ձեւավորվեց: Հետաքրքիրն այն էր, որ նույնիսկ արտասահմանյան լրագրողներն էիր ներգրավված այս ամենի մեջ, այնպես որ համացանցի ազդեցությունը շատ մեծ էր: Ինքը փաստացի ձեւավորեց շատ արագ, նոր տիպի տեղեկատվական դաշտ՝ մի կողմ թողնելով ավանդական մամուլը: Չնայած՝ ավանդական մամուլը մտավ եւ այդ դաշտը ձեւավորեց: Չմոռանանք, որ ուղիղ եթերների անխափան տրամադրողները հենց լրագրողներին էին, որոնք օր ու գիշեր իրենց աշխատանքն էին անում:

- Արդյո՞ք աշխարհում եղել է նման դեպք, որ համացանցն այսպիսի լրջագույն դեր կարողանա կատարել, թե՞ սա առաջին դեպքն էր:

- Էլի են եղել դեպքեր, օրինակ` աշխարհում նմանատիպ առաջին դեպքերից եղավ 2009 թվականին Մոլդովայում, երբ ժողովուրդը համախմբվեց համացանցով, չնայած դա վերածվեց նրան, որ խորհրդարանի շենքը վառեցին: Իրանում նույնպես համացանցի դերը մեծ է եղել 2009 թվականին, բայց ի տարբերություն մնացած երկրների, այնտեղ համացանցի դերը ոչ թե ներքին էր, այլ արտաքին: Մարդիկ աշխարհին ցույց էին տալիս, թե ինչ բռնություններ են կատարվում փողոցներում` ոստիկանության կողմից: Մեր դեպքում հետաքրքիրն այն էր, որ այդ ամենը կատարվում էր ներսում, մարդիկ լուրջ խնդիր չէին դնում՝ աշխարհին ցույց տալու, թե այստեղ ինչ է կատարվում: Աշխարհն էր եկել մտել ներս` լրագրողներով: Մեծ դեր ունեցավ այն, որ համացանցն ազատ էր: Իշխանություններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց միանշանակ է, որ հայաստանյան համացանցը ազատ է եղել, ու դա եղել է հիմք, որ այս ամենը գործի:

- Այս ընթացքում տեղի ունեցավ նաեւ մեծ քանակությամբ ապատեղեկատվության տարածում, ի՞նչ նպատակ էր դա հետապնդում:

- Ես դա կբաժանեմ մի քանի շերտերի: Առաջինը պարզ էմոցիոնալ էր, երբ մարդիկ փորձում են օգնել իրար, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան է իմանում, ուզում է մասնակից լինել այս հեղափոխական շարժմանը, սկսում է տարածել, եւ բնականաբար ահռելի քանակի փչացած հեռախոսի մակարդակի խոսակցությունները տարածվում էին, գրելով «ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ»: Դրանց մեծ մասը, կարծում եմ, միտումնավոր չէր, ուղղակի էմոցիոնալ ֆոնի վրա էր:

Երկրորդը ապատեղեկատվություն էր, որը կատարվում էր արդեն քաղաքական ինչ-որ ուղղվածություն ունենալով՝ սկսած նրանից, որ ինչ-որ ֆեյքերով էին բաներ տարածում, վերջացրած ամենաֆանտաստիկ ապատեղեկատվական գործողությունով, որոնցից մեկը ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման մամլո հաղորդագրությունն էր, որովհետեւ դա ունեցավ շատ լուրջ ազդեցություն: Դրա հիման վրա վերլուծություններ գրվեցին, հոդվածներ արտասահմանում եւ այլն: Դա հետաքրքիր երեւույթ էր, ու այստեղ մի կարեւոր բան կա, նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ այդ տեսակի ապատեղեկատվությունը եւ դրա հերքումը շատ ավելի աննկատ է լինում, այնպես որ կար քաղաքական ուղղվածության ապատեղեկատվություն:

Երրորդը արտաքին գործոններն էին, հիմնականում Ադրբեջանն էր, որը չկարողացավ նորմալ ոչինչ անել, որովհետեւ իրենց քարոզչական տրոլլները. փաստացի իրադարձություններն այնքան արագ էին Հայաստանում տեղի ունենում, որ իրենք չէին կարողանում արագ ձեւավորել այն օրակարգը, որը պետք է առաջ տանեին: Դրա համար լինում էին դեպքեր, երբ օրերով կորում էին: Հանգիստ ժամանակ իրենք շատ ակտիվ են, օրինակ Twitter-ում:

- Ինչպե՞ս պետք է այս ընթացքում ստացված տեղեկություններից տարբերել ապատեղեկատվությունը եւ իրական լուրը:

- Դա նույնիսկ հանգիստ ժամանակ է բարդ, հատկապես, երբ դա արվում է պրոֆեսիոնալների կողմից: Այս դեպքում հասարակությունը պետք է վստահի այն լրագրողներին եւ խմբագրին, որոնց ինքը վստահում է ընդհանրապես, բայց պետք է խոստովանեմ, որ նույնիսկ ամենաարհեստավարժ լրագրողները մեկ, երկու անգամ խաբվեցին: Հիշեցնեմ «Союз Армян Россий»-ի անունից կեղծ մամլո հաղորդագրությունը, որը արտատպվեց շատ խելքը գլխին խմբագրերի կողմից: Այդ մարդիկ ուղղակի տեմպի տակ չէին հասցնում ստուգել, որովհետեւ այս ամենը պետք է ինչ-որ գործընթաց անցներ:

Շատ կարեւոր է ապագայի համար, խմբագրություններում հատուկ լրագրողներ ունենալ, որոնք թրեյնինգներ են անցնում՝ հենց տեղեկատվություն ստուգելու համար, ինչպես ընդունված է աշխարհում: Ցավոք սրտի, մեր մամուլը վաղուցվանից մեզ նստեցրել է մամլո հաղորդագրությունների ասեղի վրա, ու խաբելը դարձել է հեշտ. տեմպի տակ կեղծ հաղորդագրությունները կարելի է տարածել:

Տպել
6589 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված