Այսօր սպանված 45-ամյա ոստիկանը 2 երեխայի հայր էր. համակարգում էր 18 տարի (լուսանկարներ)

HSBC բանկի վրա ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից մահացու հրազենային վնասվածք ստացած ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա 45-ամյա Արա Շախգուլյանը համակարգում աշխատում էր 2000 թվականից:

Նա ոստիկանության ՊՊԾ ջոկի հրամանատար է: Հաշվառված էր Կոտայքի մարզում: Ավագ ենթասպան ամուսնացած էր, ուներ երկու որդի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի HSBC բանկի մասնաճյուղերից մեկում: Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել բանկի վրա, ինչի հետեւանքով սպանվել է մեկ անձ, եւս երկուսը վիրավորվել:

Արա Շախգուլյանը բանկի տարածքում է եղել, երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, վազել ավազակային հարձակում գործած անձի հետեւից: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին, նա կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ: Տարածքում հավաքված բնակիչներն ու ոստիկանները հետապնդել են նրան եւ վնասազերծել: Ավազակային հարձակում կատարած անձը՝ Դանիել Դանիելյանը, ՃՈ ոստիկանության աշխատակից է, ոստիկանության գնդապետ. նա ձերբակալված է:

Արա Շախգուլյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում. նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Տպել
14121 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան