Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ. Ռուզաննա Խաչատրյանն էլ հրաժարական տվեց

Քիչ առաջ հրաժարական է տվել ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջին՝ ասելով.

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար եւ եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք: Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը երեկ էր հրաժարական տվել: Ամիրյանն իր հրաժարականի մասին բանավոր կերպով փոխանցել էր առավոտից նախարարության շենքի դիմաց հավաքված մի խումբ դերասանների եւ մշակույթի գործիչների, ապա ավելի ուշ ներկայացրել նաև գրավոր հեռացման դիմում: Իսկ այսօր մշակույթի նախարարությունում Ամիրյանի պատվին հրաժեշտի երեկո էր կազմակերպվել:

Հիշեցնենք, որ երեկ մշակույթի նախարարության շենքի դիմաց հավաքված արվեստագետները պահանջում էին, որպեսզի Արմեն Ամիրյանը միանա իրենց եւ նրանց հետ երթով շարժվի դեպի Հանրապետության հրապարակ: Բազմաթիվ կոչերից, ծաղրածուներ պարացնելուց եւ աղաղակներից հետո, օրվա վերջին Ամիրյանը նախարարության շենքից դուրս էր եկել հանդիպել դերասաններին եւ հրաժարականի լուրը փոխանցել:

Տպել
4193 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին