Նոր բացահայտում. ու՞մ հետ է թալանել Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական ռեկտորը (լուսանկար)

03/05/2018 schedule10:32

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել ՇՊՀ ներկայիս ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի կոռուպցիոն չարաշահումները.

Մաս 3

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ

Շիրակի պետհամալսարանի կոռումպացված ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանի կողմից ներկայացրած 2017 թ.-ի ֆինանսական հաշվետվությունից ոչ միայն պարզ դարձավ, որ նախահաշվում նախատեսված ծախսերի եւ փաստացի իրականացված ծախսերի միջեւ տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այլ նաեւ նույն տխրահռչակ ՀՀԿ-ականը բացահայտում է, թե ում հետ է լափել եւ տարրական թալանել համալսարանի բյուջեն: 2017 թվականի հաշվետվությունից հայտնի է դառնում, որ ստախոսության եւ էժանագին ինտրիգների վարպետ ռեկտորը բյուջեից 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ է փոխանցել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին, որը ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանը: Այս ամենը զարմանալի չէր թվա, եթե չպարզվեր, որ ամեն տարի համալսարանն այդ հիմնադրամին փոխանցել է ընդամենը 1-1,5 միլիոն դրամ:

Ի դեպ, 2017 թ.-ի համալսարանի ֆինանսական նախահաշվում եւս նշված է եղել 1,5 միլիոն դրամ: Սակայն ինչ-որ անհայտ «հավելյալ գումար փոխանցելու անհրաժեշտության» պատրվակի տակ, աղքատության ճիրաններում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհի ռեկտորը, ով ամեն քայլափոխին հայտարարում է, որ ՇՊՀ-ն մեծ ֆինանսական խնդիրներ ունի, 4,5 միլիոն դրամ ավելի է վճարում իր հարազատ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող հիմնադրամին, այն դեպքում, երբ կտրուկ կրճատել է բուհի ուսանողների համար զեղչերին տրամադրվող գումարները: Իսկ ի՞նչ է արել այդ հիմնադրամը մեր ուսանողների համար 2017 թ.-ին, չի երեւում հաշվետվության մեջ: Այսինքն` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին բուհի գումարների հաշվին քծնվելը եւ հարազատ կուսակցությանը լավամարդ լինելը Սահակ Մինասյանի համար ավելի կարեւոր է ու ԱՆՀՐԱԺԵՇՏ է, քան բուհի ուսանողների կարիքների համար գումար տրամադրելը: Սա բացահայտ կողոպուտ է եւ թալան, որը կազմակերպվել է ՇՊՀ ռեկտորի եւ ՀՀԿ-ական որոշ ակտիվիստների կողմից:

Հետաքրքիր է, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի խիղճն ինչ ասաց այս լկտիության վերաբերյալ, երբ վերջինս ընթերցում էր ՇՊՀ ռեկտորի հաշվետվությունը՝ լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հուսանք, որ այսուհետ խղճի մտոք քվեարկող պատգամավորը նաեւ խղճի մտոք կվերաբերվի ՇՊՀ-ում ռեկտորի կողմից գործած հանցագործություններին, ապօրինություններին եւ անօրինականություններին ու կփարատի Գյումրիում պտտվող այն ասեկոսները, որ հենց ինքն է կաշառակեր եւ վատահամբավ Սահակ Մինասյանի գլխավոր հովանավորը:

Տպել
5420 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)