ԱԺ բոլոր խմբակցությունները ըստ էության հայտարարել են թեկնածուին աջակցելու մասին. թարմացված

20:35- «Ըստ էության, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հայտնել են իրենց աջակցության մասին, ուրեմն մենք վաղը հանգստանում ենք, պատրաստվում ընտրություններին, ու դուք մի քանի օրից կտոնեք ձեր հաղթանակը, հաղթանա՛կ: Եվ ուրեմն կեցցե՛ աշխարհի ամենահզոր ժողովուրդը, կեցցե՛ ամենասիրուն ու ամենահզոր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի հանրապետությունը: Հպարտանում եմ բոլորովդ, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ հայրենիքում»:

20:29- Շարունակելով, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մայիսի 8-ին տեղի են ունենալու ԱԺ ընտրություններ: Եթե առաջին փուլում թեկնածուին առաջադրելու էին խմբակցությունները, ապա այժմ պետք է առաջադրի ԱԺ-ի 1/3-րդը: Այսինքն՝ 35 պատգամավորի ստորագրություն է պետք առաջադրման համար: Քիչ առաջ ես հանդիպեցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հետո հանդիպեցինք ՀՅԴ Արմեն Ռուստամյանի հետ, այնուհետ՝ ԵԼՔ-ի: Ըստ այդմ, ես վաղը ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից պաշտոնապես կառաջադրվեմ ՀՀ վարչապետի թեկնածու: Այսինքն, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը կստորագրեն, որպեսզի ես դառնամ վարչապետ:

Հաջորդը, այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստը, որի արդյունքում նրանք հայտարարել են, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին: Այսինքն՝ եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր թեկնածուի ընտրության հարցը գործնականում լուծված է: Բայց սրանք բանավոր հայտարարություններ են, անհրաժեշտ է վաղը ձեռք բերել բոլոր փաստաթղթերը:

Այս պատճառով էլ մենք առաջարկում ենք հետեւյալ սցենարը՝ վաղը մենք ոչ Երեւանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, վաղը հանգստի օր է: Երեխեք ջան, վաղը գնում եք դասի, լավ սովորում ենք դասերը: Բայց հնարավոր է՝ վաղը ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել: Եթե ամեն ինչ անցնի նորմալ, մենք հանգստանում ենք ու պատրաստվում վարչապետի ընտրություններին, բայց ամեն դեպքում այդ ընտրության օրը հավաքվում ենք ոչ թե 250, այլ 500 հազարով»:

20:24- Ծափերի, բուռն ողջույնների ներքո մոտեցավ Նիկոլ Փաշինյանը. «Ողջույն հպա՛րտ քաղաքացիներ: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ՀՀԿ կուսակցության պահվածքը ուներ 3 հիմնական նպատակ. առաջին նպատակն հետեւյալն է. նրանք հույս ունեին, որ հարց ու պատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու ու մանավանդ, Հանրայինով հեռարձակում էին, չգիտեմ ինչ էր տեղի ունենալու այդ ընթացքում, որ տեսնեն մարդիկ ու կարծիք կազմեն մեր մասին: Դա չաշխատեց, հաջորդը՝ հույս ունեին, որ իրենց պահվածքով հունից կհանեն ժողովրդին ու հնարավոր կլինի սադրանքներ հրահրել, երրորդը՝ հույս ունեին, թե իրենց քվեարկությունից մարդիկ կհուսահատվեն ու մարդկանց թիվն այստեղ կպակասի: Թան էլ չէ, բրդած մածուն ձեզ: Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ էր, այսօր չի եղել ոչ մի բաց ճանապարհ, ինձ առավոտից զանգում էին ու հայտնում, որ այս կամ այն փողոցը փակ է, աննախադեպ մի բան է նաեւ եղել՝ փողոցներից մեկը փակվել է չինացի զբոսաշրջիկների կողմից՝ պահանջով՝ ընտրել ժողովրդի վարչապետի թեկնածուին:

Ես ուզում եմ Լալա Մնացականյանի ելույթի մասին մի բան ասել՝ որպես կարեւոր սկզբունք, այս ժողովուրդը կարիք չունի որեւէ գործչի հավատալու կամ չհավատալու, կարեւորն այն է, որ այս ժողովուրդն հավատա ինքն իր ուժին ու հզորությանը: Կարիք չկա հավատալ որեւէ քաղաքական ուժի, միայն այդ պարագայում դուք միշտ կհաղթեք: ՀՀ ժողովուրդը հաղթել է ու սրանից հետո նա պիտի հաղթի, պիտի հաղթի, պիտի հաղթի, չկա ուրիշ տարբերակ»:

20:12- Ելույթի խոսքը փոխանցվեց դերասանուհի Լալա Մնացականյանին. «Մեզ էսքան տարի լռության մեջ ենք պահել, ու հիմա եկավ մի մարդ ու ասաց՝ ու՞ր եք, որտե՞ղ եք, արթնացեք, պայքարեք, այսքան տարի այսքան ղեկավարներ են փոխվել, մարդիկ եկել գնացել, բայց ես ոչ մեկի չեմ հավատացել երբեք: Այսօր ես ձեզ ասում եմ՝ Նիկոլ, ես քեզ հավատում եմ»:

20:08- Խոսափողի մոտ Սասուն Միքայելյանն է. «Ես երբեք այսքան ջերմ աչքեր չեմ տեսել, միշտ հեռվից եմ ձեզ նայել, բայց այսպիսի լուսավոր աչքեր չեմ տեսել, շնորհակալություն Ֆերդինանտին, այդ մեդալը ժողովրդինն է, թեպետ դու ես նվաճել»,-ասաց նա՝ դիմելով մեդալը նվիրած սպորտսմենին:

20:05- Ռուսաստանից եկած սպորտսմենները Եվրոպայի առաջնությունում վաստակած իրենց մեդալը շնորհեցին Նիկոլ Փաշինյանին՝ ի նշան հարգանքի:

19:55- Գյումրիից դուրս եկած ու ոտքով 2 օրում Երեւան հասած գյումրեցի ազատամարտիկը եւս ելույթի խոսքով հանդես եկավ, ողջունեց արծիվ ծնող ու արծվի նման ազատ հայրենակիցներին:

19:50- Դավիթ Սանասարյանը իր ելույթը սկսեց ժողովրդին ուղղված սիրո խոստովանությամբ. «Ես ձեզ ոնց եմ սիրում...  Սիրելի արցախցիներ, հատկապես ձեզ եմ ասում, եկեք այս հրապարակ ու տեսեք Արցախն ազատագրած հրամանատարներն հիմա այստեղ են:

Սիրելիներս, Ռոբերտ Քոչարյան անունով մարդը, ով Սահարա անապատում սատկած առյուծների հետ նկար էր նկարվում, նորից հայտնվել է: Այս մարդը անհանգստացած է, որովհետեւ իր հովանավորմամբ ստեղծված համակարգը փլուզվում է, այս մարդը անհանգիստ է, որովհետեւ ուզում էր էլի մեկ մարտի 1 անել, բայց չստացվեց: Ուրեմն, հավաքվիր ու ռադ եղիր ստեղից, էս ժողովուրդը վաղուց է քեզ ուղարկել գրողի ծոցը: Փորձում են ադբեջանական քարոզչություն խառնել, բայց մենք ենք տերը մեր երկրի»:

19:44- «Երեկ, երբ ամբողջ ազգը հեռուստացույցներով, համակարգիչներով, փողոցներում ու մեքենաներում նայում էին Ազգային Ժողովի խայտառակությունը, մտքովս մի բան անցավ՝ այ ձեր ցավը տանեմ, էսքան տարի մեզ տանջել եք, հիմա մի քանի ժամ էլ եք տանջելու:

Օրվա վերջում նայում էի հանրապետականներին ու մի բան մտքովս անցավ՝ արա ոնց եմ ես ձեզանից զզվում: Ախր ո՞նց կարող էին էդ մարդիկ մտածել, որ Նիկոլը մեր վարչապետը չի: Գնում եմ տուն, հարցնում եմ երեխեքը գնու՞մ են դասի, կինս ասում է սպասի տեսնենք Նիկոլն ինչ է ասում»,-այս խոսքերից հետո բազմությունը վանկարկում էր «Նիկոլ, վարչապետ»: 

«Մեզ պետք չէ այդ թուղթը, որ հասկանանք ով է այս երկրում վարչապետ, Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամիս ու ավել ղեկավարում է մեր երկիրը: Նա է ասում, թե ինչ անենք ու ոնց:

Մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ժամը 12-ին սկսելու են գործողությունները, ես մի խաչմերուկում էի, ժամացույցով ժամը 11:58 էր, երիտասարդների մի խումբ նայում էր ժամացույցին, ու մինչեւ չեղավ 12:00, ոչ մի բան չարեցին»:

Ընդմիջելով իր ելույթը, Հայկոն խնդրեց մի քանի շտապ օգնության մեքենա ուղարկել հրապարակ, որովհետեւ մարդիկ աննախադեպ թվով են ու մի քանի անգամ ինքնազգացողության վատացում եղավ: Շարունակելով, նա նշեց, որ հաղթանակն արդեն պարզ է ու այն անկասկած լինելու է:

19:38- Խոսվեց այսօրվա մի ՛շարք հրաժարականների մասին, այնոհետ խոսքը փոխանցվեց դերասան Կարգին Հայկոյին, նրան ընդունեցին բուռն ծափերով ու ողջույններով:

19:35- Ելույթով հանդես եկավ Տիգրան Ավինյանը. «Երեկ բոլորիդ աչքի առաջ էին տեղի ունենում վարչապետի ընտրությունը, ՀՀԿ-ականներն ասում էին Նիկոլ Փաշինյանը փորձ չունի, չի կարող լինել վարչապետ, բայց չէին հասկանում, որ դա իրենց որոշելիքը չէ: ՀՀ ժողովուրդն է ընտրել իր թեկնածուին ու այդ թեկնածուն պետք է հաստատվի Ազգային Ժողովում: Ելնելով նեղանձնական, նեղկուսակցական շահերից, ՀՀԿ անդամները լիովին մոռացել էին ՀՀ ժողովրդի շահի մասին: Երեկ չընտրելով Նիկոլ Փաշինյանին, նրանք խորացրել են Հայաստանի քաղաքական ճգնաժամը:

Ես հույս ունեմ, որ այսօրվա մեր խաղաղ, ոչ բռնի գործողությունները նրանց համոզել են, որ նրանք մայիսի 9-ին ընտրելու են ՀՀ վարչապետ: Մի քանի խոսք՝ ՀՀ սփյուռքին, որտեղ կան հրաշալի մասնագետներ ու նրանք պետք է իրենց ներդրումն ունենան ՀՀ կառավարման մեջ, հետ եեք Հայաստան, որ միասին կառուցենք նոր Հայաստանը»:

19:25- Երեւանի ամենամեծ հրապարակում կրկին հանրահավաք է: Այն ամփոփում է անհնազանդության այսքան օրերի գործողությունների ամենաթեժ օրը: Այսօր կաթվածահար էր Հայաստանի ամբողջ տարածքը՝ քաղաքների ու գյուղերի, Երեւանի ու մարզերի բնակիչների բողոքի ցույցերն այսօր գերազանցեցին նախորդ օրերին:

Այժմ Հհանրապետության հրապարակում դարձյալ բազմամարդ է, հազարավոր քաղաքացիներ են հավաքվել ու լսում են ելույթները:

Հանրահավաքը սկսեցին ՔՊ անդամները, այժմ ելույթ է ունենում ուսանողական շարժման ակտիվիստ Վահան Կոստանյանը:

Տպել
4692 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում