ՀՀԿ-ի շահած 2 շաբաթը շատ թանկ է նստելու այդ կուսակցության վրա

Մայիսի 1-ին Ազգային Ժողովը ընտրում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ: Խորհրդարանում լարված եւ թեժ քննարկումներին զուգահեռ Հանրապետության հրապարակում անմիջական եւ տոնական տրամադրություն էր: Հրապարակում դեռեւս վաղ առավոտից սկսել էին հավաքվել քաղաքացիները՝ տոնելու իրենց թեկնածուի հաղթանակը եւ ժողովրդական շարժման հերթական քայլի կատարումը: ԱԺ նիստը ողջ ընթացքը ցուցադրվում էր հրապարակում տեղադրված էկրանների վրա:

Ավաղ, մայիսի 1-ին հրապարակում հավաքված ժողովուրդն այդ էկրանների վրա չտեսավ իր թեկնածուի վարչապետ ընտրվելը: Փաշինյանին դեմ քվեարկեց 56, կողմ՝ 45 պատգամավոր:

ԱԺ Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններն իրենց աջակցությունն էին հայտնել ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ հայտարարել, որ քվեարկելու են նրա վարչապետության օգտին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել էր, որ որոշում կկայացնի Փաշինյանի հետ հարցուպատասխանից հետո: Հարցուպատասխանից եւ ելույթներից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:

Խմբակցության վրա, փաստորեն, ազդեցություն չունեցավ նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ վարչապետի թեկնածուին ներկայացնելիս արված կոչը՝ չառաջնորդվել անձնական կամ խմբային շահերով եւ քվեարկել ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուի օգտին:

«Դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխություններին: Ինքնապաշտպանության կարիք չկա: Պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում: Մի առաջնորդվեք անձնական, խմբային նեղ շահերով, դադարեցրեք քաղաքական հին մեթոդներով զանազան սցենարների խաղարկումը եւ իբրեւ մեր պետության, պետականության, ժողովրդի մասին մտածող իրական պետական այրե՛ր, օգնեք միահամուռ ուժերով լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար ստեղծված, հիրավի պատմական եւ բացառիկ այս հնարավորությունից: Կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասել էր Միրզոյանը:

Խորհրդարանը ընտրում էր անցումային շրջանի ժամանակավոր վարչապետ, որը պետք է ապահովի երկիրը ճգնաժամից դուրս բերելու նախադրյալները՝ արտահերթ ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր որակի քաղաքական վերնախավ: Այս առումով, հանրապետական պատգամավորներից խնդրին անդրադարձավ միայն Շուշան Սարդարյանը: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց, թե որոնք են սահմանադրական այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան արտահերթ ընտրություններ անցկացնել:

Փաշինյանը պատասխանեց, որ մեխանիզմները մի քանիսն են, իսկ թե դրանցից, որը ի վերջո կընդունվի՝ կարելի է քննարկել: Որպես հնարավոր տարբերակներից մեկը նա ներկայացրեց Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի երկու անգամ չընդունումը, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ:

Ելույթներում, որոշ բացառություններով, նկատվում էր կտրուկ բեւեռացվածություն: Ընդհանրությունը մեկն էր՝ երկու բեւեռներն էլ հանդես էին գալիս կայունության պահպանման եւ ճգնաժամից դուրս գալու դիրքերից: Այդուհանդերձ, բեւեռների մոտեցումները ելույթներում կտրուկ տարբերվում էին: Քաղաքացիական փոքրամասնություն կազմող քաղաքական մեծամասնության պատգամավորների ելույթները, նույնպես եզակի բացառություններով, իշխանության պահպանման հարթությունում էին: Այս առումով Բաղդասարյանի՝ դեմ քվեարկելու մասին հայտարարությունը միանգամայն տրամաբանական էր:

Կողմ քվեարկելով Փաշինյանի վարչապետությանը ՀՀԿ խմբակցությունը կփաստեր, որ կուսակցությունը որոշել է հավելյալ չսրել իրավիճակը: Դա վատագույն դեպքում կդիտարկվեր որպես նահանջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատշաճ տեսքով ներկայանալու համար: Այդ քայլով Հանրապետական կուսակցությունը հնարավորություններ կպահպաներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո գալիք արտահերթ ընտրությունների արդյունքում մաս կազմել Հայաստանի քաղաքական համակարգի եւ այլ ուժերի հետ միասին ձեռնամուխ լինելու ժողովրդի երազած երկրի կառուցմանը:

Դեմ քվեարկելով Փաշինյանի վարչապետությանը ՀՀԿ խմբակցությունը, ըստ էության, փորձում է ժամանակ շահել եւ հոգնեցնել հասարակությանը: Չի բացառվում, որ առաջիկա մեկ շաբաթվա խաղաղ անհնազանդության ակցիաները հանդիպեն ավելի բիրտ ուժի՝ նպատակ հետապնդելով սադրել ցուցարարներին եւս պատասխանել բռնի ուժով, ինչը կարձակի իշխանության ձեռքերը: Այդուհանդերձ, հասարակության շրջանում միտվածություն չկա դավաճանել խաղաղ պայքարի սկզբունքներին: Բողոքի ալիքը չունի նաեւ հանգելու միտում: Հանրապետականների դեմ քվեարկելը գործնականում ուղղակի հետ գցեց շարժումը մինչեւ ապրիլի 23-ի դրություն, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր հրաժարականը: Հանրապետական խմբակցության շահած երկու շաբաթը քաղաքական առումով շատ թանկ է նստելու ողջ կուսակցության վրա, թեեւ առայժմ չնչին հնարավորություն պահպանվում է, որ մեկ շաբաթ անց քվեարկությունը կկայանա, եւ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուն կընտրվի ժամանակավոր վարչապետ: Այս համատեքստում ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, թերեւս, կարելի է խորհուրդ տալ հետեւել Ֆելիքս Ցոլակյանի՝ խղճի թելադրանքով ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու օրինակին:

Տպել
6881 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին