Ինչ կապ ունի ԱԱԾ տարածած հաղորդագրությունը համաժողովրդական շարժման հետ

Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ահաբեկչության փորձը դեռեւս սույն թվականի փետրվարին կանխելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ այն համեմելով վերջին օրերին տեղի ունեցող համաժողովրդական շարժման «գործողությունների» հետ: Հենց փետրվարին էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն համատեղ հատուկ գործողություններ էին սկսել ՀՀ բոլոր մարզերում: Արտակարգ այս միջոցառումները, ՀՀ մուտք գործած ահաբեկիչների մասին տեղեկություններն էին, որը ոչ հերքվում ոչ էլ հաստատվում էր: Համենայնդպես ԱԱԾ-ն մեր հարցին ի պատասխան մշտապես պատասխանում էր, որ եթե որեւէ բան ունենան ասելու, հաղորդագրություն կտարածեն:

Եվ ահա նախօրերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց.

«(...)Այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ ակտիվ փոխգործակցության եւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ քննչական գործողություններով դեռեւս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու եւ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական եւ հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաեւ սահմանային հսկողությունը»,- մասնավորապես ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Ըստ այդմ՝ ԱԱԾ-ն նշում է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռեւս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիեւի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիեւը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման եւ վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ Ս.Բագանդգաջիեւի կողմից Երեւանի եւ ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Այդպես էլ չի նշվում, թե Բագանդգաջիեւն ինչու է փորձել կեղծ փաստաթղթերով հատել պետական սահմանը եւ ինչ նպատակով:

Ի դեպ, ԱԱԾ այս հաղորդագրությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ոչ ավել ոչ պակաս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնելով ԱԱԾ կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, նշեց հետեւյալը: «Նախ շատ լավ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իրականացնել իր պարտականությունները՝ անկախ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից: Դա այդ կազմակերպության պարտականությունն է եւ դրան է ինքը կոչված: Աստեղ խնդիրը մի փոքր այլ է. տեւական ժամանակ, թե՛ մամուլում թե՛ տարբեր խոսակցություններով լսել ենք ինչ-որ կասկածելի մարդկանց Հայաստան մուտքի մասին դեռեւս կարծում եմ մեկ տարի առաջվանից: Եվ հաղորդագրությունում էլ է նշված, որ այդ ուղղությամբ ակտիվ հետախուզական միջոցառումները սկսել են ձեռնարկվել դեռեւս հունվար ամսից: Շատ լավ է, որ սկսվել են ձեռնարկվել եւ եթե դրանք տվել են արդյունք՝ եւս լավ է, բայց ի՞նչ կապ ունի հաղորդագրության մեջ նշված փաստերի հետ ժողովրդական շարժումը բացարձակապես անհասկանալի է: Հաղորդագրության մեջ տեղ գտած այն հատվածը, թե «ինչ-որ մեկը օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից» անտրամաբանական է եւ հակասում է հենց հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածներին, որովհետեւ այդ ժամանակահատվածներում Հայաստանում որեւէ շարժում չկար: Ես կարծում եմ, որ այդ մասը թե «ինչ-որ մեկը ինչ-որ բանից ցանկանում է օգտվել» արհեստական է մտցված հաղորդագրության մեջ եւ համոզված եմ, որ չարժի նման բաներով զբաղվել: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները:...Այս օրերին հաղորդագրություն տարածելով մեջը նշելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացողներ կան, ես ճիշտ չեմ համարում»,- մանրամասնեց Վարոսյանը:

Անդրադառնալով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ԱԱԾ հաղորդագրությունը տարածելու փաստին՝ փաստաբանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ դատարանի նախագահը տարածում է Ազգային անվտանգության ծառայության նման հաղորդագրությունները: «Ես կարծում եմ, որ ինքը նման բան անելու իրավունք չունի: Նախ որ հատկապես ինքն է շատ դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություններ տալիս ԱԱԾ-ին, բացի այդ չպետք է մոռանանք, որ եթե որեւէ անձ քրեական պատասխանատվության ենթարկվելու լինի ապագայում, ապա նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի հենց դատարանի դատվճռով, ուստի, ինչպես նա, այնպես էլ բոլոր դատավորները, պետք է զերծ մնան նման մոտեցումներից: Սա կարող է լուրջ հարցականի տակ դնել այդ դատավորի կողմից կայացվելիք կամ կայացված որոշումների օբյեկտիվությունը»:

Կարո՞ղ է այս հարցը քննարկվել Բարձրագույն դատական խորհրդում, Վարոսյանը պատասխանեց. «Եթե Հայաստանը դառնա իրական ժողովրդավարական, իրավական պետություն, գուցե եւ՝ այո»:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2-ի համարում:

Տպել
13733 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի