Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը Նիկոլ Փաշինյանին՝ քաղբանտարկյալների մասին

01/05/2018 schedule10:14

ԵՀՄՖի նախագահության պահանջը՝ քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն պարգեւելու շուրջ

Երկու ամիս առաջ՝ փետրվարին, ԵՀՄՖն հայտարարել էր, որ սկսում է Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն տալու շուրջ գործընթացները: Այսօր, նկատի ունենալով երկրում ժողովրդավարության հաստաման նոր գործընթացները, ԵՀՄՖի նախագահությունը կասեցնում է այս խնդրի շուրջ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները եւ դիմում է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կոչով. աշխատել քաղբանտարկյալներին  մեկ օր շուտ ազատելու ուղղությամբ: Տարիներ շարունակ բանտում են գտնվում մեծ հայրենասերներ Ժիրայր Սեֆելյանը, Կարո Եղնուկյանը եւ այլոք, որոնց միակ մեղքը գործող բռնապետական վարչակարգի դեմ հերոսական պայքար մղելն է եղել:

Այսօր, երբ մեր երկիրը թոթափում է ատելի վարչակարգի լուծը եւ փորձում է հաստատել իսկապես ժողովրդական համակարգ, անհրաժեշտ է անմիջապես ազատություն պարգեւել մեր հերոսներին: ԵՀՖՆ պատրաստվում է Հայաստան գործուղել եւ օտար եւ հայ ներդրողներին, որոնց օգնությամբ հնարավոր է վերածնել երկրի տնտեսությունն ու վերաթողարկել  երբեմնի հզոր արտադրությունները, Հայաստանին վերադարձնելով արդյունաբերական մեծ պոտենցիալ ունեցող երկրի իմիջը: Հասկանալի է, որ այս աշխատանքների կատարման գրավականը բաց, ազատ հասարակություն ունենալն է, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը եւ, իհարկե, քաղբանտարկյալների ինստիտուտի վերացումը: Անհնարին է արտասահմանյան ներդրողներ ներգրավել քաղբանտարկյալներ ունեցող երկրում, ինչպես նաեւ անհնարին է լայն ժողովրդավարություն հաստատել առանց վերոհիշյալ սխալների շտկման: Հակառակ պարագայում ոչ միայն անհնարին է լուրջ ներդրումներ ներգրավելը եւ տնտեսության հզորացումն ապահովելը, այլեւ անհնարին է ժողովրդի  այսօրվա  աննախադեպ բարձր ոգու պահպանումը եւ երկրի կտրուկ  զարգացման գործընթացներն իրականացնելը, որը կբերի շարժման եւ նրա առաջնորդի նկատմամբ վստահության կտրուկ անկման:

ԵՀՄՖի նախագահությունը լիահույս է, որ ժողովրդական շարժման ղեկավար պարոն Փաշինյանը կլծվի մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը եւ մենք շատ շուտով   մեր կողքին կունենանք անարդարացիորեն ազատազրկված մեր հերոսներին:

   Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն:

   30.04.2018. ԲՐԱՏԻՍԼԱՎԱ

Տպել
12299 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը