Սա ոչ թե սոված մարդկանց հեղափոխություն է, այլ պայքար՝ համակարգի դեմ. Տիգրան Նալչաջյան

Թավշյա հեղափոխությանը երիտասարդների եւ հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցության եւ հետագա սպասելիքների մասին ՀԺ-ն զրուցել է ռեժիսոր եւ դերասան Տիգրան Նալչաջյանի հետ:

- Տիգրան, դուք այն մարդկանցից եք, ով շարժման առաջին իսկ օրվանից ակտիվություն էր ցուցաբերում թե՛ իր ներկայությամբ, թե՛ համախմբման կոչերով: Ի սկզբանե հավատո՞ւմ էիք համաժովորդական այս շարժման հաղթանակին:

- Շատ շարժումների, որոնք եղել են նախկինում, ես ոչ մի անգամ չեմ մասնակցել, դա ուներ իր պատճառները, ամեն դեպքում կար խնդիր, թե ով է դա կազմակերպում, ում հանրահավաքին պետք է գնամ: Հիշում եմ՝ մի անգամ Նիկոլ Փաշինյանն ինչ ասաց, մոտավորապես այսպես էր՝ տեսնում եմ, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ չի գնում եւ հնարավոր է, որ ժողովրդին տանեն հիասթափության, եւ այդ ժամանակ էլ նա ասաց, որ որոշել է ժողովրդին փողոց հանել մի անգամ, որը կավարտվի հաղթանակով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերը եղավ, մենք դա տեսաք, հիմա արդեն խնդիրն այդ հաղթանակը պահպանելու մեջ է: Երիտասարդներն իրենց անելիքն անթերի արեցին, ես դա բացատրում եմ նրանով, որ նրանք ավելի ազատ են իրենց մտածելակերպով ու ցանկություն չունեն ապրել այն երկրում, որտեղ մեր ծնողներն են ապրել, որովհետև մեր ծնողները միշտ հարմարվել են համակարգին՝ թե՛ ստեղծագործական առումով, թե՛ աշխատելու, բիզնեսի հնարավորություն չի եղել, ինչ պետությունն է որոշել՝ այնպես էլ արել են: ԽՍՀՄ տարիներին ինչպե՞ս է եղել. գնացել են, սովորել, ապա աշխատել են այնտեղ, որտեղ իրենց նշանակել են: Այսօր երիտասարդները ունեն դա փոխելու հնարավորություն, այն՝ ինչ իրենք տեսնում էին, իրենց դուր չէր գալիս, մարդիկ չէին ուզում ապրել մի երկրում, որտեղ օրինակ՝ Սերժ Սարգսյանն է ղեկավարը, ում աուրայից սկսած ոչ մեկին դուր չէր գալիս նրա ներկայությունը:

- Ինչպիսի՞ն են հաղթած սերնդի զգացողությունները, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես շոու բիզնեսի ներկայացուցիչ:

- Ինձ դուր չի գալիս այն, որ ավագ սերնդի կողմից հնչում են բազմաթիվ կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկի մարդն է, կասկածամտություն են փորձում մտցնել մի տեղ, որտեղ բացարձակապես դրա հիմքերը չկան: Ցանկացած կարծիք, որքան էլ դա աբսուրդի հասնի, միևնույն է՝ տարածում գտնում է, սկսում է ձևավորվել, որ թեկուզ 100 հոգի սկսում է այդպես մտածել, իրենցից ամեն մեկն իր ազդեցության ոլորտն ունի: Ինքս էլ ընկերներիս հետ գնացել եմ ցույցի, փողոց եմ փակել եւ չեմ ճանաչում մի մարդու, որը այնտեղ գնացած լիներ անձնական մղումներից դրդված: Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ այստեղ ոչ թե աղքատ կամ սոված մարդկանց հեղափոխություն է, որ ուտելու հաց չունեին՝ ստիպված փողոց էին դուրս եկել, այլ շատ-շատ էին իրենց գործում հաջողակ, աշխատանքով ու տնով  ապահովված մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց՝ պայքարելու ընդհանուր համակարգի դեմ, կոռուպցիայի դեմ: Քաղաքացիական շարժման մասնակիցներն այն մարդիկ էին, որոնք պարզապես ուզում էին լուսավոր Հայաստան ստեղծել իրենց եւ իրենց սերունդների համար:

- Իսկ ինչպիսի՞ն էր մտավորականության, շոու բիզնեսի ներկայացուցիչների դերը այս գործում:

- Կային մարդիկ, որոնք այդ օրերին հարթակ չբարձրացան եւ մնացին աննկատ, ցույցերին մասնակցեցին զուտ որպես քաղաքացի: Իսկ ինչ վերաբերում է վերջին պահին հարթակ բարձրացողներին, գտնում եմ, որ դա ցանկալի էր անել այն փուլում, երբ դեռ հաղթանակի հավանականությունը շատ մեծ չէր եւ ժողովրդին պետք էր ոգևորել: Կարելի էր դուրս գալ, ոգևորել այն ժամանակ, երբ Հրապարակում դեռ հարյուր հազար մարդ չկար, այլ կար քսան հազար:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօր:

- Ես հիմա չեմ ուզում ասել, որ հենց Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ՝ մի ամիս կամ մի տարի հետո դառնալու ենք գերհզոր երկիր, ո՛չ, բոլորս էլ հասկանում ենք, որ դա կարճ ժամանակում հնարավոր բան չէ: Կարևորը պետք է արդարություն հաստատվի, ճիշտ մարդիկ պետք է լինեն ճիշտ տեղում: Ամենակարևորը՝ նոր կառավարության գործելաոճը մեզ չպետք է հիասթափեցնի: Ժողովրդի հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նմանատիպ գեղեցիկ բառերը, որոնք համապատասխանում էին շարժմանը բոլոր առումներով՝ կուզենամ, որ նման գեղեցիկ ձևով էլ շարունակվեն, այսինքն՝ այն, ինչի համար ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետևից գնաց, մենք դա թեկուզ շատ դանդաղ, բայց տեսնենք: Մարդիկ կարողանան իրենց կենցաղի նվազագույն պայմաններն ապահովել, եւ մենք տեսնենք այն գեղեցիկ ժպիտները, որ տեսանք Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

- Տիգրան, ի՞սկ ինչ խնդիրների է բախվում այսօր երիտասարդ ստեղծագործողը կինոյի ոլորտում: Առաջնայինը ինչի՞ կարիք ունի:

- Անգամ Սերժ Սարգսյանի օրոք ես իշխանություններին չէի մեղադրում, որ ինչ-ինչ հնարավորություններ չունեմ: Կարևորը, որ համակարգը լավը լինի, մարդիկ դառնան վճարունակ: Եթե կենսամակարդակ բարձրանա, բոլորիս համար է լավ լինելու, ամեն մի ոլորտ կախված է մյուսի լավ լինելուց: Այսօր դերասանի մասնագիտություն ընտրած մարդիկ Հայաստանում շատ են լսում, թեկուզ հենց ընտանիքի անդամներից, ընկերներից, որ դա ռեալ չէ, որ Հայաստանում ինչ կինո, ինչ թատրոն, այստեղ ցանկացած այլ մասնագիտություն ավելի ռեալ է ընդունվում, քան դերասանինը, վերջինս մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է ընկալվում: Պետք է հետագայում այս ուղղությամբ աշխատանքներ տարվեն:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
7877 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում