«Երեւան սիթի»-ի հաճախորդների թիվը բոյկոտից հետո պակասել է

Մարտի 31-ից, երբ սկսվեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի, հասարակությունը շատ ավելի գլոբալ դարձրեց հարցը՝ բոյկոտ սկսելով նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի եւ Արտակ Սարգսյանի ՍԱՍ սուպերմարկետների ցանցի դեմ:

Սոցցանցերում սկսվեցին տարբեր տեսակի բողոքի ակցիաներ, որտեղ քաղաքացիները կոչ էին անում գնումներ չկատարել «Երեւան սիթի» եւ ՍԱՍ սուպերամարկետների ցանցերից: Մի շարք մարդիկ «Երեւան սիթի» սուպերմարկետի բոնուս քարտով գնացել էին գնումներ կատարելու վերջին անգամ եւ հետո կոտրել քարտը: Փոխարենը քաղաքացիներն առաջարկում էին գնումներ կատարել փոքրիկ կրպակներից, որպեսզի չհարստանան այն մարդիկ, ովքեր «հողին են հավասարեցնում մեր երկիրը», ասված էր կոչերի մեջ:

Վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ այդ սուպերմարկետներում առեւտուրը վատացել է, եւ հասարակության բոյկոտը լուրջ ազդեցություն է ունեցել այդ ամենի վրա: Անգամ նշվում էր, որ «Երեւան սիթին» չի վճարել աշխատողների այս ամսվա աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ «մինչ իրավիճակը չկարգավորվի՝ աշխատավարձ չեն ստանա»:

Մենք փոքրիկ հետախուզություն անցկացրեցինք առեւտրի ամենաթեժ` ընդմիջման ժամին՝ 13.00-ից 14.00-ն այցելելով «Երեւան սիթի» եւ ՍԱՍ սուպերմարկետներ, ինչի արդյունքում որոշակի բացահայտումներ արեցինք:

Այցելելով մի քանի «Երեւան սիթի»-ներ՝ ակներեւ էր, որ նախկինի համեմատ հաճախորդները պակասել են: Մեր հարցին, թե արդյո՞ք առաջվա համեմատ պակասել է հաճախորդների թիվը, «Երեւան սիթի» սուպերմարկետներից մեկի մենեջերը, ցույց տալով դեպի հաճախորդների կողմը, պատասխանեց. «Դուք ինքներդ տեսեք՝ պակասե՞լ է հաճախորդների քանակը, թե՞ ոչ»: Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ աշխատողների աշխատավարձերը չեն վճարում՝ մինչ ստեղծված իրավիճակը կկարգավորվի, մենեջերը պատասխանեց. «Մեզ մոտ երբեք չի եղել ու չի լինի նման բան»: «Երեւան սիթի» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղերում նկատեցինք, որ հաճախորդների թիվը քիչ չէ, սակայն աշխատողներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում նշեց, որ առաջվա համեմատ որոշակի չափով պակասել է հաճախորդների թիվը:

ՍԱՍ սուպերմարկետի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Բանն այն է, որ այս սուպերմարկետը գնային քաղաքականության առումով որոշակիորեն թանկ է մնացած սուպերմարկետներից, եւ այնտեղից օգտվում է հիմնականում հասարակության միջին եւ բարձր խավը: Շրջելով ՍԱՍ-ի մի քանի մասնաճյուղերում՝ բավական տխուր տեսարանի ականատես եղանք. մատների վրա կարելի էր հաշվել հաճախորդներին: Չնայած ՍԱՍ-ի մասնաճյուղերից մեկի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ բոյկոտը բացասական ազդեցություն չի ունեցել, դեռ մի բան էլ՝ առաջվա համեմատ հաճախորդների քանակը շատացել է: ՍԱՍ-ում նույնպես, մենեջերի պնդմամբ, աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չկան: Մեզ հետ զրույցում սուպերմարկետի աշխատողներից մեկը նշեց, որ առեւտուրը ընթանում է սովորականի պես, եւ սուպերմարկետն ունի իր հիմնական հաճախորդները, որոնք չեն դադարել օգտվել ցանցից:

Տպել
7257 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն