Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ նոր սերնդի լավագույն ջութակահարներից Ռեյ Չենը

Ապրիլի 26-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը շարունակել է ավստրալիացի հանրահայտ ջութակահար Ռեյ Չենը։ Նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի «Ծովային բնապատկերներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի եւ նվագախմբի համար։ Համերգի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաեւ Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Գեորգ Պելեցիսի «Endorphin Music» կոնցերտը, Ժոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատը» բալետի նախերգանքը։

Ռեյ Չենը, խոսելով Ալեքսեյ Շորի ստեղծագործության մասին, նշեց, որ առաջին անգամ է Մալթայում, ցանկանում է շատ բան տեսնել, եւ իր վրա առանձնակի տպավորություն է թողել Մդինան՝ Մալթայի հինավուրց մայրաքաղաքը։ Կղզուց ստացած տպավորությունները, ըստ ջութակահարի, շատ կարեւոր են Ալեքսեյ Շորի մտահղացումներն արտահայտելու համար։ «Շորի «Ծովային բնապատկերները» հրաշալի ստեղծագործություն է, կարծում եմ՝ այս ցիկլը շարունակություն է ունենալու։ Ստեղծագործությունը պատմում է օվկիանոսի գեղեցկության, այնտեղ առկա երանգների, տրամադրությունների, հույզերի մասին։ Ես զգում եմ ռուսական ազդեցությունն այս երաժշտության վրա, հատկապես Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Պրոկոֆեւի, զգում են այս մեղեդու ռուսական հոգին՝ իհարկե պարուրված միջերկրածովյան ազդեցությամբ։ Այս ստեղծագործությունը փոխանցում է առանձնահատուկ մթնոլորտ։ Սա մեր ժամանակների, մեր օրերի երաժշտություն է»,- ասաց ջութակահարը։

Ի դեպ, Ռեյ Չենը նաեւ հայտնի բլոգեր է։ Լրագրողի հարցին՝ ի՞նչն է երաժշտին մղում համացանց, ջութակահարը նշեց, որ այդպիսով նա հանրայնացնում է դասական երաժշտությունը, փորձում է հատկապես երիտասարդ սերնդին հասցնել դասական երաժշտության գեղեցկությունն ու կարեւորությունը. «Դասական երաժշտությունը փողոցում չես կարող ներկայացնել, այն այլ ձեւաչափ ունի։ Նրա մասին պետք է պատմել մարդկանց ու հետաքրքրել նրանց։ Ես զբաղվում եմ հենց դրանով»։

Խոսելով փառատոնի վերաբերյալ իր տպավորությունների մասին՝ Ռեյ Չենը պատասխանեց, որ բոլոր առումներով սա հիանալի նախաձեռնություն է։

Իսկ իր կարծիքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին Ռեյ Չենը ներկայացրեց այսպես. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում հիանալի, զգայուն երաժիշտներ են։ Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատանքից։ Ամեն ինչ շատ տպավորիչ է՝ նոր ընկերներ, նոր զգացողություններ, նոր փորձ»։

Համերգը կայացավ ջերմ մթնոլորտում՝ դրական ու գեղեցիկ հույզեր պարգեւելով ունկնդիրներին։ Որպես բիս Ռեյ Չենը նվագախմբի հետ կատարեց նաեւ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի՝ Ջոն Ուիլյամսի հեղինակած երաժշտությունը։

Հիշեցնենք, որ այս օրերին Վալետայում անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնի պաշտոնական նվագախումբն է։

Տպել
1872 դիտում

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել