Անհրաժեշտ է հիմք ընդունել միայն մեր պաշտոնական հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է քաղաքացիներին եւ հայտնել, որ անհրաժեշտ է հիմք ընդունել միայն իրենց պաշտոնական հայտարարությունները, որովհետեւ այս ընթացքում նաեւ ապատեղեկատվություններ են տարածվում:

«Ինչ-որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե մենք այս ենք որոշել, այն ենք որոշել, այս ենք անելու, այն ենք անելու: Ես խնդրում եմ հաշվի առնել միայն ու միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետեւ բացի մեզանից ուրիշ որեւէ մեկը իրավասու չէ անել հայտարարություններ մեր ծրագրերի եւ նպատակների մասին: Երեկ, այսօր մենք հայտարարություն ենք արել առաջիկա անելիքների մասին, եւ մյուս օրվա անելիքների մասին իրավասու են անել միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ուղիղ ժամը 17:00-ին նախատեսված է երթ Ֆրանսիայի հրապարակից, իսկ ժամը 19:00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում, որի ժամանակ կխոսվի վերջին զարգացումների, առաջիկա անելիքների մասին:

«Իսկ ընդհանուր պայմանավորվածությունը մենք արդեն ձեռք ենք բերել, որ մինչեւ վերջին վայրկյանը մեր զգոնությունը չենք կորցնում, շարունակում ենք մնալ մեր գործողությունների պայքարի դիրքերում, մինչեւ դե ֆակտո արձանագրված հաղթանակը արձանագրվի նաեւ դե յուրե: Խնդրում եմ, հաշվի չառնել որեւէ հայտարարություն, որը մեզ վերագրում է ինչ-որ պլանների փոփոխություն եւ այլն եւ այլն»,- շարունակելով նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ասաց. «Խնդրում եմ մնալ այս շրջանակում եւ հավաքել ուժերը՝ վերջին օրերի այս պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Իսկ թե ինչ նրբություններով մենք այդ գործընթացը կկազմակերպենք, կախված է քաղաքական իրավիճակի կոնկրետ նրբություններից: Լավ եղեք, տրամադրեք ձեզ հաղթանակի եւ տրամադրեք ապրելու ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Տպել
2208 դիտում

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի

«Արմենիա» Բ/Կ տեղափոխված դանակահարված տղամարդը ժամեր անց մահացել է, հարուցվել է քրգործ

Մեր կրթաթոշակով սովորած ուսանողները պարտավորվում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում. Աննա Հակոբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

25 տարի անց. «Առյուծ արքայի» նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան կայացել է. կլինի նաեւ ՀՀ-ում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ)