Մենք պատրաստ ենք բանակցությունների ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ. թարմացվող

15:50- «Ես կոչով դիմում եմ ԱԺ բոլոր ուժերին, խմբակցություններին, խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս ժողովրդին, եվ մենք որեւէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, նսեմացնել, մատուցեք ձեր ծառայությունն այս ժողովրդին ու դրանով դուք ձեզ կդարձնեք այս ժողովրդի անբաժանելի մասը: Շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց էդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Մենք շահագրգռված ենք այդ բանակցությունները վարել, օր առաջ ավարտին հասցնել, մենք պատրաստ ենք բանակցել, հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ 1 սենյակում, մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, պատրաստ ենք նաեւ բանակցել այլ ֆորամատներով: Բայց ես  ուզում եմ ասել, այն արժեքները, որոնք ձեւավորվել են էս գործընթացի արդյունքում, այլեւս անհերքելի են: ՀՀ քաղաքացին ամեն օր պետք է արթնանա երկրի տիրոջ, հզոր ապագա ունեցողի զգացումով:

Վերջում՝ ես ուզում եմ շնորհակալոթյուն հայտնել Իջեւանի ավագանուն, որը շատ կարեւոր որոշում կատարեց ու միացավ այս շարժմանը: Ես ակնկալում եմ նման հայտարարություն նաեւ Իջեւանի քաղաքապետից: Պարո՛ն քաղաքապետ, ահա քո ժողովուրդը:

Ավելին, ես ակնկալում եմ նման հայտարարություններ ՀՀ բոլոր մյուս քաղաքների, մյուս համայնքների ղեկավարներից: Սա համաժողովրդական հեղափոխություն է ու վայելում է ՀՀ բնակչության 90 եւ ավել տոկոսի համակրանքը:

Որեւէ կասկած չկա, որ մենք հաղթել ենք, կոչ եմ անում հավաքել զգոնությունն ու ուժերը, որ ապրիլի 29-ից վերսկսվեն մեր գործողությունները նոր թափով, նոր ծավալով ու նոր հաղթանակի ակնկալիքով: Կեցցե՛ արդարությունը, կեցցե՛ ազատությունն ու մեր երեխաները, որ ապրում են ազատ հայրենիքում:

Ակախ գործողուոյթւնների ընթացքից, բոլորը մայիսի 1-ի առավոտյան պետք է հեղեղեն Երեւանի փողոցները»:

15:35- «Բարեւ՛ հաղթանակած ժողովուրդ»,-այսպես սկսեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը:

«Այս իշխանությանը թվում էր, թե Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվելու է այս պայքարը: Հիմա արդեն չկա որեւէ կասկած, որ շուրջ 1 ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղթել է եւ մեզ հարկավոր է եւս մի կարճ ժամանակահատված՝ այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար: Ես հպարտ եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է ամուր՝ այս հաղթանակի թիկունքում: Ս. Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պայքարը կայացած համարելու համար: Սրանից հետո ոչ մի կուսակցության կամ կլանի իշխանությունը չի պատկանելու, այլ այն լինելու է միայն ժողովրդինը: Ես ուզում եմ արձանագրվի, որ այս հաղթանակն ունի 1 ղեկավար, 1 տնօրեն, 1 տեր՝ դա ՀՀ ժողովուրդն է: Բոլորդ գիտեք, որ ես ծնվել եմ այստեղ՝ Իջեւանում, իմ ընտանիքը շարունակում է ապրել Իջեւանում եւ ես Իջեւանում անելիք ունեմ, իմ հայտարարություններից ամենակարեորն եմ ուզում անել, ես ծնունդով իջեւանցի եմ, բայց որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, ես ասում եմ, իջեւանցի եմ այնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ այնքան, որքան գորիսեցի, գորիսեցի այնքան, որքան կապանցի, կապանցի եմ այնքան, որքան գյումրեցի, գյումրեցի այնքան, որքան վանաձորցի ու այսպես շարունակ:

ՀՀ-ում այլեւս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ում բաջանաղի տղան են, ում հորեղբոր տղան են, ում հետ են մոտիկ կամ հեռու, այլ լինելու է միայն հավասարություն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ապրել, աշխատել ազատ, պահել իր արժանապատվությունը: Հայաստանում լկտիության. բեսպրեդելի էջը փակվելու է: Առաջին հերթին իմ հարազատները պետք է իրենց պահեն ազնիվ ու առաքինի:

Ես ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այս հայտարարությունների կարիքը չկա, որովհետեւ այս շարժումը մեր քաղաքացիներին տվել է փոխադարձ սեր ու հարգանք: Մեր երկրում պետք է լինի օրինականությունը, ՀՀԿ-ն պետք է իմանա, նրանք չեն կարողանալու հանգիստ շունչ քաշել, քանի դեռ չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը:»

15:22- Սասուն Միքայելյանը մեջբերումներ արեց Թումանյանից ու շարունակեց. «Այս իշխանություններն այնպես էին արել, որ ժողովուրդը բզկտում էր իրար, բայց ահա մեր ժողովուրդն ապացուցեց, որ իմաստուն է ու հաղթանակեց այս իշխանությանը: Մի անգամ մի լոռեցի բան է գրում, թոռը հարցնում է՝ ի՞նչ ես գրում, ասում է՝ Թումանյանը բա՞ն է թողել, որ մարդ բան գրի: Հիմա Նիկոլը իշխանությու՞ն է թողել, որ մարդ բան խոսի: Մենք պետք է բոլորս միահամաուռ կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին, հայ ազգի մեջ դեռ նման առաջնորդ չի եղել, որովհետեւ Նիկոլի կյանքը ձեզ համար է դրված, այստեղ այսքան մադը հավաքվել է, որ կոչ անի իրեն՝ տեր կանգնի իր բերած հաղթանակին, մենք կարող ենք Նիկոլի ձեռքով ստեղծել ժողովրդավար երկիր: Հեռացե՛ք այս երկրից, հանրապետական կուսակցություն»:

15:19- Ողջույնի խոսքով հանդես եկավ կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը. «Ես պետք է այնքան երկար շփվեմ ձեզ հետ, որ կարողանամ հասկանալ այդ ինչպես ձեզ հաջողվեց դուրս գալ իշխանության դեմ ու հաղթել այդ իշխանությանը: Ես այսօր սփյուռքից եկել եմ՝ հասկանալու համար, թե այդ ինչ ուժ է ձեզ մղում առաջ գնալ, դա ձեր սրտի մաքուր ու անբիծ ձայնն է առաջնորդում այս շարժումը: Շարունակեք հանդարտ, խաղաղ ձեւով: Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունը դուք շարունակեցիք միահամուռ ւ միասնական, երկա՛ր ապրեք»:

15:15- Հավաքված հազարավոր մարդկանց ողջունեցին Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Սանասարյանը՝ խոսքը փոխանցելով Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանին.

«Այսօր մենք ապրում ենք պատմական մի օր, մեզ հյուրընկալվել են այն մարդիկ, ովքեր 29 օր առաջ Գյումրուց սկսեցին քայլարշավը ու մի քանի հոգանոց քայլարշավը վերածվեց բազմահազարանոց շարժման: Հիմա իր տուն է եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Հայաստանի փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երբեք ինձ այսքան հպարտ չեմ զգացել, որ տավուշեցի եմ, փառք քեզ Տավուշի ժողովուրդ, դու Նիկոլ ես շահել: Մեր քաղաքի 12 ավագանու անդամները միաձայն աջակցում են Ն. Փաշինյանի թեկնածությանը: Ես միահամուռ կոչ եմ անում բոլոր համայնքապետերին, ավագանիներին, ես ձեր դուխին մեռնեմ, պահանջեք, ավագոնու նիստեր հրավիրեք, պահանջեք ձեր համայնքների ղեկավարներից միանալ մեզ»:

15:10- Քաղաքի կենտրոնական հրապարակում հազարավոր իջեւանցիներ, Տավուշի այլ բնակավայրերից եկած մարդիկ սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին:

15:07- Նիկոլ Փաշինյանն ու թիմը արդեն Իջեւանում են, Տավուշի մարզկենտրոնի մուտքի մոտ կայանելով մեքենաները, խումբը որոշեց ոտքով հասնել հանրահավաքի հարթակին: Ինչպես երեկ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Քաղաքի տարբեր հատվածներից նրանց են միանում հարյուրավոր տավուշեցիներ, նրանց հետ միասին քայլում դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ: Հիշեցնենք, Իջեւանը Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է:

Ճանապարհն անցավ տասնյակ կանգառներով, ամեն համայնքի մոտ սեղաններ էին բացված, այնտեղ Նիկոլ Փաշինյանին ընդունում էին բուռն ողջույններով, աղ ու հացով ու շամպայնի բաժակներով:

Տպել
3682 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)