Կարապետյանը վերջին 4 տարիներից յուրաքանչյուրում պետք է 183 օր ապրեր ՀՀ-ում. մանիպուլյացիա

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է, որ առկա են օբյեկտիվ կասկածներ առ այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում: Պատգամավորը Facebook-ի իր էջում ներկայացնելով Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի պահանջները, կասկածի տակ էր առել մասնավորապես  վերջին 4 տարիներին Կարեն Կարապետյանի մշտական բնակության պայմանը:

Սրան զուգահեռ էլ ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունից պարզաբանել են, որ Կարեն Կարապետյանն անձնագրային վիզաների վարչություն դիմում է ներկայացրել և փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու համար հիմք է հանդիսացել իրենց կողմից ներկայացված տեղեկանքը, որում նշվել են սահմանային անցակետով նրա սահմանահատումները: 

«719 թվի մեջ ներառված է նույնիսկ իր ՀՀ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածը, որի ընթացքում ՀՀ-ից բացակայել է 31 օր։ 719 օրից 31 օրը հանած՝ ստացվում է՝ 688 օր է դրսում եղել:

Այսինքն՝ այստեղ որևիցե օբյեկտիվ հանգամանքեր չկան, որ նրա այս դրույթը չէր կարող բավարարել այդ պահանջին: Հետևաբար, Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով և նա բավարարում է և՛ Սահմանդրության, և՛ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված պահանջներին»,- tert.am-ին ասել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Դիվանագետ, պատմաբան Արա Պապյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է, որ կա միջազգային պրակտիկայում օրենքով ամրագրված կարգ, թե ով է համարվում տվյալ երկրի մշտական բնակիչ: Մշտական բնակիչ է այն անձը, որը տվյալ երկրում յուրաքանչյուր տարի ֆիզիկապես ներկա է եղել 183 օր: Կարեն Կարապետյանը պիտի ապացուցի, որ նախորդ չորս տարվա մեջ նա, լինելով «Գազպրոմի» աշխատակից, Մոսկվայում մինչև վերջին երկու տարին, յուրաքանչյուր տարի ՀՀ-ում ֆիզիկապես ներկա է եղել 183 օր: Եթե չապացուցի, ապա նա խախտում է Սահմանադրության այն պահանջը, որ ՀՀ վարչապետ կարող է ընտրվել:

«Անձնագրային վարչության տվյալները, որ մեկնաբանում էին, դա վերցրել էին հետեւյալ բանաձեւով. 4 անգամ 365 օր եւ հաշվել էին, որ դա բավարար ժամկետ է՝ համարելու համար, որ նա ՀՀ բնակիչ է եղել վերջին 4 տարիներին: Եթե նա 2 կամ մի քիչ ավելի ՀՀ-ում է եղել, ըստ իրենց տվյալների, նա Հայաստանի բնակիչ է: Սա օրենքի խիստ կամայական մեկնաբանություն է, որովհետեւ կա միջազգային պրակտիկա եւ հաշվարկը իրենց ներկայացրածի նման չէ: Տվյալ երկրի մշտական բնակիչ է համարվում այն անձը, որն ամեն 365 օրվա ընթացքում 183 օր ֆիզիկապես ներկա է եղել այդ երկրում: Օրինակ Կանադայում, որպեսզի Դուք համարվեք քաղաքացի եւ ստանաք թոշակ, պետք է լինեք մշտական բնակիչ: Դրա համար այդ երկրում պետք է ապրեք 183 օր: Չի լինի այնպես, որ մի տարի ապրեք 365 օր, իսկ մյուս տարի ապրեք 30 օր եւ սա գումարվի միմյանց: Յուրաքանչյուր 12 ամսվա 183 օրը պետք է ապրեք տվյալ երկրում, որպեսզի լինեք բնակիչ: Եթե մեկ տարի ապրել եք 300 օր, ապա համարվում եք բնակիչ, մյուս տարի ապրել եք 150 օր, ուրեմն բնակիչ չեք համարվում, չեն կարող նախորդ տարվա ավելորդ օրերը բերել եւ գումարել: Սա պարզապես մանիպուլյացիա է, թվային աճպարարություն անձնագրային վարչության կողմից»,- ասաց Արա Պապյանը:

- Պարոն Պապյան, Կարեն Կարապետյանը 2016 թվականից բնակվում է ՀՀ-ում: Այս ժամանակահատվածը բավարար չէ՞, որ նա լինի ՀՀ վարչապետի թեկնածու:

Իհարկե, բավարար չեն: Այդ երկու տարին ապրել է եւ դա այդ երկու տարվա համար է, իսկ 2015 թվականին քանի՞ օր է ապրել ՀՀ-ում: Էլի եմ կրկնում՝ յուրաքանչյուր 365 օրվանից 183 օրը պետք է գտնվի տվյալ երկրում՝ ֆիզիկապես: Սա մեզ մոտ միայն ընտրությունների հետ է կապված դրա համար էլ նոր երեւույթ է թվում, շատ տարածված չի: Սա միջազգային իրավունքի հիման վրա է, իսկ միջազգային իրավունքը շատ ավելի գերակա ուժ ունի Հայաստանում, քան ներքին օրենսդրությունը: Դա Սահմանադրորեն մենք ընդունել ենք: Նա չի կարող վերջին երկու տարին ապրել ՀՀ-ում եւ դրա օրերը բաշխել նախորդ տարիների վրա: Ինքը պետք է 2015-ին էլ 183 օր ապրեր, 2014-ին էլ, սա է կարգը:

- Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն այլ պարզաբանում էր ներկայացրել: Դրան ծանոթ ե՞ք:

- Դա կամայական մեկնաբանություն է: Դուք չեք կարող նրա այս տարվա 365 օրը կիսել եւ բաշխել մյուս տարիների վրա: Նա չորս տարի պետք է ապրած լինի ՀՀ-ում: Նա պետք է փաստի, որ յուրաքանչյուր տարի 183 օր ապրել է: Փորձեք այդ ձեւ դիմել այլ երկրներում, տեսեք՝ ձեզ կթողնե՞ն: Հերիք է, որ 181 օր ապրեք անհրաժեշտ ժամկետից մեկ օր պակաս, ձեզ ոչ ոք չի համարի մշտական բնակիչ: Աշխարհը սա նոր չի մեկնաբանում, կա նախադեպային իրավունք է: Մարդիկ հազար անգամ դատարան են գնացել՝ փաստելու համար՝ իրենք տվյալ երկրի մշտական բնակիչ են, թե ոչ: Օրենքն ասում է՝ 4 տարի լինի մշտական բնակիչ: Օրինակ, 2018 թվականի ապրիլի 27-ից մինչեւ 2017 թվականի ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պետք է ապրի 183 օր եւ այդպես շարունակ՝ մինչեւ 4 տարին լրանա: Թող իրենք մի նախադեպ բերեն, որ մի երկրում ավելորդ օրերը գումարվել են:

- Սա որտե՞ղ է ամրագրված եւ որքանո՞վ է այն կիրառելի ՀՀ-ի համար:

Սա միջազգային փորձն է, իսկ միջազգային իրավունքն ածանցվում է միջազգային օրենքից: Եվ ամենակարեւորը՝ մեր օրենքն ասում է, որ նա պիտի լինի միայն ՀՀ քաղաքացի: Նա, եթե ունեցել է նաեւ ՌԴ քաղաքացիություն, չի կարող լինել վարչապետ: Վերջին չորս տարին միայն ՀՀ քաղաքացի պետք է եղած լինի: Դուք կարծում եք, որ Կարեն Կարապետյանը, անպրելով ՌԴ-ում, լինելով ՌԴ պետական բարձր պաշտոնյա՝ կարող էր դրան հասնել առանց Ռուսաստանի քաղաքացիության: Եթե նա չունենար քաղաքացիություն՝ նրան Գազպրոմում այդպիսի պաշտոն չէին տա, որովհետեւ դա ՌԴ պետական ընկերություն է: Հետեւաաբար, նա մինչեւ 2016 թվականի կեսերը եղել է ՌԴ քաղաքացի եւ խախտում է երկքաղաքացիության չորս տարվա պահանջվող ժամկետը:

Կարեն Կարապետյանի մշտական բնակության խնդրին անդրադարձել է նաեւ հայտնի փաստաբան  Տիգրան Աթանեսյանը:

«Կարեն Կարապետյանը միանշանակ չի բավարարում Սահմանադրության 48 և 148 հոդվածների պահանջներին՝ նա մշտապես Հայաստանում չի բնակվել 4 վերջին տարին: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի 80 հոդվածին, ապա դրանով իրենց մերկապարանոց հայտարարությունները հիմնավորող, Վահե Գրիգորյանի կողմից դիպուկ Կարեն Կարապետյանի իրավաբաններ անվանածներին, ասեմ, որ այդ նորմը կիրառելի չէ, քանի որ վերաբերում է Հայաստանում գտնվելու հանգամանքին՝ քանի օր տեղեկանք ստանալուց առաջ գտնվել է Հայաստանում և այլն: Հայաստանում որոշակի քանակությամբ օրերով գտնվելը որևէ կերպ չի նշանակում Հայաստանում մշտապես բնակվել: Մշտական բնակության վայրը դա անձի կենսական շահերի գլխավոր վայրն է և որևէ նշանակություն չունի, թե նա որտեղ է գտնվել և քանի օր: Գազպրոմում բարձր պաշտոն ունենալը՝ ՌԴ-ում աշխատելն է այս դեպքում էական, քանի որ հասկանալի է, որ գլխավոր կենսական շահը հենց այդտեղ է գտնվում: Ընտրական օրենսգրքի 80 հոդվածը վերաբերում է մեր այն քաղաքացիներին, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում, բայց շատ են շրջում կամ գտնվում արտերկրում, այն, դարձյալ նշեմ, չի վերաբերում մեր այն քաղաքացիներին, որոնք ապրում ու աշխատում են արտերկրում, բայց հաճախ են լինում հայրենիքում: Ի վերջո, օրերի քանակով չէ, որ պետք է որոշվի անձի մշտական բնակվելու վայրը, դա մեծ հաշվով պետք է լինի երկրորդական, այլ էական է մարդու աշխատելու վայրը, ընտանիքի գտնվելու վայրը և ի վերջո՝ հարկեր վճարելու վայրը՝ իր աշխատանքային եկամուտներից: Մշտական բնակության ցենզի իմաստը ի վերջո այդ կոնկրետ երկրին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, քաջածանոթ լինելն է, այդ երկրի խնդիրներին տիրապետելն է, և իհարկե՝ օտար երկրից գործուղված անձանց իշխանության մեջ հայտնվելը բացառելը՝ որպես ազգային անվտանգության երաշխիքներից մեկը»,- համացանցի իր էջում գրել է փաստաբանը:

Տպել
9907 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին