Ես պարտավորվել եմ ոչինչ չխնայել քաղաքացու հաղթանակի համար, անգամ սեփական կյանքս. թարմացված

21:00- Մեկնարկեց բազմահազարանոց երթը Գյումրու փողոցներով:

20:55- Երթի մասին հայտարարելուց հետո մարդիկ շտապում են լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի հետ, այժմ հրապարակում հնչում է #ԻմՔայլը շարժման հիմնը:

20:44- Խոսելով անելիքների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես հայտնի է, այսօր գործողությունների դադար է, ճանապարհներ չեն փակվել՝ մարդկանց հանգստի համար, վաղը եւս հանգստի օր է լինելու, իսկ հաջորդ օրը բոլոր գործողությունները վերսկսվելու են կրկնակի թափով ու ծավալով: «Իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը ուղիղ 8:00-ին բոլորս հեղեղում ենք Երեւանի փողոցները:

Այսօրվա հանրահավաքը եւս նշանավորվելու է հզոր երթով՝ այս անգամ Գյումրիի փողոցներում, մանավանդ որ այս պայքարը սկսվել է այս հրապարակից, իմ առաջին քայլն արել եմ հենց այս հրապարակից, ու այս շարժումն հաջողվելու է, քանի որ գյումրեցիների սերը, թասիբը ուղեկցելու են մեզ ամբողջ ընթացքում:

Վերջում ուզում եմ ողջունել բոլոր մայրերին, քույրերին, եբայրներին, ոոնք այսօր, անձրեւի տակ սպասել են մեզ՝ ապացուցելու համար, որ մենք հաղթել ենք, ես ուզում եմ խոնարհվել այն հարյուր հազարավոր քաղաքացիների համար, որոնք այս օրերին լեփ-լեցուն են պահել Երեւանի Հանրապետության հրապարակը, բոլոր այն մարդկանց առաջ, որոնք վտանգելով իրենց իրականացրել են անհնազանդության գործողություններ, բոլոր այն մարդկանց առաջ, որոնք այս օրերին մեզ մի կտոր հաց են տվել, 1 բաժակ ջուր են տվել, օգնել մեզ 1 լումայով կամ հարյուր հազար դրամով, որովհետեւ մենք ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պետք է լինի հավիտյան՝ հզոր ու հաղթանակած պետություն ու ժողովուրդ, եվ ուրեմն՝ կեցցե՛ ժողովուրդը, կեցցե՛ն մեր երեխաները, որոնք արդեն ապրում են ազատ հայրենիքում»:

20:38- «Մենք մեր երկրի թշնամին չենք, որ այն տանենք բարդ ճանապարհով, աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու, ասել ենք ու կասենք՝ մենք երբեք չենք ասել, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ոչ թե որ այն շատ ենք սիրում, այլ որովհետեւ դա բխում է մեր ժողովրդի շահերից, բայց մենք կաշխատենք, որ այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի ու ավելի լավ արդյունքներ ապահովի ՀՀ-ի ու Արցախի համար: Սա համբերատար, խաղաղ, գործընկերային հարց է: Մենք հայտնում ենք, որ հայաստանը համատարիմ կմնա իր բոլոր գործարքներին՝ այդ թվում ԵՄ-ի հետ կնքած պայմանագրին: Մենք մեր բոլոր պարտավորվածությունները անխուսափելիորեն կատարենք:

Հայաստանյան իրավիճակն ունի 1 լուծում՝ ԱԺ բոլոր ուժերը՝ ներառյալ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ներառյալ ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը, վարչապետի թենածու են առաջադրում ժողովրդի թեկնածուին ու մայիսի 1-ին նրան ընտրում վարչապետ: Սա այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն է, մյուս բոլոր լուծումներն ավելի են խորացնում ճգնաժամը: Եթե հիմա քաղաքացիական ակցիաների մեջ ներառված են մի քանի հարյուր հազար մարդիկ, նրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի:

Այսօր այս հորդառատ անձրեւի տակ ես տեսա մանկահասակ երեխաներ, միջին տարիքի երեխաներ, դեռահասներ, պատանիներ, միջին տարիքի մարդիկ ու մեծահասկաներ, որոնք եկել են՝ իրենց համար պայքարելու: Հենց այստեղ է սխալվել իշխանությունը՝ մտածելով, թե Նիկոլի համար ո՞վ է հրապարակ դուրս գալու, բայց այո, մարդիկ Նիկոլի համար չեն դուրս գալիս, այլ փողոցում են իրենց արժանապատվության, իրենց հաղթանակի ու պայքարի համար:

Իմ կյանքի եւ գործունեության միակ նպատակը եղել ու մնում է ՀՀ քաղաքացու հաղթանակը, եւ ես պարտավորվել եմ, որ ոչինչ չեմ խնայի, նույնիսկ կյանքս՝ հանուն քաղաքացու հաղթանակի եւ եթե որեւէ մեկը մտածում է, որ ինձ, կամ մեզ կարող է կանգնեցնել, ուրեմն նա չի ճանաչում մեզ՝ Հայաստանի քաղաքացուն: ՀՀ քաղաքացին հաղթել է, ու ինչքան շուտ Կ. Կարապետյանը սա ընդունի, այնքան լավ Հայաստանի ու Արցախի համար»:

20:28- Բուռն վանկարկումների, ծափերի ներքո բարձրախոսին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այս օրերին արդարացիորեն, հասկացված ասում են, որ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին հաղթել է եւ հաղթել է անվերապահորեն: Բայց ես սա արձանագրելով կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացին այլեւս երբեք, երբեք չի պայքարելու ու հաղթանակը լինելու է մեր մշտական ուղեկիցը: Որեւէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելու է կոռուպցիային, հաղթելու է աղքատությանը, հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, հզոր այս ժողովուրդը որեւէ կասկած չկա, որ սկսելու է մի մեծ երթ՝ աշխարհի բոլոր անկյուններից դեպի այս երջանիկ հայրենիքը:

Շատերը փորձում են օրվա օրակարգը ներկայացնել փոփոխված, պրիմիտիվ ձեւով, ներկայացնում են, թե լոկ որոշվում է ով է դառնալու վարչապետ, այսօր ՀՀ քաղաքացաին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նա վստահ հայացքով նայում է ապագային, այսօր ՀՀ քաղաքացիության ինսիտուտը հաղթանակել է եւ այդ հաղթանակը երաշխավորված դարձնելու համար կա 1 ճանապարհ՝ ժողովրդի թեկնածուի վարչապետ դառնալն է: Եթե ես իմանամ, որ կա այլ ճանապարհ, որը չի կոտրելու հայի հաղթանակը, ես նույն պահին կհրաժարվեմ այս իմ խոսքերից, բայց քաղաքական լրջությունը պահանջում է նշել, որ ժողովուրդը հաղթել է ու նրա դե ֆակտո հաղթանակը պետք է գրանցվի նաեւ դե յուրե՝ մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում: Այսօր շատերը հարցնում են, թե ինչ կարող են անել այս ճգնաժամի լուծմանն աջակցելու հարցում: Ես ասում եմ՝ կա 1 ճշմարտություն՝ բացատրել Կ. Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ, որովհետեւ այն երկիրը, որտեղ ՀՀԿ-ն կարող էր դառնալ վարչապետ, այլեւս գոյություն չունի: Սա հիմա այլ Հայաստան է, սա հացաքական միասնության հաղթանակ է:

Կարծում եմ, կգտնվի 1-ը, որ Կ. Կարապետյանին ցույց կտա, թե ինչ էր կատարվում այսօր, երբ մենք հասանք Երեւանից Գյումրի՝ 4 ժամում: Կ. Կարապետյանի հաղթանակը կնշանակի հռչակել իրեն տեղատարափ անձրեւի տակ կանգնած այս ժողովրդի թշնամին: Կ. Կարապետյան, որոշի՝ ուզու՞մ ես ունենալ այսպիսի հաղթանակած, հզոր թշնամի, եթե ուզում ես, ապա քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Ս. Սարգսյանին: Այսօր էլ դեռ կան մարդիկ, որ ասում են՝ կտրուկ գործողությունների ժամանակն է, բայց ես ասում եմ՝ բոլոր այդ գործողություններն արդեն ավարտված են, բայց ոմանք՝ Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, խաղում են ընդամենը ժամանակի հետ՝ եւս 4 րոպե, 5 րոպե կարող եք ձգել, բայց ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն»:

20:12- Ելույթ է ունենում Սասուն Միքայելյանը: Նա խոսեց այն մասին, որ գյումրեցի շատ ընկերներ ունի. «Այսքան տարի ինձ չի հաջողվել մի տեղ հավաքել այսքան գյումրեցի, որ ասեմ շնորհակալություն ձեր թասիբի համար, ձեր միասնության, ձեր նամուսի, պայքարի համար: Դուք արդեն քանի տարի այդ ճանապարհով եք անցել ու երբեք չեք հուսահատվել, դուք այսօր նորից կանգնած եք հրապարակում ու պայքարում եք ոչ թե իշխանության գալու, այլ մեր տառապանքի, մեր հաղթանակի, մեր պայքարի համար: Եվ ահա այսօր օրհասական պահեր ենք ապրում՝ ազատվելու համար այդ բռնապետներից, այս ժողովուրդը, որ հող է ազատագրել, ընկել է ընդամնեը մի 50 հոգու ձեռք, որոնք թալանել են, կեղեքել են ու հարստացել են ժողովրդի հաշվին: Այսօր ժամանակն է զարկ տալու, որպեսզի մարդն իրեն զգա անկախ, ազատ Հայաստանի բնակիչ:

Ամեն մեկս պարտավոր է իր պայքարի բեռը կրել, կոչ եմ անւմ ամսի 1-ին ինչով կարող եք՝ ոտքով, սայլով կամ մեքենայով հասեք Երեւան: Չի եղել մի ղեկավար, որ ընկնի ժողովրդի առաջ, անցնի փշալարի մեջ ու հոգի դնի պայքարի համար, այսօր այդ առաջնորդն այստեղ է՝ Նիկոլ Փաշինյանը»: 

20:01- Դերասան Կարգին Հայկոն՝ Հակ Մարությանը եւս Գյումրիում է: Նա նշեց, որ իր հայրական տատը գյումրեցի է. «Ես էլ Գյումրուց մաս ունեմ, էսպիսի քաղաք չկա աշխարհում:

Ապրիլի 23-ին ողջ հայ ժողովուրդը տարավ աննախադեպ ու անհավանական հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական, մենք ունենք անելու եւս մեկ քայլ՝ անել ազատ, անկախ ընտրություններ, որպես վարչապետ առաջադրել մեր ժողովրդական թեկնածուին: Ամբողջ հայության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, միայն իրեն մենք կվստահենք, որ տանի Հայաստանը դեպի ազատ ու անկախ ընտրություններ, դրա համար մենք պետք է մնանք այնքան ուժեղ, ինչքան այսօր ենք ու այդպիսին մնանք նաեւ վաղը, մյուս օրը:

Իսկ երբ մենք ունենանք ազատ, անկախ ընտրություններ, էդ ժամանակ կունենանք ազատ, անկախ Հայաստան»:

19:54- Հարթակ բաձրացավ նաեւ կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը. «Հավանաբար բառերով չկարողանամ արտահայտել բոլոր զգացումներս, ձեր արած քայլերի հաջողությունները, ես այսօր այստեղ եմ պարզապես զգալու համար ինձ մեր հայ ազգի անկախության դրոշի տակ: Դուք կարողացաք սփյուռքին համոզել, որ մասնակցեն հայերի անկախության կերտմանը: Դուք եք կարողացել անկախ, ազատ լինելը դրոշմել հայերի անվան վրա, այժմ արտերկրում ոչ միայն հայկական եկեղեցիների, կուսակցությունների ու միջոցառումների մասին են խոսում, այլ հենց հայի մասին, հայի տեսակի ու հաղթանակի մասին: Նաեւ Ատոմ Էգոյանից, Սերժ Թանկյանից, Վահե Բերբերյանից ու մյուսներից սրտագին ողջույններ:

Ողջունում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով առանց վայրագ գործողությունների, առանց աղմուկի ու բռնության կարողացավ հասնել արդյունքի: Մենք կարող ենք անկախ երկիր ունենալ՝ առանց այլ երկրների ուժերի ներգործության»: 

19:51- Ղարիբ Հարությունյանը նշեց, որ այսքան ժաղովուրդ Գյումրու 2 եկեղեցիների մեջ եղել է անհիշելի ժամանակներում. «Մենք բոլորս հավատացինք, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, երկիրը բարեփոխել մեր երեխաների համար, կարծում եմ, դա մեզ հաջողվել է, այդ պատճառով էլ կարողանում ենք կերտել հզոր, անկախ Հայաստանը»:

19:48- «Ընդամենը մի 10 օր առաջ ինձ շատ էին գրում, որ մեզ վախեցնում են, ես տվել եմ բոլորին 1 պատասխան՝ մի՛ վախեցեք, այսօր էլ նամակներ չկան, չվախենա՛ք: Այս հաջողության գաղտնիքը վախը կոտրելու մեջ է, մնացել են հատուկենտ ՀՀԿ-ականներ, որոնք վախենում են»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

19:43- Գյումրեցի մանկավարժներից մեկը կոչ արեց իր բոլոր գործընկերներին, ովքեր դեռ դուրս չեն եկել փողոց, միանալ ու պայքարել իրենց իրավունքների համար. «Ընդամենը մեկ քայլ, մեկ զարկ եւ մենք կհասնենք մեր միասնականության կերտմանը, խնդրում եմ ձեզ, շիրակցիներ, լինել որպես ՀՀ կարեւորագույն կորիզներից մեկն ու դարձնել այս երկիրը բացարձակ անկախ եւ այս ժողովուրդն արդեն ապացուցեց պատմության մեջ անհնարին մի բան, որն արդեն աներքելի իրողություն է: Մեզ մնացել է միայն պահանջել Մուրադին՝ վերցնել Արուսին իր հետ ու լքել այս տարածքը»:

19:38- Կարեն Պետրոսյանը խոսեց այն մասին, որ աշխարհը հիմնված է արդարության եւ իրավունքի վրա. «Եւ բոլորն հավաքվել են հաստատելու մեր երկրում արդարություն եւ իրավունք, ուրեմն պետք է ողջունել բոլորիս, ովքեր այստեղ ենք:

Ուզում եմ եւս մեկ անգամ հնչեցնել այս պահանջը, ոչ թե պահանջը, այլ պարտականությունը՝ այն է՝ Նիկո՛լ, վարչապետ»:

19:35- «Մեծ քայլ ենք կատարել, լոք ենք արել մեր բարբառով, մեր ամեն ինչը մեծ է, այս օրերին Գյումրին եւս իր քայլն արեց ու մերժեց Սերժին ու Սերժիզմին»,-ասաց լեւոն Բարսեղյանն ու խոսքը փոխանցեց Կարեն Պետրոսյանին:

19:31- Գյումրիի ազատ, հպարտ քաղաքացիներին ողջունեց Դավիթ Սանասարյանը՝ նրանց անվանելով թասիբով մարդիկ: «Այս օրերին այս հանցագործ ռեժիմը, հասկանալով, որ այլ տարբերակ չունի, ժողովուրդը միասնական է, փորձում է կեղծ ինֆորմացիա տարածել, թե իբր մենք ռուսաֆոբ ենք, այլախոհ ենք, բայց ուժեղները օգնության կարիք չունեն, սիրելիներս, մեր թուկինքին միայն ժողովուրդն է:

Կարիք կա, որ իշխանափոխությունից հետո հայտնաբերվեն բոլոր երկրների լրտեսներն ու ուղարկվեն իրենց երկրներ»:

19:05- Ժամը 15:00-ից Երեւանից ավտոշարասյունը դուրս եկավ ու շարժվեց Գյումրի, ճանապարհին նրանց էին միանում նորանոր մեքենաներ: Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխականների թիմը բնակավայրերի մոտ կանգնում էին, ողջունում իրենց սպասող քաղաքացիներին:

Իսկ մինչ նրանց տեղ հասնելը, չնայած անձրեւին, Գյումրիում հսկայական քանակությամբ մարդիկ հավաքվել են կենտրոնական Վարդանանց հրապարակում ու սպասում են Փաշինյանի ու ավտոշարասյան ժամանմանը: Շարասյունն արդեն հասել է Գյումրի, քիչ անց կլինեն հրապարակում:

Տպել
6468 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը